Վենեսուելայում բողոքի ակցիայի ընթացքում սպանվել է 18-ամյա պատանի. զոհերի ընդհանուր թիվը հասել է 48-ի
Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում սպանվել է 18-ամյա պատանի, հայտնել է երկրի խորհրդարանի պատգամավոր Ֆրեդի Սուպերլանոն իր թվիթերյան էջում։
«Մայիսի 22-ին 18-ամյա Յորման Բերվեսիան սպանվել է ազգային գվարդիայի կողմից, որը կրակում էր ցուցարարների վրա»,- գրել է նա, նշելով, որ Բերվեսիան վարժարանի ուսանող էր։
Այսպիսով, Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում սպանվածների թիվը հասել է 48-ի, տեղեկացնում է BBC-ն:
Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը որոշել է սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը: Որոշումը շուտով չեղյալ է հայտարարվել, սակայն ընդդիմության ներկայացուցիչները փողոց են դուրս եկել՝ պահանջելով դատարանի անդամների պաշտոնանկությունն ու արտահերթ ընտրությունների անցկացումը:










