ԻՊ-Ն ստանձնել է Մանիլայի հյուրանոցում իրականացված հարձակման պատասխանատվությունը

23:08 • 01.06.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի Resorts World Manila հյուրանոցային համալիրի մոտ իրականացված հարձակման պատասխանատվությունը:

Ինչպես հայտնում է Russia Today գործակալությունը, ավելի վաղ ականատեսները հաղորդում էին միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցային համալիրի մոտ հնչող պայթյունների և կրակոցների մասին:

Գործակալության թղթակցի հաղորդմամբ` հյուրանոցում արևմտյան զբոսաշրջիկներ են բնակվում:

Նախնական տվյալների համաձայն` հարձակման հետևանքով առնվազն 25 մարդ է տուժել: