Ռուսաստանցիները նշել են երկրի գլխավոր բարեկամներին և թշնամիներին. հարցում

13:10 • 05.06.17

«Լևադա-կենտրոն» ռուսական հետազոտական կազմակերպության անցկացրած հարցման համաձայն՝ Ռուսաստանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ (21%) կարծում է, որ վերջին շրջանում Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում դրական փոփոխություններ են գրանցվել, հայտնում է «Интерфакс»-ը:


Իր հերթին՝ 17 տոկոսը հայտնել է հակառակի մասին, իսկ ևս 54 տոկոսը դեռ փոփոխություն չի տեսնում:


Ընդ որում՝ հարցման մասնակիցները Ռուսաստանի մտերիմ բարեկամ են համարում Բելառուսին (46%), Չինաստանին (39%) և Ղազախստանին (34%): Ռուսաստանի համար բարեկամական երկրների թվում են նաև Սիրիան (15%), Հնդկաստանը (14%), Հայաստանը (12%), Կուբան (11%), Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ադրբեջանը (9-ական %):


Երկրի գլխավոր թշնամիներ են ռուսներն անվանել ԱՄՆ-ին (69%), Ուկրաինային (50%), ինչպես նաև Գերմանիային (24%): Բացի այդ, հարցման մասնակիցները Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված են համարում Լատվիային և Լիտվային (24-ական %), 21%-ը՝ Լեհաստանին, 16%-ը՝ Էստոնիային, 15%-ը՝ Մեծ Բրիտանիային, 9%-ը՝ Վրաստանին, 8%-ը՝ Ֆրանսիային: