Սահմանին իրավիճակը լարված պահելով՝ Ադրբեջանը ցանկանում է մնալ միջազգային հարթակի ուշադրության կենտրոնում. Խաչիկ Գալստյան

22:03 • 03.06.17



Tert.am-ը «Միջազգային ճգնաժամային խմբի»  հրապարակած զեկույցի  շուրջ զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Խաչիկ Գալստյանի հետ: Նրա խոսքով՝ կառույցի տրված գնահատականն օբյեկտիվ չի կարող լինել, քանի որ նրանք առաջնորդվում են քաղաքական շահերով:

- Պարո՛ն Գալստյան, «Միջազգային ճգնաժամային խմբի» հրապարակած զեկուցի համաձայն՝ Արցախի հանրապետությունում ավելի քան երբևէ սրվել է Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական գործողությունների վտանգը: Որպես խոսքի ապացույց նշում են այն, որ 2017 թվականի սկզբին սահմանային լարվածությունը շարունակում է, որի արդյունքում էլ կողմերը զոհեր են ունենում: Որքանո՞վ է այս կառույցի գնահատական օբյեկտիվ:

- «Միջազգային ճգնաժամային խմբի» հրապարակած զեկույցին ես խիստ վերապահորեն եմ մոտենում և օբյեկտիվությունը կասկածի տակ եմ դնում՝ հաշվի առնելով, որ նման կառույցները հետապնդում են կոնկրետ քաղաքական շահեր ու նպատակներ: Այս պահին այդ խմբի նման հոռետեսական մոտեցումը  նպատակ ունի կողմերի վրա ազդել: Կարծում եմ՝ ավելի շատ ուղղված է հայկական կողմի վրա, որպեսզի զիջումների պատրաստակամությունը մեր կողմից շատ ավելին լինի՝ հաշվի առնելով, որ հակառակը կլինի պատերազմի սկսումը: Սակայն ապրիլի 2-ը ցույց տվեց, որ մեր  ժողովրդին պատերազմով հնարավոր չէ վախեցնել, ավելին՝ մենք պատերազմից հետո ավելի կոպիտ դիրքորոշում որդեգրեցինք, հասկացանք, որ առկա բանակցային ձևաչափով Ադրբեջանի հետ բանակցելն իմաստ չունի:

- Իսկ նոր պատերազմի հավանականություն կա՞:

- Մի բան մենք պետք է լավ գիտակցենք՝ առնվազն ևս մեկ հարյուրամյակ մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի պատերազմի: Սա է թելադրում ներկա իրողություն, իսկ լա՞վ է, թե՞ վատ, արդեն հարցի մյուս կողմն է:

-Եթե օբյեկտիվությունը կասկածի տակ եք դնում, այդ դեպքում հնարավո՞ր է, որ զեկույցն ստատուս քվոյի փոփոխության ազդակ է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանին այս ստատուս քվոն այդքան հաճելի չէ:

- Վիճարկելի է հարցն՝ արդյոք ստատուս քվոն շահեկան չէ Ադրբեջանին, որովհետև Ալիևն իր իշխանության պահպանման համար լավագույն վիճակում է գտնվում: Քանի դեռ լուծված չէ ԼՂՀ հարցն, Ալիևի վարչակարգն իշխանության վերարտադրման խնդիր չունի: Որքան էլ տարօրինակ է, միևնույնն  է, ստատուս քվոյի պահպանումը մեծ հաշվով շահեկան է Ադրբեջանի իշխանություններին: Այլ հարց է, որ սահմանում իրավիճակը լարված պահելով Ադրբեջանը ցանկանում է մնալ միջազգային հարթակի ուշադրության կենտրոնում, որ այլ հարցերով էլ խնդիրներ լուծի:

-Դուք գտնում եք, որ առաջիկայում լայն ռազմական գործողություններ չեն լինի, սակայն Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունների տոնը չի նվազում: Ի՞նչ է միջազգային հանրություն չի կարողանում սաստել Ադրբեջանին, թե ԼՂՀ խնդիրն այլևս  չի տեղավորվում ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավորման շրջանակում:

- Ադրբեջանի ագրեսիան կարելի է թուլացնել մի ձևով՝ սաստելու ոչ համաչափ տարբերակով: Հայկական կողմն այս կամ, այն պատճառից ելնելով, այդ կարմիր գիծը չի անցնում: Այո՛, մենք տեսնում ենք, որ հայկական կողմը պատասխանում է, բայց վստահ եմ՝ կարող են նաև ավելի խիստ ու անհամաչափ պատասխան տալ: Սա է մեր կողմից զիջումը,  բարի կամքն ու պատրաստակամությունը խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու: Եթե մենք անցնենք ռուբիկոնն ու անհամաչափ պատասխանեինք Ադրբեջանին, այլևս ոչ ոք չի կարող բանակցային սեղանի շուրջ խնդրի կարգավորման ճանապարհը գտնել:

- Ի՞նչ բանակցային ճանապարհի, հայկական կողմի բարի կամքի մասին է խոսքը, եթե հաշվի առնենք, որ հայկական կողմն  էլ այս կամ այն հանդիպումը որակում է բանակցություններ վերսկսելուն միտված հանդիպումներ:

- Ապրիլյան պատերազմը հայկական կողմին ստիպեց կարծրացնել դիրքորոշումն, այսինքն՝ սկսեցին խոսել նախապայմանների լեզվով: Մենք դրեցինք նախապայմաններ, որ սահմանի երկայնքով լինեն հետաքննության մեխանիզմներ և այլն, ու քանի այս պայմանները չեն կատարվում՝ բանակցությունների շարունակության մասին խոսելն աբսուրդ է դառնում: Մենք տեսնում են, որ արդեն տարուց ավել անցել է, սակայն Ադրբեջանը Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից հետևողականորեն խուսանավում է: Սա մի քիչ մեր գործը հեշտացնում է, քանի որ մեր կողմից առաջ քաշված ռացիոնալ նախապայմանները չեն կատարվում, իսկ խոսել գլոբալ համաձայնությունների և խաղաղության պայմանագրի մասին այս պայմաններում, անիմաստ է:

- Նախապայմանները դրված են, որպեսզի բանակցություններ սկսվեն, իսկ բանակցային սեղանին դրված են Մադրիդյան կամ Կազանյան փաստաթղթերը: Արդյո՞ք ապրիլյան պատերազմից հետո այս փաստաթղթերն իրենց արդիականությունը չեն կորցրել:

- Այս հարցի շուրջ զուտ սուբյեկտիվ կարծիք կարող եմ ասել, որ ընդհանրապես դեմ եմ փոխզիջումային տարբերակով կարգավորմանը, դա լավագույն տարբերակը չէ: Կազանի, թե Մադրիդյանը կլինի, միևնույն է, կառուցված են փոխզիջման տրամաբանության վրա, իսկ կողմերն ավելի շատ մնալու են չբավարարված լուծումներից: Իսկ նման չբավարարվածությունը մեր դեպքում անընդունելի է, քանի որ երկու փաստաթղթերի դեպքում էլ ԼՂՀ մասով հստակ իրավական  ձևակերպում գոյություն չունի: Եթե խոսքը լրացուցիչ հանրաքվեների մասին է, ապա մենք պատմական դառը փորձ ունեն, քանի որ 1920 թվականին, երբ Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին, այնտեղ էլ լրացուցից հանրաքվե էր նախատեսվում, որն անկատար մնաց: Այնպես որ, մեզ կերակրել լրացուցիչ հանրաքվեներով, անիմաստ է: 1991 թվականին Ղարաբաղի ժողովուրդն իր կամքն արտահայտել է և Ղարաբաղի ժողովուրդն ընտրել է անկախ պետականություն ունենալը, 25 տարի կերտել է իր անկախությունը: ՀՀ իշխանություններն էլ այս որոշումը պետք է հարգի, իսկ ԼՂՀ-ի փոխարեն բանակցելով մենք այդքան էլ չենք հարգում Ղարաբաղի մեր հայրենակիցների  որոշումը: Ի վերջո` մենք պետք է հասկանանք, թե մեր իշխանությունները հստակ տեսլականը որն է: Մենք տեսել են 3 նախագահների բանավեճը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության, բարիդրացիության կարգախոսը, որը չաշխատեց, մեր հասարակությունը մերժեց , 2-րդ նախագահը խոսում էր Ղարաբաղը –ՀՀ-ին միացնելու գծի մասին, իսկ ներկայիս իշխանությունը գնում է ավելի շատ Ղարաբաղի միջազգային ճանաչման ճանապարհով: Մենք դեռ միասնական որոշում չունենք, պետք է հասկանանք, թե ինչ ենք ցանկանում:

-Մենք տարբեր փաստաթղթերի շուրջ են բանակցում, բայց երբ հետևում ենք ԼՂ բանակցությունների ընթացքին, նկատում ենք, որ դեռևս 1990-ականներին խոսում էին հայկական կողմից 2 շրջանի հանձնման մասին, հետո խոսվեց 5-ի, հետո՝ 5+2 ձևաչափի մասին: Ստացվում է, որ տարիների ընթացքում հայկական կողմն է ավելի զիջողի դիքերից հանդես գալիս, հնարավո՞ր է, որ տարիներ հետո հայկական կողմն ավելի վատ դիրքում հայտնվի։

- Ընդհանրապես զիջումների տրամաբանությունն ուղիղ համեմատական է երկրի պետականության ամուր հիմքերի հետ:  Եթե մենք գտնում են, որ  25 տարի անց մենք շատ ավելի կայացած, հզոր պետություն ենք, ապա մեզ զիջումներ  պարտադրել հնարավոր չէ: Եթե գտնում ենք, որ մենք գտնվում են միջազգային ճնշումների ներքո, 6 մլրդ պարտք ունեցող, դեմոգրաֆիական աղետի մեջ ենք, ապա նման պետությանը  ճնշման ենթարկելու գայթակղությունն ավելի մեծ է: Սակայն ես լիահույս եմ, որ Ղարաբաղի հարցում միջազգային հանրությունը գործ ունի ավելի քան 10 մլն մահապարտների հետ: 10 մլն մահապարտի աշխարհում ոչ ոք ճնշման չի կարող ենթարկել, սա է մեր փրկօղակը, ինչը ցույց տվեց նաև ապրիլյան պատերազմը:  500 մահապարտը պատերազմ հաղթեց, իսկ 10 մլն մահապարտը նշանակում է, որ կարող է աշխարհին հաղթել՝ դիմակայելով ճնշումներին:

 

 

Անի Օհանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը

15:33 • 21/09

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

15:25 • 21/09

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

15:22 • 21/09

Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ

15:19 • 21/09

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

15:12 • 21/09

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի մոտակայքում գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

15:07 • 21/09

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

15:05 • 21/09

Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռոբերտ Քոչարյան

14:59 • 21/09

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

14:53 • 21/09

ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկը քննարկել են համագործակցության հարցեր

14:51 • 21/09

Նյու Յորքում 52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաների

14:44 • 21/09

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

14:43 • 21/09

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին անկախության տոնի առթիվ

14:41 • 21/09

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան

14:37 • 21/09

Անկախության տոնը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

14:36 • 21/09

Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը

14:30 • 21/09

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին

14:22 • 21/09

3.7 մլն դոլար. հաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանությունից 3 ամիս անց նրա բնակարանը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

14:20 • 21/09

Հրազդան քաղաքում՝ ավտոմեքենայում, օձ է հայտնաբերվել

14:18 • 21/09

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին՝ իր մասին աղմկահարույց նյութի հրապարակման համար

14:15 • 21/09

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել. ԱՀ ոստիկանությունը՝ Արցախի Շոշ գյուղում կատարված միջադեպի մասին

14:13 • 21/09

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

14:08 • 21/09

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում

14:07 • 21/09

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի մեղադրանքին ի պատասխան

14:03 • 21/09

«Իմ քայլը»՝ 60.6%, ԲՀԿ 9.2%, «Լույս»՝ 3.4%. «GALLUP International association»-ը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հարցումների արդյունքները

13:58 • 21/09

Ճապոնական հետազոտական զոնդերը վայրէջք են կատարել Ռյուգու երկնաքարի վրա

13:50 • 21/09

Պերուում Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում

13:50 • 21/09

Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. կայացել է հայացքների մենամարտը (տեսանյութ)

