ԱՄՆ-ն դուրս է գալիս Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման մասին:
Ինչպես գրում է USA Today-ը, այս որոշումը Թրամփը կայացրել է Սիցիլիայում G7-ի գագաթնաժողովի ժամանակ արած հայտարարությունից հետո:
Ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող էր 2.7 մլն աշխատատեղ կորցնել 2025 թվականին, եթե կատարի 2015-ին կնքված համաձայնագրի պայմանները:
Փարիզյան համաձայնագիրը կնքվել է դեկտեմբերի 12-ին, որի 195 մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ 2100 թվականին մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացումը ավելի քան 2 աստիճանով:










