Ալավերդիում սպանվել է 39-ամյա քաղաքացի. կրակողը բերման է ենթարկվել
Լոռու մարզում այսօր սպանության դեպք է գրանցվել: Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, ասելով, որ կրակոցները հնչել են Ալավերդի քաղաքում:
«Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում մի քաղաքացի կրակոցներ է արձակել և սպանել 1978-ին ծնված Կ.Փ.-ին»,- ասաց Ջանոյանը:
Նա հայտնեց, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններն անմիջապես վնասազերծել և բերման են ենթարկել կրակոցներ արձակած անձին:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
Ըստ Shamshyan.com–ի տեղեկությունների՝ սպանվածի եղբայրը 2016 թվականին 2 մարդու էր սպանել և դիմել փախուստի։












