Շնահաչ ուրիշ քաղաքում. Զգացմունքների վավերագրություն /Դ տեքստ/
Քաղաքն էպոս ունի, էպոսը քաղաք չունի
Մի օր հորս հարցրի՝ ինչի գյուղից քաղաք եկաք: Որ դու խոզապահ չդառնաս՝ պատասխանեց հայրս: Իհարկե, դեռ հարց է, թե ես մարդկությանն ավելի պիտանի կլինեի որպես խոզապահ, թե օրինակ՝ այս տեքստի հեղինակ, բայց կարևորն այն է, որ հայրս խոսքատակում ասաց այն, ինչի մասին լռում են քաղաքի բոլոր գյուղացիները: Իշխանություն՝ սա է գյուղացու ուզածը քաղաքից: Ասել է թե՝ գյուղացին վախեր է քաղաք բերում և իհարկե՝ սուր հումոր: Հավատացեք, իշխանությունն այլ բան չէ՝ հենց վախ է ու քրքիջ:
Այլ բան է փառասիրությունը: Մեր քաղաքագիրներից մեկն ինձ ասաց՝ ով թեկուզ մի սանտիմետր տպագիր խոսք ունի՝ փառասեր է: Չընդդիմացա, իհարկե: Բայց անհարմար բան կստացվի, եթե քարտեզագրվի, թե օրինակ՝ Երևանի մասին քանի հեկտար է գրվել: Միջին վիճակագրական մելանխոլիկի ձեռքի տակ Երևանը ոտանավոր է, իսկ անզուսպ, անհավասարակշիռ ամեն մի խոլերիկ քաղաքամորը օրը մի քանի անգամ նխշած ունի: Իհարկե՝ գրավոր ընթացակարգով: Պրոֆեսիոնալ փառասերների գրական չափագրումների մեջ չմտնենք: Նրանցից մեկն, ուղղակի, փառահեղ պատասխանեց այն հարցին, թե ինչու Երևանը համառորեն ժամանակակից վեպ չի դառնում: Դա այն փազլն է, որ կորցրել է իր կարևոր բաղադրամասերը և հենց այդ պատճառով էլ որպես վեպ չի հավաքվում՝ ասաց փառասերը:
…Եւ քանի որ այս քաղաքի տարածությունը խեղդում է իր միջի ժամանակը՝ շնչահեղձ լինելիս վերածվում է բանաստեղծության, շունչդ տեղը բերելիս՝ պատմվածքի կամ էսսեի, ինքդ քեզնից հեռանալիս՝ ակնարկի կամ հոդվածի:
Ամեն դեպքում, արդար չէ Երևանից մինչև Գառնու տաճար գեթ մի պետքարան չունեցող ժողովրդին դեմ տալ պատին, թե՝ ինչու չես հոգում գրական պետքերդ: Եվ ընդհանրապես, գրին չի կարելի զրկել սեռական ազատություններից. Չարենցից Չարենց չլինեն, որի «Երկիր Նաիրին» իր բնորոշմամբ՝ պոեմանման վեպ է: Եթե անպատկառություն չլիներ Չարենցին խմբագրելը, կարելի էր հենց ժամանակի էպոս կոչել այդ ստեղծագործությունը: Եվ ով է ասում, որ օրերից մի օր չի գալու այն անպատկառը, որը կգտնի և բոլորի երեսին կշպրտի Բերդի, Վարդանի կամրջի, Առաքելոց եկեղեցու, Մազութի Համոյի կամ նույն Սլլան քարի, Տելեֆոն Սեթոյի, Ճգնավորի մատուռի երևանյան անալոգները:
Ով է ասել, որ մենք՝ մի միլիոն երևանցիներս, կարդացել ենք այդ ամեհի ասքի թեկուզ առաջին տողը. «Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին»: Կարճ ասած՝ մեր քաղաքը ոչ միայն վեպ, այլ մի ամբողջ էպոս ունի, այլ բան է, որ այդ էպոսը քաղաք, երկիր չունի, կամ ավելի շուտ ունի, բայց դա իր քաղաքն ու երկիրը չէ:
Գրելիք չէ այն, ինչն անգամ ոզնին գիտի, բայց այս կենդանու դառը փորձն ահագին ուսանելի է մեզ համար: Ավտոմոբիլի գյուտից հետո ոզնիների երբեմնի քաջ ցեղն ամենամեծ եղեռնը տեսավ: Մեն մի պատճառով՝ տեղը չէր բերում իր հակառակորդին: Ինքը դարձյալ կծկվելու, փշերը ցցելու և տեղում մեխվելու հին «պրիոմներն» էր անում, բայց արի ու տես, որ դրա ահից փախած կամ խոցված գեթ մի ինքնաշարժ չգտնվեց: Ոզնին մինչև օրս չգիտի, թե ինչու է իրեն սպանում այն, ինչը միլիոնավոր տարիներ հուսալի պաշտպանել է: Այնինչ, էվոլյուցիայի ընթացքում ձեռք բերված գիտելիքը, փորձը խամրել ու հնացել է:
Այս բանը պատահել է նաև միլիոնավոր անողնաշարավորների և առանձին ողնաշարավորների հետ նույնպես.սրանք օրվա կերկոխով տարված չեն նկատել, թե ինչպես են չկատարելագործվող բնազդները քիչ-քիչ բթանում և, ի վերջո, անջատվում մայր արեալից: Պերճախոս զուգահեռների վրա չծանրանանք, քանի որ այս պահին մարդն է բնության միակ նմուշը, որն ընդունակ է գիծն ուղիղ տանել: Հենց այս մրցակցային առավելությունը նրան քաղաք հասցրեց, որովհետև քաղաքը գիծ է, որը կտրում է մասն ամբողջից, ընդգծում նշանը և ցույց տալիս նշանակելին, այսինքն՝ կարգաբերում քաոսն ու մկանային պայքարը: Ելք՝ ահա քաղաքների վրա ամենաշատ դաջվող բառը: Երբ գծերը խճճվում են կամ ասենք՝ մետրոյից օգտվելու համար քեզ գետնի տակն են մտցնում՝ ապաշխարում են ելքով: Քաղաքը հենց ելքեր, այսինքն՝ հարցեր ու պատասխաններ է արտադրում, կարծեմ, մշակույթն ու քաղաքականությունն այլ բան չէ:
Քաղաքային տավարածը
Քաղաքաբնակ կինը քթիս տակ՝ Քաջազնունու փողոցի հենց մեջտեղում ամեն օր մի մինուճար կով է արածացնում: Դատելով փողոցի շենքերի շուրջբոլորը սփռվող առատ թրիքից, անտրամաբանական կլինի տիկնոջը հարցնել, թե ինչու է իր տավարի արոտը հատկապես այս փողոցին փռել: Միասմբակավորն ինչ կուզի, իհարկե, թաղային այնպիսի ինտերակտիվ իշխանություն, որի հետ հնարավոր կլինի ուս-ուսի տված իրականացնել փողոցային աղբահանությունը:
Չափահաս մարդու նյարդերի երկարությունն ավելի քան 75 կմ է, բայց, սույն տավարածը մի այնպիսի կատաղի արագությամբ էր մաշում այդ կիլոմետրերը, որ էլ չդիմացա և նրան նետեցի կոկորդիս կանգնած հարցը.
-Ձեր կարծիքով, ինչո՞վ է քաղաքը գյուղից տարբերվում:
-Էհ, քույրիկ ջան, հիմա որ գյուղում ըլնեի, խի էի մի կով պահում, տասը, քսանը կպահեի էլի: Քամբախ մնա էս քաղաքը: Ասում եմ, գոնե, մի երկուսն էլ սրան գումարեմ, որ սրա վիզը ծուռ չմնա: Մենակ չի կարում, ծուլ ա ըլնում, հենց ծծերին ձեռ եմ տալի:
-Պահո՜, փաստորեն, մյուս անգամ, որ մի մեծ նախրով գաք, չզարմանանք, հա՞:
-Կովին չար աչքով չեն նայի, չի կարելի, մեղք ա: Հին խոսք կա՝ որ հարևանդ մի կով ունենա, պիտի դու աղոթես, որ տասը, քսանը դառնա, բալքի մի բաժակ կաթ էլ քեզ կտա, անոթի չի թողնի:
-Այ տիկին, բայց սա քաղաք է, քաղաք, ես ինչո՞ւ պիտի դուրս գամ բակ և երկու ոտքով ընկնեմ էս տավարի թրիքի մեջ:
-Խելոք քելի՝ չընկնես, քո՞ռ ես: էս խեղճ հայվանը հո չի գնա զուգարան: Օյին են էս քաղքցիք, օյին, դուք տավարին բաղնիք, զուգարան էլ կքշեք: Իրանն էլ էս ա, որտեղ փորը կտրվավ, ընդեղ էլ՝ կթափի:
Գիտեմ, որ կթափի, դրա համար էլ հարցերս Ձեզ եմ տալիս, ոչ թե՝ նրան,-ասացի Քաջազնունի փողոցի տավարածին: Եվ այստեղ էր, որ Քաջազնունի փողոցը մեկեն պայթեց՝ դառնալով գյուղ-քաղաք դիսկուրսի ասող, խոսող, ճտպտան մի հրապարակ: Իհարկե, բոլորը միակարծիք էին, որ տավարն ու քաղաքն անհամատեղելի են, որ կովն ամեն դեպքում շուն չի և չի կարող անարգել շրջել քաղաքում, որ քաղաքը գյուղ չի և այնտեղ չի կարելի պոմիդոր ու բադրիջան, առավելևս խոշոր եղջերավոր հայվան աճեցնել: Մի խոսքով՝ փողոցը միաբերան պնդում էր համարյա այն, որ ուռին բարդի չէ, բայց այդպես էլ չհստակեցրեց, թե որոնք են գյուղի և քաղաքի հիմնական տարբերանշանները, կարճ ասած՝ չկարողացավ զվարճախոս տավարածի պորտը տեղը դնել: Բանը հասավ այնտեղ, որ սույնը հանդես եկավ այսպիսի մի հռետորաբանությամբ .
-Քաղաք էլ ասում եք, Մոսկվա՞ն ա, ինչ ա՞. էս Երևանն ինչ քաղաք, մի Լենինի հրապարակ էր, էն էլ Լենինին թալիք , էդ էլ տկլոր թողիք:Ինչի՞ թալիք, էնի ձեզնից հացուջո՞ւր էր ուզում, թողեիք իրա տեղը սթրվեր էլի: էս հայվանը որ հայվան ա, ինչ արան տաս, կաթ-կաթ, կիլո-կիլո քեզ հետ ա տալիս, մի հայվանի շնորհք էլ չկա էս քաղաքի վրա: Սարից եկող մի բաժակ Ջերմուկը սարքել եք մի բաժակ կաթից թանկ, դե չափի՝ էս՝ գյուղացին, էս էլ՝ քաղքցին: Մենք եղանք անշնորհքը, դուք էլ՝ շնորհքովը:
Անշուշտ, հավաքվածները հասկանում էին, որ տավարածի բերանինը ոչ թե մի շատախոս կնկա լեզու է, այլ ինքնապաշտպանական նկատառումներով գյուղից քաղաք հասցրած թոփ ու թնդանոթ: Նրանք շառին մի թեթև քսվելով ցվրվեցին՝ ինձ մենակ թողնելով հրետանու կրակահերթի տակ: Գյուղացու հերսը, էրված սիրտը լեզու կհանի՝ մրցակցային իր առավելությունն այսպես մեկնաբանեց, ավելի ճիշտ՝ այսպես կրակեց կովատեր պառավը: Ի դեպ, նա այս պահին էլ Քաջազնունու վրա է իր երկրորդ կեսի հետ, ասում էր, չէ՝ ես ու ինքը մի ջան ենք, որտեղ ինքը, ընդեղ էլ՝ ես:
Ինչ է քաղաքը, ինչ է գյուղը
Եվ այնուամենայնիվ, ինչով է քաղաքը տարբերվում գյուղից: Ազնիվ ասած, վերջերս, որտեղ մի պարապ ականջ եմ տեսել՝ այս հարցը տվել եմ: Բայց հարցվողները ասում էին այն, ինչը Բակունցի հերոս Անտոնը պատմում էր հորթարած Դաժունց Տիտոսին: «Րևանու կողմը մեծ-մեծ, բարձր, սպիտակ տներ կա, որոնց նման գյուղում չկա: Փողոցներում էնքան մարդ կա, հազար, երկու հազար: Դե մեր գյուղում երեք հարյուր մարդ չկա, երեխա, կնիկ, բոլորը հաշված: Համա մենակ Րևանու մեր ուսումնարանում էղքան աշակերտ կա...Րևա՜ն, Րևա՜ն, ամեն օր ուրիշ քաղաքներից մաշին է գալիս: Կառքեր կան, մեծ խանութներ, ու ուզածդ կա ու չտես բաներ: Ոնց ասեմ քեզ: Տիտո՜ս, ավտամաբիլի վժժոցից խամ մարդը կվախի: Խաղող` ինչքան ասես, ձմերուկ: Էնտեղ մեզ նման չեն վար անում, կորեկ սերմելը սովորություն չի: Վերջը ի՞նչ ասեմ է՜, ես որ գնացել էի, չորս օր աչքերս շաղված էին...Էսպես զարմանք բաներ»:
Ընթերցո՛ղ, սիրելի՜ս, ես ահագին ուշ հասկացա, որ այս հարցի մեջ էն գլխից տիտոսություն կար. երբ բռնեցի ու հարցը դեմ տվի ինձ, պարզվեց, որ ես էլ չեմ կարող «Րևանու ուսումնարան կարդացած» Անտոնի պատասխանից դենը գնալ: Ու հենց այստեղ է, որ պիտի մինչև վերջ բացվեմ քո առաջ ու խոստովանեմ՝ շատ խելոք կամ ծայրահեղ հիմար լրագրողներ չեն լինում, լինում են ընթերցողին սիրող կամ չսիրող լրագրողներ: Իսկ Սերն Աստված է. Սերն Ամբողջն է, տիեզերքում մարդն այլ անելիք չունի: Իհարկե, մի հասարակ լրագրող չէ, որ քեզ պիտի ծանուցի, թե ինչ է Սերը, բայց այստեղ հասա, մեկ այլ խոստովանության համար. քաղաքի ու գյուղի խճճված հարաբերությունների տակից կարող է դուրս գալ բացառապես գիտական հոդվածը, սակայն երբ մեր գիտնականները չեն ուզում իրենց ծանր տեղը թեթևացնել, մեզ ինչ է մնում անել: Իհարկե, թեթևանալ սեփական ուժերով, ավելի ու ավելի թեթևացնելով երբեմնի ծանրակշիռ մասնագիտությունը՝ կասեր այսօրվա լրագրությունից վառված սպառողը: Եվ ի՜նչ հրաշք է, որ բացի սպառողից կա նաև անդավաճան ընթերցողը և, ի վերջո, սերը, ամենակարող Սերը՜, որը մղում է մեզ գլխից մեծ գործերի:
Եվ ամենակարևորը՝ գուգլյան այս դարաշրջանում մեզ գոնե չի թողնում հայ գիտնականների մուննաթին: Անշուշտ, ամենևին չեմ պնդում, որ Գուգլը կփրկեր գրի սևն ու սպիտակը հազիվ ջոկող Տիտոսին: Օրինակ՝ Տիտոսը կարող էր գուգլել քաղաք բառը և Վիքիպեդիայից ստանալ մի այսպիսի հղում. , որտեղ Տիտոսին բացատրում են՝ ինչ է քաղաքը: Ահա և սահմանումը՝ «Քաղաք, որպես կանոն՝ գյուղի համեմատությամբ ավելի մարդաշատ ու խոշոր բնակավայր, որի բնակչությունը զբաղված է ոչ գյուղատնտեսական բնագավառներում»: Խեղճ «Րևան» դե արի Տիտոսին համոզի, որ դու գյուղ չես, չնայած՝ կորցրել ես քաղաքի ամենաէական հատկանիշդ՝ արտադրական պոտենցիադ և չես կարող զսպել անգամ առանձինների հավաբուծական կամ տավարաբուծական ջիղը:
Պսևդո կամ ֆեյք քաղաք
Արդյունաբերության անկումը ուժ, որձություն, մտածողություն է խլում քաղաքից: Քաղաքն ի տարբերություն գյուղի, գաղափարական տարածք է: Եթե գյուղում մսագործը կամ ուսուցիչը կարող են դառնալ անվերապահ հեղինակություններ, ապա քաղաքում այդ դերը վերապահված է մշակութային, քաղաքական, տնտեսական էլիտաներին, բացառիկ տաղանդավոր անհատների և իհարկե՝ խիստ կոլորիտային, քաղաքային դեմքերի: Իսկ երբ տարածքը ապագաղափարայնացվում է՝ քաղաքը հեռանում է՝ իր տեղը ժամանակավոր զիջելով պսևդոքաղաքին: Հենց այս ֆեյք քաղաքում էլ իրեն հեղինակություն է կարգում ենթամշակութային թափոնը, տակից գործ տվող, երեսանց՝ ախպերությանը մատաղացու թաղային խուժանը, մեդիայի աստղաձուլարաններում մտավորականի ապրանքանիշի տակ թողարկված կոփածոն, գաղափարազուրկ այն տարրը, այն հոտած փալանը, որն ընդմիշտ իր փայ էշին է փնտրում:
