Մահացել է Soundgarden-ի վոկալիստ Քրիս Քորնելը

13:39 • 18.05.17
Մահացել է Soundgarden-ի վոկալիստ Քրիս Քորնելը

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում 52 տարեկանում կյանքից հեռացել է Soundgarden գրանժ խմբի վոկալիստ և կիթառահար Քրիս Քորնելը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով երաժշտի ներկայացուցչի թվիթերյան գրառմանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝  երաժշտի մահվան պատճառը դեռևս անհայտ է:

Ինչպես նշում է The Telegraph-ը՝ հղում անելով Քորնելի մենեջեր Բրայան Բամբերիին, երաժշտի մահն անսպասելի է եղել: Քորնելի բարեկամները նրա մահվան պատճառը պարզելու համար դիմել են դատաբժիշկներին:

Ի դեպ, նա է կատարել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի երգը:


Նշվում է, որ 1984 թվականին Քորնելը հիմնել է Soundgarden խումբը, որը հայտնի է դարձել որպես սիեթլյան գրանժի «մեծ քառյակի» անդամ՝ Nirvana, Alice in Chains և Pearl Jam խմբերի հետ մեկտեղ: 1977 թվականին խումբը կազմալուծվել է, իսկ 2010 թվականին երաժիշտները հայտարարել են իրենց վերամիավորման մասին: Soundgarden-ը թողարկել է 7 ստուդիական ալբոմ, որոնցից վերջինը՝ King Animal-ը, լույս է տեղել 2012 թվականին:

Քրիս Քորնելն աշխատել է նաև առանձին նախագծերի վրա. վերջինը՝ Higher Truth ալբոմը, թողարկվել է 2015 թվականին:

 

 

 

 

Մահացել է Soundgarden-ի վոկալիստ Քրիս Քորնելը