Մրգաշատցիները փակել են Երևան-Արմավիր մայրուղին. պահանջում են լուծում տալ ոռոգման ջրի խնդրին

10:41 • 04.06.17

Այս պահին Երևան-Արմավիր մայրուղին փակ է երկկողմանի: Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի մարզպետը լուծում տա ոռոգման ջրի խնդրին: Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ մրգաշատցիներին միացել են նաև հարակից գյուղերի բնակիչները:


«Դաշտերը չենք կարողանում ջրել, չորացել են: Ամեն օր այսօր վաղն են անում, ջուր չեն տալիս: Զրկում են օրվա հացից»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը:

Գյուղացիներն այժմ սպասում են մարզպետի ժամանմանը: Իրենց խոսքով՝ չեն պատրաստվում ճանապարհը բացել մինչև հարցի համար ստույգ լուծման ճանապարհ չմատնանշվի, քանի որ բազմիցս խոստումներ տրվել են, բայց չեն իրականացվել: