Լույս աշխարհ են եկել Ջորջ և Ամալ Քլունիների երկվորյակները
Այսօր լույս աշխրահ են եկել Ջորջ և Ամալ Քլունիների երկվորյակները` Էլլան և Ալեքսանդրը: Huffington Post-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է զույգի ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդվում է, նորածիններն ու մայրիկն առողջ են, իրենց լավ են զգում և երջանիկ են:
Ամալ Քլունիի հղիության մասին լուրն առաջին անգամ հայտնի դարձավ փետրվարին, սակայն զույգն այդ լուրը հաստատեց մեկ ամիս անց, իսկ վերջերս հայտնի էր դարձել, որ դերասանն ու իրավաբանը զույգ են ունենալու` աղջիկ և տղա:
Վերջերս Ջորջի մտերիմ ընկերը` դերասան Մեթ Դեյմոնը կատակել էր Էլեն ԴեՋեներեսի հաղորդման ժամանակ` ասելով, թե «նրանց անքուն գիշերներ են սպասվում է զույգերի հետ»:










