Մանչեսթերի ահաբեկչական հարձակումն իրականացնողի տանը պայթուցիկ սարքերի մի ամբողջ արհեստանոց են գտել. ABC News

05:23 • 25.05.17

Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները Մանչեսթերի ահաբեկչական հարձակման հեղինակ 22-ամյա Սալման Աբեդիի տանը պայթուցիկ սարքերի մի ամբողջ արհեստանոց են գտել, հայտնում է ABC հեռուստաալիքը:


Աբեդիի մոտ բավականաչափ քանակությամբ պայթուցիկ նյութեր են գտել, որոնցով կարելի էր ևս մի քանի ռումբ պատրաստել:


Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում, որտեղ անցնում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»