Քաբուլում հզոր պայթյուն է տեղի ունեցել Գերմանիայի դեսպանատան մոտ. կան զոհեր
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը, ականապատված ավտոմեքենան պայթել է Գերմանիայի դեսպանատան մոտ:
Ահաբեկչության հետևանքով կան զոհեր: Հիվանդանոց է տեղափոխվել 67 վիրավոր:
Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08:30-ին:
Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
«Ականապատված մեքենան եղել է Գերմանիայի դեսպանատան մոտ, բայց մոտակայքում կան նաև մի քանի այլ կարևոր գերատեսչությունների գրասենյակներ: Դժվար է հստակ ասել՝ որն է եղել թիրախը»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:










