Դավիթաշենի կամրջից ընկած 13-ամյա տղան ընկերների հետ գնացել էր ձոր՝ ազատ ժամանակ անցկացնելու
Երեկ Դավթաշենի կամրջից ընկած 13-ամյա երեխան դեպքի ժամանակ եղել է 2 ընկերների հետ և որոշած են եղել իջնել ձոր՝ ազատ ժամանակ անցկացնելու:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, որը քննություն է տանում երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար:
Բացատրություն է տվել երեխայի ընկերներից մեկը: Նախնական տվյալներով՝ երեխան կամրջի երկաթյա արգելափակոցների վրայով քայլելիս հանկարծակի վայր է ընկել և մահացել:
Նշենք, որ 13-ամյա տղան պարապել է կարատե սպորտաձևով:
Քրեական գործ չի հարուցվել՝ հաշվի առնելով, որ եղել է դժբախտ պատահար, սակայն տարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:










