ժամը 11:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությանը մասնակցել է ընտրողների 11,19 տոկոսը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը քիչ առաջ ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին մինչև ժամը 11:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ:
Այսպիսով` նա հայտնեց, որ նախնական տվյալներով Երևանում ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 94,256, որը կազմում է ընտրողների 11,19 տոկոսը:
Ստորև ներկայացնում ենք ընտրությանը մասնակցողների թիվը՝ ըստ վարչական շրջանների։
Ավան վարչական շրջանում՝ 39.848 ընտրողից 6932-ը կամ 17,40 տոկոս
Արաբկիրում՝ 95.573 ընտրողից 8283 ընտրող կամ 8,67 տոկոս
Դավթաշենում՝ 32.356 ընտրողից 3891ընտրող կամ 12,03 տոկոս
Էրեբունի վարչական շրջանում՝ 93154-ից 11319 ընտրող կամ 12,15տոկոս
Կենտրոնում՝95.855-ից 7979 ընտրող կամ 8,32 տոկոս
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 107, 779-ից 10.686-ն է ընտրության գնացել կամ 9,91 տոկոս
Նոր-Նորք վարչական շրջանում՝ 100.481 ընտրողից 10430 կամ 10,38 տոկոս
Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 10.700-ից 1329 ընտրող, կամ 12,42 տոկոս
Նուբարաշենում՝ 8133 ից 1196 ընտրող, կամ 14,71 տոկոս
Շենգավիթ վարչական շրջանում՝ 114.935 ընտրողից 17, 144 կամ 14,92 տոկոս
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 58.811 ընտրողից ընտրության է գնացել 4,489 քաղաքացի կամ 7,63 տոկոս:
Հիշեցնենք, որ Այսօր Երևանում ավագանու ընտրություններ են. մայրաքաղաքում ձևավորված է 10 տարածքային ընտրական հանձնաժողով, 474 ընտրական տեղամաս:
Երեկ լռության օր էր, իսկ դրա նախօրեին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 3 քաղաքական ուժերը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի»-ին և «Ելք» կուսակցությունների դաշինքը ավարտեցին նախընտրական քարոզչությունը: Հիշեցնենք, որ ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց ապրիլի 21-ին և շարունակվեց մինչև մայիսի 12-ը ներառյալ:
Երևանի քաղաքապետի թեկնածուները 3 են՝ Տարոն Մարգարյան (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան («Ելք»), Զարուհի Փոստանջյան («Երկիր ծիրանի»):











