Երևանում ՊՆ աշխատակիցները ծեծի են ենթարկել ՃՈ տեսուչների. նրանք տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

00:31 • 08.05.17

Երևանի Կոմիտասի պողոտայում այսօր Ժամը 19:00-ից 19:30-ը ընկած ժամանակահատվածում մի խումբ զինվորականներ դաժան ծեծի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության աշխատակիցները՝ 38-ամյա Արտակ Սարգսյանն ու 32-ամյա Զորաբ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արամյանց բժշկական կենտրոն, իսկ ծեծի ենթարկողները ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներ են եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։