Մահացել է Ջեյմս Բոնդի դերակատար Ռոջեր Մուրը
Ութսունինը տարեկանում մահացել է բրիտանացի դերասան Ռոջեր Մուրը, որը հայտնի է դարձել Ջեյմս Բոնդի դերակատարմամբ: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով դերասանի բարեկամներին:
Նշվում է, որ Ռոջերի ընտանիքը հաստատել է նրա մահվան լուրը Twitter-ում՝ նշելով, որ նա վախճանվել է «քաղցկեղի դեմ տարած կարճ, բայց խիզախ պայքարից հետո»:
«Հայրիկ, շնորհակալություն, որ կայիր և որ այդքան հատուկ էիր շատ մարդկանց համար», - գրել են դերասանի զավակները:
Նրանց հաղորդմամբ՝ Մուրի հուղարկավորությունը կանցկացվի Մոնակոյում:
Հայտնի է, որ Մուրը խաղացել է Ջեյմս Բոնդի դերը յոթ ֆիլմում՝ 1973-ից 1985 թվականներն ընկած ժամանակահատվածում:










