ՌԴ ԿԳ նախարարի հայտարարությունը՝ անցնել միասնական այբուբենի, չեմ կարծում, որ վերաբերում է Հայաստանին. Անդրանիկ Նիկողոսյան

12:59 • 07.06.17



Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ) նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող մի շարք խնդրահարույց հարցերի՝ մասնավորապես ռուսաստանյան սոցիոլոգների վերջին հարցումներին, ԱՊՀ տարածքում միասնական այբուբեն ստեղծելու ՌԴ ԿԳ նախարարի առաջարկին և վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարմանն ու ներդրումային ծրագրերին:  

-Պարո՛ն Նիկողոսյան, ՌԴ կրթության նախարարն առաջարկել է ԱՊՀ տարածքում միասնական այբուբենի անցնել՝ ասելով. «Մենք պետք է վերադառնանք միասնական այբուբենի ԱՊՀ տարածքում։ Դա կիրիլիցան է, որովհետև, ինչպես ցույց են տալիս հարցումները, մեր հարևան երկրների բնակչությունն այնուամենայնիվ խոսում է կիրիլիցային կապվածության և դրա անհրաժեշտության մասին»: Հայկական այբուբենը ստեղծվել է 405 թվականին. կարո՞ղ եք ասել՝ ինչո՞ւ պետք է անցնենք կիրիլիցայի: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են ռուսաստանյան պաշտոնյաների կողմից անընդհատ սադրիչ հայտարարություններ արվում:

-Ասեմ, որ Հայաստանում պետական լեզուն գրական հայերենն է, բայց ես չեմ կարծում, որ ռազմավարական գործընկեր պետության կրթության և գիտության նախարարը նկատի ուներ Հայաստանը: Իմ կարծիքով՝ սա Հայաստանին չի վերաբերում: Եվ երկրորդ՝ Հայաստանն ունի իր Սահմանադրությունը, իր մայրենի լեզուն՝ հայերենը:

-Ռուսաստանյան սոցիոլոգիական ընկերություններից մեկի վերջին սոցհարցումների համաձայն՝ Ռուսաստանում հարցվածների միայն 12 տոկոսն է մեզ բարեկամ համարում, մինչդեռ մեր սոցիոլոգները պնդում են, որ մեզ մոտ այս հարցումներում ռուսաստանցիներին բարեկամ է համարում շուրջ 80 տոկոսը: Ինչո՞ւ է, ըստ Ձեզ, այսպես:

-Իմ կարծիքով՝ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, և սոցիոլոգների հարցումները չեն կարող արտահայտել ժողովրդի կարծիքը: Հարցում է եղել, և այդ սոցիոլոգներն ինչ նպատակ են ունեցել, դեռ հայտնի չէ: Այնպես որ, պետք է փորձել չտրվել նման հայտարարություններին:

-Այսինքն՝ երբ ընտրություններից առաջ սոցիոլոգներն ինչ-որ վարկանիշներ են հրապարակում, մեր քաղաքական գործիչներն ասում են, որ սոցիոլոգիան հեռու է գիտություն կոչվելուց: Հիմա, փաստորեն, Դուք էլ եք այդպես կարծում:

-Ոչ, ես փաստորեն ֆիքսում եմ այն, ինչ գոյություն ունի: Մենք չգիտենք՝ հարցումը որ բնակիչների մոտ է կատարվել։ Ես գիտեմ, որ Ռուսաստանը բազմազգ երկիր է, այնտեղ ապրում են և՛ ադրբեջանցիներ, և՛ Թուրքիայի քաղաքացիներ, ազգությունների ներկայացուցիչներ, որոնց հետ Հայաստանը կիսապատերազմական գործողությունների մեջ է: Բայց նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են, և նրանց կարծիքը կարող են հարցնել: Այնպես որ, ես չեմ ընդունում, որ հայ-ռուսական հարաբերությունները տեղավորվում են այդ 12 տոկոսանոց ցուցանիշում:

-Նաև մամուլում այսօր շրջանառվեց, որ Ռուսաստանի դեսպանատան ազդեցության տակ գտնվող ՀԿ-ները պատրաստվում են հայտարարություն տարածել այն մասին, որ Թրամփ -Պուտին հարաբերությունները բարելավվեն: Ձեզ հայտնի՞ է նման մտադրությունների մասին, ու եթե նման հայտարարություն արվի, Դուք կզարմանա՞ք, թե չէ:

- Ինձ համար զարմանալի չի լինի, և իմ կարծիքով՝ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները տարբեր գերհզոր, անկախ պետություններ են, որոնք կարող են և՛ բարեկամանալ, և՛ թշնամանալ: Հայաստանը նույնպես անկախ երկիր է, և օտարերկրյա պետությունների բարեկամական կամ թշնամական հարաբերությունների ստեղծման գործընթացում երրորդ պետության ՀԿ-ների հայտարարություն, չեմ կարծում, որ կլինի կամ տեղին կլինի:

-Հայտնի է, որ Հաստանում կան արևմտամետ և ռուսամետ հասարակական կազմակերպություններ, որոնք քարոզչություն են ծավալում և այլ՝ երբեմն բազմասպեկտր գործունեություն: Կարո՞ղ եք հաստատել, որ ռուսականներն այստեղ աշխատում են հակառուսական տրամադրություններ թույլ չտալու համար:

-Ես, անկեղծ, կուզենայի, որ Հայաստանում նմանատիպ ճամբարներ չլինեին, լիներ մեկ ընդհանուր ճամբար, որը կնպաստեր Հայաստանի դերին և կարևորությանը դրսում։ Կուզեի, որ բոլոր ճամբարները միավորվեին մեկ ճամբարում, քանի որ առկա են շատ ավելի կարևոր մարտահրավերներ: Ինչ վերաբերում է նոր հարթակների ստեղծմանը, ապա դրանք հասարակական կառույցներ են, որոնք, Դուք եք ասում, որ ֆինանսավորվում են տարբեր օտարերկրյա պետությունների կողմից, որտեղ կան նաև համապատասխան մարմիններ:

-Ապրիլի 2-ի ընտրություններից հետո, ըստ Ձեզ, այսպես ասած՝ «ռուսական փաթեթի» քաղաքական ուժեր ներկայացվա՞ծ են ԱԺ-ում  և ի՞նչ չափով: Հիշո՞ւմ եք՝ մինչև ընտրություններն ասում էին, որ ինչպես նախկինում արևմտյան բլոկի ներկայացուցիչներն էին շատ 5-րդ գումարման ԱԺ-ում, 6-րդում էլ պետք է լինեին «ռուսական փաթեթի» ուժերը՝ 2013-ին արված հայտնի շրջադարձից հետո:

-Խորհրդարանում ընտրված պատգամավորներն ընտրվել են հայ ժողովրդի կողմից: Ինչ վերաբերում է եվրասիական տարածաշրջանին առնչվող մասին, ապա Հայաստանը 2013-ին դարձել է ԵՏՄ անդամ, և այս պահին շատ ատիվ աշխատանքներ են իրականացվում՝ Ճանապարհային քարտեզի գործողություների սահմաններում: Եվ հիմա, քանի որ Հայաստանը շահեր է տեսել այդ տարածաշրջանում, ԱԺ պատգամավորներն ինչ ձևաչափով որ պետք է գործունեություն իրականացնեն, դա էլ իրականացնում են: Եվ ինձ համար ընդունելի է այն, որը կլինի ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի:

-Վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ նախորդ տարվա սեպտեմբերին եկավ Հայաստան, այստեղ ընկալվում էր որպես ՌԴ-ից ժամանած շատ լավ մենեջեր: Հիմա, Ձեր կարծիքով, այս կարծրատիպը կոտրվե՞ց և նա սկսեց ընկալվել որպես քաղաքական գործիչ ու իշխող կուսակցության թիմի ներկայացուցի՞չ:

-Որպես քաղաքական գործիչ պատասխանն ակնկալեք այն մարմիններից, ովքեր տվյալ քաղաքական ուժն են ներկայացնում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կոնտեքստում արված հարցերին, ես գիտեմ, որ վարչապետը այստեղ է եկել երկրի Նախագահի հրավերով և համաձայնությամբ, նաև տվյալ քաղաքական ուժի առաջադրմամբ: Հիմա ակտիվ աշխատանքներ են տեղի ունենում՝  վարչապետը փորձում է երկիրը հանել առկա սոցիալական վիճակից՝ տարբեր մասշտաբային ծրագրեր իրականացնելով: Մենք ապրում են անցումային փուլ:

-ՀՀԿ-ից հայտարարեցին, որ մինչև 2022 թիվը բացառապես իրենց է վերապահված վարչապետ նշանակելու իրավունքը…

-Իշխանությունն իրենք են, իրենք էլ հայտարարում են, բայց նաև չբացառվեց, որ մինչև 2022 թվականը, և մոտ ապագայում էլ կարող է լինի Կարեն Կարապետյանի թեկնածության առաջադրումը: Նրանք չեն ասել՝ չենք առաջադրելու:

-Վարչապետը քարոզարշավի ընթացքում խոստացավ ռուսական փաթեթի 5 միլիարդի ներդրումներ: Ձեր կարծիքով՝ ռուսական ընկերությունները որքանո՞վ պատրաստ կլինեն մտնել Հայաստան, ներդրումներ անել: Ի վերջո, նոր չէ, 100 տարի է՝ իրենք կարող էին անել, ինչո՞ւ, ուրեմն, հիմա, Կարեն Կարապետյանից հետո պետք է անեն:

-Իմ կարծիքով՝ այն կազմակերպությունները, որոնք Հայաստան կժամանեն ու կհայտարարեն ներդրումներ անելու մասին, նրանք Հայաստանի կառավարության՝ Կարեն Կարապետյանի ռազմավարական ծրագրերի իրականացնողները պետք է լինեն: Մարդիկ ունեն հնարավորություններ, ցանկություններ, պատրաստակամություն՝ ներդրումներ անելու: Դրանք բիզնես պրոյեկտներ են, որոնք իրականացնելու համար, իմ կարծիքով՝ ժամանակ է հարկավոր, որպեսզի հասկանան՝ որտեղ է իրենց գումարները ներդրվելու և ինչ ակնկալիքներ են ունենալու: Հիմա՝ այդ ամենը նոր է, կառավարությունը դրանից հետո լուծարվել է, հիմա նորից նոր կառավարություն է ձևավորելու: Հիմա, ըստ իս, մի քիչ ժամանակ է հարկավոր, էդ ժամանակը կանցնի, ու բոլորի հարցերի պատասխանը ժամանակի մեջ ցույց կտրվի՝ ներդրումները կանե՞ն, թե չեն անի, և ինչու չեն անի: Չխանգարենք էդ պրոցեսներին:

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

09:34 • 16/11

«Ժամանակ». Ռոբերտ Քոչարյանը վերցվեց «դատական վերահսկողության» տակ

09:17 • 16/11

«Ժամանակ». «Ծառուկյան» խմբակցու­թյան 8 պատգամավոր չի ընդգրկվել ԲՀԿ համամասնա­կան ցուցակում

09:16 • 16/11

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է

08:58 • 16/11

«Հրապարակ». ՀՀԿ-ի ցուցակը կազմելիս թեկ­նածուների այնպիսի կրիզիս է եղել, որ ոչ անցողիկ համարներում ընդգր­կել են մարդկանց, որոնց կարծիքն անգամ չեն հարցրել  

08:46 • 16/11

«Ժողովուրդ». Այս ԱԺ ընտրություններին համամասնական ընտրացուցակներում ընդգրկված է 1495 թեկնածու, մինչդեռ 2017թ. թեկնածուների թիվը 1407 էր

08:20 • 16/11

«Ժողովուրդ». Հետընտրական թեժ կրքեր. ԲԴԽ անդամ ընտրված դատավորն անմիջապես հրաժարական է ներկայացրել

07:06 • 16/11

Երևանում և 7 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

06:47 • 16/11

Հայտնի է 2018 թվականի լավագույն աֆրիկյան պետությունը սաֆարիի համար

06:22 • 16/11

Ալեքսեյ Ուչիտելը Վիկտոր Ցոյի մասին դիցաբանական ֆիլմ կնկարահանի

05:46 • 16/11

ԱՄՆ-ը պատրաստվում է մեղադրանք առաջադրել Ասանժին. WSJ

05:23 • 16/11

SpaceX-ի Falcon 9 հրթիռակրի առաջին աստիճանը բարեհաջող վայրէջք է կատարել լողացող հարթակի վրա

04:58 • 16/11

Կանադայում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի

04:31 • 16/11

Կիմ Չեն Ընը ներկա է գտնվել հյուսիսկորեական նորագույն զենքի փորձարկմանը

03:59 • 16/11

Forbes-ի 2019 թվականի երիտասարդ գործարարների ցանկում է ներառվել նաև հայազգի Հռիփսիմե Մաթևոսյանը

03:29 • 16/11

ՆԱՍԱ-ն կրկին հետաձգել է Cygnus բեռնատար տիեզերանավի արձակումը

02:57 • 16/11

Թրամփը կհանդիպի Կալիֆոռնիայի անտառային հրդեհներից տուժած քաղաքացիների հետ

02:25 • 16/11

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ՄԱԿ-ի 7 խաղաղապահ է սպանվել

01:56 • 16/11

ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին բախումներ են տեղի ունեցել ներգաղթյալների ու տեղի բնակիչների միջև

01:28 • 16/11

Չեխիայի Սենատը կոչ է արել երկրի վարչապետին լքել պաշտոնը

00:54 • 16/11

ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայում 23 խաղաղ բնակիչ է զոհվել

00:26 • 16/11

Ամերիկահայերի ստեղծած ServiceTitan ստարտափը 165 մլն դոլարի ներդրում է ստացել

23:55 • 15/11

Իսպանիայում ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող տղամարդը երեք անգամ ցմահ ազատազրկման է դատապարտվել

23:45 • 15/11

Էր Ռիադը դեմ է սաուդացի լրագրող Խաշոգջիի սպանության գործով միջազգային հետաքննության անցկացմանը

23:38 • 15/11

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

23:36 • 15/11

Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատային ֆեդերացիային

23:26 • 15/11

Եթե հնարավոր հակամարտությունը Ղարաբաղից տեղափոխվի Հայաստան, Ռուսաստանը կմիջամտի. Վլադիմիր Եվսեև

23:17 • 15/11

Ջենիֆեր Լոպեսը 20 րոպեում 2 մլն դոլար է վաստակել

22:54 • 15/11

Յարոսլավլում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով հայ է մահացել

22:54 • 15/11

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

22:43 • 15/11

Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ. «Եկել ենք հաղթելու համար» (տեսանյութ)

22:35 • 15/11

«Իմ քայլը» դաշինքը ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների

22:22 • 15/11

Ընտրությունների արդյունքում ՀՀ-ում լինելու է ամենաանորակ, ամենակասկածելի կրթական ցենզ ունեցող մեծամասնություն. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

22:16 • 15/11

Վերտոնգենն ամռանը կարող է տեղափոխվել Ա Սերիա

22:06 • 15/11

Օքսֆորդի բառարանը ընտրել է տարվա բառը

21:50 • 15/11

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից և «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

21:32 • 15/11

Իվան Ռակիտիչ. Լուկա Մոդրիչն ինձ համար եղբոր պես է

21:32 • 15/11

Իտալիայում ցուցարարները գրոհել են Նեապոլի քաղաքապետարանը (տեսանյութ)

21:24 • 15/11

Չի կարելի ձեռքերը ծալած նստել ու ակնկալել կամ պահանջել ուրիշից. Նարինե Թուխիկյանը կլքի Հովհ. Թումանյանի անվան տուն-թանգարանի տնօրենի պաշտոնը

21:13 • 15/11

Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և բժշկական համալսարանի համագործակցության մասին հուշագիր

21:08 • 15/11

Երևանի Եղվարդի խճուղում մեքենան բախվել է ճամփեզրի եզրաքարին և շրջվել. վարորդը մահացել է

21:00 • 15/11

ԿԸՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավիրել է 2 միջազգային կազմակերպության

20:52 • 15/11

Փորձագետները նշել են, թե որն է Եվրոպայի ամենաանվտանգ փողոցներով քաղաքը

20:48 • 15/11

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն և աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի համալսարանի շրջանավարտների հետ (լուսանկարներ, տեսանյութ)

20:45 • 15/11

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին և մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

20:28 • 15/11

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Սաուդյան Արաբիայի 17 քաղաքացու նկատմամբ

20:24 • 15/11

Կաֆու. Վինիսիուսը կարող է դառնալ նոր Ռոնալդու

20:15 • 15/11

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովներում ԱԺ խմբակցությունների կողմից նշանակվող նախագահների ու քարտուղարների պաշտոնները

20:01 • 15/11

Լիբերմանի քաղաքական գործունեությունը շատ սահմանափակ է, նրանով պայմանավորված չէր հայ-իսրայելական հարաբերությունների մակարդակը․ Արմեն Պետրոսյան

19:52 • 15/11

Մարտին Էդեգոր. «Ռեալի» հիմնական կազմում տեղ նվաճելու հույս ունեի

19:49 • 15/11

ԱԺ արտահերթ ընտրություններին 2010 ընտրական տեղամասից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում. Տիգրան Մուկուչյան

19:36 • 15/11

Նոյեմբերի 15-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 484 դատապարտյալ

19:32 • 15/11

ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը և Ա. Միրզոյանը քննարկել են կառավարման համակարգի բարեփոխումները

19:18 • 15/11

Գաղտնազերծվել է Jeep-ի նոր պիկապի արտաքին տեսքը (լուսանկարներ)

19:03 • 15/11

Ստեփանավանի երկու բնակչի մեղադրանքներ են առաջադրվել՝ բնակարաններից գողություններ կատարելու համար

18:51 • 15/11

Լեբրոն Ջեյմսը դարձավ NBA-ի պատմության ամեաարդյունավետ 5-րդ բասկետբոլիստը

18:50 • 15/11

Պետք է շնորհակալ լինեմ ինձ ուղղված սուլոցների համար. Սերխիո Ռամոս

18:43 • 15/11

Սաուդյան Արաբիայում 21-րդ կասկածյալին են ձերբակալել ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով

18:26 • 15/11

Ամերիկացի նկարիչը 725 000 դոլարով գնել է Բենքսիի հայտնի նկարը՝ այն ներկելու համար

18:15 • 15/11

Վաղվա առաջնորդ կդառնան նրանք, ովքեր կգիտակցեն աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը. ՀՀ նախագահ

18:07 • 15/11

Երևանի մանկապարտեզներում արձանագրված թերացումներն ու պատասխանատուների լիազորությունների ոչ պատշաճ կատարումն անհետևանք չեն մնալու. փոխքաղաքապետ

18:05 • 15/11

Ըստ դիմումի՝ Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրեական գործ. ՔԿ

17:53 • 15/11

«Փաստը, որ սաուդցի լրագրողի մարմինը դեռ չի գտնվել, բազմաթիվ հարցեր է առաջացնում». Թուրքիայի ԱԳՆ

17:49 • 15/11

Քանյե Ուեսթը Մարկ Ցուկերբերգի հետ երգել է Backstreet Boys խմբի երգերից մեկը (լուսանկար)

17:47 • 15/11

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը. Վրաստանում ՀՀ դեսպանություն

17:39 • 15/11

ՄԻԵԴ-ը Նավալնիի ձերբակալություններն ու կալանքը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է որակել

17:36 • 15/11

Մաուրիցիո Սարիի խաղաոճը հիանալի համապատասխանում է ինձ. Մորատա

17:15 • 15/11

Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարը կարելի կլինի ավարտված համարել ընդամենը մի քանի ամսից. Ջեյմս Ջեֆրի

17:12 • 15/11

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

17:08 • 15/11

«Ֆլորիդայում որոշ մարդիկ 2 անգամ են քվեարկել». Թրամփը խոսել է «կեղծված» ընտրությունների մասին

16:53 • 15/11

«Արփի գազ» և «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունները պետական բյուջե չեն վճարել խոշոր չափի գումարներ. ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել են քրգործեր

16:47 • 15/11

Վաչագան Ղազարյանը կալանավորվել է

16:42 • 15/11

«Լռություն, քննություն է». Հրվ. Կորեայում միասնական ավարտական քննության ժամանակ լռություն ապահովելու համար հետաձգվել է 134 չվերթ

16:37 • 15/11

Խորհրդարանը զենք ճոճելու, ծափերի տեղ չէ. Ալիկ Սարգսյանը՝ «Սասնա Ծռերի»՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին

16:36 • 15/11

Ցանկանում ենք լավագույնս պատրաստ լինել Հայաստանի հետ խաղին. Պորտուգալիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ

16:33 • 15/11

Բրիտանական ֆունտ ստերլինգն անկում է գրանցել «Բրեքզիթ»-ի լուրերի ֆոնին

16:26 • 15/11

Կրիշտիանու Ռոնալդուն նշանադրվել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ. Mirror

16:19 • 15/11

Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության զարգացման հեռանկարները

16:15 • 15/11

Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը

16:09 • 15/11

Կարելի է համեմատաբար ցածր ներդրումների ու մատչելի տեխնոլոգիաների կիրառման դեպքում լավ կառավարել հին աղբավայրերը. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

16:07 • 15/11

Վճռաբեկ դատարանը բեկանեց Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը. այդ մասով գործը կուղարկվի Վերաքննիչ դատարան նոր քննության, իսկ պաշտպանների բողոքը մերժվեց

16:05 • 15/11

Տոմսկի բնակչուհին ԻՊ-ի «կարիքները հոգալու համար» 1 մլն ռուբլի է փոխանցել խմբավորմանը (տեսանյութ)

16:03 • 15/11

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ. Ազատ ոճայինները պայքարը կսկսեն վաղը

15:51 • 15/11

Դիեգո Սիմեոնեն «Աթլետիկոյում» ավելի շատ կստանա, քան Գրիզմանը

15:50 • 15/11

«The Independent». Աարոն Ռեմսին կտեղափոխվի «Բավարիա»

15:48 • 15/11

Կարճ ժամանակահատվածում արագաչափերի քանակը զգալիորեն կկրճատվի. փոխոստիկանապետ

15:43 • 15/11

Վահրամ Բաղդասարյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Լոռու մարզում

15:33 • 15/11

Սաուդյան Արաբիայի դատախազությունը մահապատիժ է պահանջել Խաշոգջիի սպանության համար մեղադրվող 5 անձի համար

15:29 • 15/11

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

15:24 • 15/11

«1915-ի հայերն են «վերադառնում». թուրք սյունակագիրը սիրիացի ներգաղթյալների մեջ «հայ լրտեսներ» է փնտրում

15:22 • 15/11

Ֆեդերերը բոլոր ժամանակների մեծագույն թենիսիստն է. Անդերսոն

15:14 • 15/11

Հնդկաստանում տղան 12 մետր բարձրությունից ընկել է ընկերոջ վրա (տեսանյութ)

15:11 • 15/11

Կառավարության որոշում ենք պատրաստում, որ աջ ղեկով մեքենաները կարողանան ներկրել՝ 1 տարում վերասարքավորելու պայմանով. Հ. Արշակյան

15:09 • 15/11

Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

15:00 • 15/11

«Բամբասողներն ահաբեկիչներ են». Հռոմի պապը կոչ է արել ստերով չվարկաբեկել մարդկանց

14:56 • 15/11

Երևանի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

14:52 • 15/11

Գալկինը մեկնաբանել է Պուգաչովայից «բաժանվելու» մասին լուրերը

14:48 • 15/11

Բացահայտվել և կանխվել են կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ. ԱԱԾ

14:45 • 15/11

Հետաքննիչը գտել է, որ հանցակազմ չկա. Դ. Իոաննիսյանը՝ Հրազդանում նախընտրական քարոզչությանը դպրոցների տնօրեններին ներգրավելու դեպքի մասին

14:40 • 15/11

Ես մտածելու բան չունեմ, ասելիքս Սերժ Սարգսյանի աչքերին նայելով եմ ասել. Էդմոն Մարուքյանը՝ ՀՀԿ-ին թիրախավորելու մասին

14:34 • 15/11

Լուկակուն չի օգնի Բելգիայի հավաքականին Իսլանդիայի հետ խաղում