Մեծ Բրիտանիայում սահմանվում է ահաբեկչական սպառնալիքի վերջին՝ ծայրահեղ մակարդակը

03:00 • 24.05.17
Մեծ Բրիտանիայում սահմանվում է ահաբեկչական սպառնալիքի վերջին՝ ծայրահեղ մակարդակը

Մեծ Բրիտանիան բարձրացնում է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը՝ լուրջից մինչև ծայրահեղ, հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը՝ The Telegraph-ի փոխանցմամբ:

Մեյը հայտնել է, որ զինվորականները՝ ոստիկանության հրամանատարությամբ, ապահովելու են անվտանգությունը մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են ֆուտբոլային հանդիպումներն ու տարաբնույթ համերգները։


Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում, որտեղ անցնում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։


Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։