Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակը
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող 100 հայտնի անձանց ցուցակը, որը գլխավորել է ամերիկացի ռեփ կատարող Շոն Կոմբսը (Diddy): Ամսագրի տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունիսից ռեփերը վաստակել է 130 միլիոն դոլար՝ հաշվի չառնելով հարկերը:
Ամենաբարձր վարձատրվող հայտնի անձանց ցուցակի երկրորդ տեղը զբաղեցրել է երգչուհի Բեյոնսը. նրա հասույթը գնահատվել է 105 միլիոն դոլար: Եռյակը եզրափակել է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը՝ 95 միլիոն տարեկան եկամտով:
Վարկանիշում ներառվել է նաև կանադացի ռեփեր Դրեյքը (94 մլն դոլար) և ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն (93 միլիոն դոլար):