Գյուղը համայնք է, իսկ քաղաքը՝ հասարակություն: Եվ սրանով, կարծեմ, ամեն ինչ ասված է:
Քաղաքը, այսինքն` հասարակությունը, ի տարբերություն գյուղի, չի կարող կառավարվել կլանային, ազգակցական, տոհմացեղային կապերով: Քաղաք չկա այնտեղ, որտեղից այդպիսի թելեր են կախված:
Քաղաքը հակամարտություն է՝ հակադիր շահերի, հայացքների, ձգտումների բախում. միակամությունը, դնջությունը, օրգանիկ կյանքը քաղաքի բանը չէ: Եվ որքան էլ մենք փորձենք մեր վստահությունն իրար նկատմամբ արտահայտել մորքուր, հորեղբայր կամ մայրիկ ու քույրիկ ջիգյարակալած դիմելաձևով, մեկ է՝ քաղաքը իրավունքների և պարտավորությունների հստակ պայմանագիր է, անհատի վարկանիշ և հասարակական կարծիք, իսկ գյուղը սովորույթ, հավատ և ցեղային բանկի դրական պատմություն: Իսկապես, ինչ կապ ունի գյուղը լքելը, եթե գյուղը ոչ մի կերպ քեզ չի լքում:Եվ ինչու է գյուղացի-քաղաքացի խիստ անտագոնիստական խոսույթը, որպես կանոն, ավարտվում այս կռռոցով՝ եթե գյուղը քաղաքի ռեխը չպահի՝ քաղաքը կմեռնի: Իսկ եթե քաղաքը գյուղին միտք ու գաղափար չտա՝ գյուղը կապրի՞: Մեր գյուղերն այսօր մեռնում են հենց գաղափարական քաղցից, գյուղում շիվանն ավելի շուտ է ընկնում, գյուղը բռիդ մեջ է և չի կարող քաղաքի պես իր ողբերգությունները թաքցնել քաղաքի շքամուտքերում ու դալաններում: Իսկ գյուղերն ընկնում են, որովհետև քաղաքը Պավլովի շան օրին է՝ թպրտում է զուտ սննդային ռեֆլեքսների ցածրագույն գրգիռներից և շնահաչով լցնում գաղափարական տարածքները: Բացարձակ չեմ պնդում, թե մի շան կաղկանձ էլ այս գրվածքը չդարձավ: Այնինչ, այնքան պայծառ ու լավ էի սկսել:
Հ.Գ.- Հաջորդիվ կարդացեք՝ ինչ է սրճարանը, ինչ է հրապարակը, ինչ է հուշարձանը: «Զգացմունքների վավերագրություն» ակնարկի նախորդ գլուխները փնտրեք այս հղումներով՝ Ա տեքստ և Բ տեքստ, Գ տեքստ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Մամուլի տեսություն 10:42 • 20/04 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը պնդում է՝ Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է:
-
Մշակույթ 19:36 • 19/04 Հայկական Kulthome-ի դիզայներական աշխատանքները հայտվել են միջազգային Amazing Architecture և Architecture & Design հարթակների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ) Կարևոր է ընդգծել, որ միջազգային հարթակների անդրադարձը Kulthome-ին ընդգծում է Հայաստանի դերը՝ համաշխարհային դիզայնի ոլորտում՝ ասելիքի ու ուրույն ձեռագրի առումով։
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Իրադարձային 13:54 • 20/04 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սա համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, զարգացման հաջորդ փուլի համար. Փաշինյան (տեսանյութ) «Այս անկյունաքարի շուրջ մենք պետք է կարողանանք կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել: Այս որոշումը նվազեցնելու է ՀՀ անվտանգային ռիսկերը»,- նշեց Փաշինյանը:
-
Իրադարձային 12:23 • 20/04 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան «Չէի ուզի, որպեսզի մենք գերագնահատեինք տեղի ունեցածը, բայց նաև չթերագնահատենք այն։ Շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության, առաջին անգամ ՀՀ-ն և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց, պետք է գնահատենք դա»,- նշեց Փաշինյանը:
-
Իրադարձային 21:27 • 19/04 Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ) Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ, պետք է նշանակվեր 5000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու պայմաններում կկիրառվի բոնուսային նվազեցում և տուգանքի չափը կկազմի 4000 դրամ։
-
Իրադարձային 14:25 • 20/04 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր (տեսանյութ) Այցի ընթացքում վարչապետին են ներկայացվել կատարված աշխատանքները։ Նա անձամբ փորձարկեց նորակառույց դպրոցի մարզադահլիճը՝ փորձելով գնդակը նետել բասկետբոլի օղակի մեջ, ինչպես նաև հերթական անգամ անդրադարձավ դպրոցի կախիչների որակին։
-
Քաղաքականություն 11:25 • 20/04 Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտաքուստ է դելիմիտացիա ու դեմարկացիա հիշեցնում․ Տիգրան Աբրահամյան Այս գործընթացի հետ կապված հանրային սուր արձագանքը որքան էլ սպասելի է, բայց այս անգամ ևս մեր ունեցած բարդ խնդիրների մասին է արձանագրում` մի կողմից ամեն մի նոր ճգնաժամի պատրաստ չլինելու, մյուս կողմից` դրանց չափազանց ուշ արձագանքելու տեսանկյունից:
-
Քաղաքականություն 23:35 • 19/04 Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է․ Արայիկ Հարությունյան Հիմա էլ կարող ենք համարել, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են, բայց եթե 21-րդ դարում խոսում ենք ուղիղ նշանառության մասին, ապա այսօր երկու հարևան երկրների մայրաքաղաքներն են ուղիղ նշանառության տակ՝ հաշվի առնելով, թե տեխնոլոգիաներն ինչպես են զարգացել և ինչպես են դրանք կիրառվում։
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Մշակույթ 19:36 • 19/04 Հայկական Kulthome-ի դիզայներական աշխատանքները հայտվել են միջազգային Amazing Architecture և Architecture & Design հարթակների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ) Կարևոր է ընդգծել, որ միջազգային հարթակների անդրադարձը Kulthome-ին ընդգծում է Հայաստանի դերը՝ համաշխարհային դիզայնի ոլորտում՝ ասելիքի ու ուրույն ձեռագրի առումով։
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Իրադարձային 19:21 • 13/04 Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Սպորտ
-
15:03 • 20.04.24 Ինտերն արդեն այս տուրում կարող է դառնալ Ա Սերիայի չեմպիոն
-
22:39 • 19.04.24 Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
Մամուլի տեսություն
-
11:32 • 20.04.24 Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
-
11:30 • 20.04.24 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
17:44 • 20.04.24 Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