13:44 • 21/09

Մի՛ բացառեք, որ ևս երեք ամիս հետո ՔՊ-ն հայտարարի, որ պառլամենտական ընտրություններ պետք չեն. Արարատ Զուրաբյան

13:39 • 21/09

«1000 դրամների» հիմնադրամն աստիճանաբար կտարածվի նաև ավելի վաղ տարիներին եղած դեպքերի վրա. Նիկոլ Փաշինյան

13:37 • 21/09

Վետերանների խնդիրները կքննարկվեն և ըստ առաջնահերթության կտրվեն լուծումներ. Ն. Փաշինյանն այցելել է վետերանների միավորում

13:35 • 21/09

Ավստրիացի ընթերցողներին կներկայացվեն ՀՀ-ի և Ավստրիայի միջև ձևավորված համագործակցության արդյունքները գյուղատնտեսության ոլորտում

13:32 • 21/09

Պետք է հարգենք անմեղության կանխավարկածը. Արա Կետիկյանը երես չի թեքել Մանվել Գրիգորյանից (տեսանյութ)

13:30 • 21/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը կժամանի Հայաստան՝ որդուն տանելու․ Ermenihaber

13:18 • 21/09

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների (լուսանկարներ)

13:17 • 21/09

Մեքսիկայի նորընտիր նախագահը խոստացել է նախագահական պալատում ցանցաճոճ կախել

13:11 • 21/09

Ա. Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները Բաղանիսում են՝ գնդակոծությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու

13:06 • 21/09

Վարչապետին է ներկայացվել Սահմանադրության նախագիծ, որով նախատեսվում է բոլոր ընտրությունները 2 տարին մեկ անգամ անցկացնել. Պ. Հայրիկյան (տեսանյութ)

13:01 • 21/09

Մերկելն արհամարհել է Թերեզա Մեյին՝ հրաժարվելով սեղմել նրա ձեռքը (տեսանյութ)

12:58 • 21/09

Տիագո Սիլվան կարող է հեռանալ ՊՍԺ-ից. իտալական ակումբները հետևում են իրավիճակին

12:55 • 21/09

Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով. Ն. Փաշինյանը զորակցություն է հայտնում Ն. Զոհրաբյանին

12:47 • 21/09

Քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել մեր անկախության վրա, հակառակը՝ ամրապնդում են այն. Դավիթ Տոնոյան

12:41 • 21/09

Փարիզում ավտոբուսի վարորդը հարվածել է դպրոցականի դեմքին և օգտատերերի աջակցությանն արժանացել (տեսանյութ)

12:41 • 21/09

Պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայում վառելիքի փոխարեն ջուր չի եղել, երբևէ նման բան չի եղել. Լ. Մնացականյան

12:39 • 21/09

Արամ Ա. Կաթողիկոսը կոչ է արել հեռու մնալ ներքին բևեռացումներ ու լարվածություն առաջացնող մոտեցումներից

12:28 • 21/09

Թուրքիայում ձերբակալված ավստրիացի լրագրողը դատարանի որոշմամբ կալանավորվել է

12:25 • 21/09

Ավագյան-Սմիռնով, Երիցյան-Պրիետո. կայացել է հայացքների մենամարտը (լուսանկարներ)

12:20 • 21/09

«Հայկական հողում ոչ մի վախ չկա». հայտնի ռուս բլոգերը պատմել է Արցախ կատարած այցի մասին

12:13 • 21/09

«Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատարը կդառնար 60 տարեկան. հուշ-երեկո՝ նվիրված Աշոտ Մանուկյանին

12:11 • 21/09

Ես մրցակցության մեջ չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Փաշինյանը մրցակցության մեջ է բոլորի հետ. Արարատ Զուրաբյան

12:01 • 21/09

Հայտնի է դարձել Վիետնամի նախագահի մահվան պատճառը

11:59 • 21/09

Արսենալի ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հայրը դարձել է Գաբոնի հավաքականի մարզիչը

11:56 • 21/09

Անկախության օրվա առթիվ նախագահի նստավայրում ընթանում է պարգևատրման արարողություն (տեսանյութ)