Կինոսերները քննադատել են Դևիդ Բեքհեմի կինոդեբյուտը (լուսանկար, տեսանյութ)
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Դևիդ Բեքհեմը, առաջին անգամ նկարահանվել է գեղարվեստական ֆիլմում՝ մարմնավորելով միջնադարյան անգլիացի ասպետի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 42-ամյա ֆուտբոլիստը նկարահանվել է հայտնի ռեժիսոր Գայ Ռիչիի «Արթուր արքա» ֆիլմում: Սակայն դատելով սոցկայքերում ֆիլմի թրեյլերը դիտողների արձագանքից՝ Բեքհեմի դերասանական դեբյուտը նրանց այդքան էլ չի տպավորել:
«Սա վատագույն դերասանական խաղն է, որը ես տեսնելու դժբախտություն եմ ունեցել» ,-գրել է օգտատերերից մեկը: Մեկ այլ օգտատեր նկատել է, որ Բեքհեմի ներգրավվածությունն այս ֆիլմում փչացրել է ամեն ինչ:
Նշվում է, որ ֆիլմի պրեմիերան կայանալու է մայիսի 19-ին՝ Լոնդոնում:












