Դոնալդ Թրամփը ժամանել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կին Մելանյան Իտալիայից ժամանել են Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանձնաժողովին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է RTBF-ը:
Նշվում է, որ Թրամփը կհանդիպի նաև Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի հետ:
Հայտնի է, որ Թրամփը Բրյուսելում կմնա մինչև մայիսի 25-ի երեկո: Նա նաև կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի և Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Այս ընթացքում Մելանյա Թրամփը կայցելի Reina Fabiola մանկական հիվանդանոցը, որը գտնվում է Բրյուսելում:










