Զբոսաշրջիկին չի կարող չձանձրացնել մեկ օրվա ընթացքում 7 եկեղեցի այցելելու թրենդը. արկածային տուրիզմի մասնագետ
Հայաստանում տուրիզմի ուղղությունների, զարգացման, խոչընդոտների, հայ հասարակության նախասիրությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց արկածային տուրիզմի մասնագետ Գոռ Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, տուրիստական «ապրանքի» ինտելեկտուալ բաղադրիչը բա՞րձր է: Ոլորտի խնդիրներից մեկը գիդերի պատրաստումն ու նրանց լիցենզավորումն է: Այստեղ ի՞նչ խնդրի է բախվում զբոսաշրջիկը:
- Նման ստանդարտ բաղադրիչ, որպես այդպիսին, հիմա չկա, քանի որ տուրիզմն ինքնին ճկուն ոլորտ է և կարող է հարմարվել տարբեր տեսակների պահանջներին: Որոշ խմբեր գալիս են Հայաստան՝ մշակույթ, ճարտարապետություն ու նման բարձր բաներ տեսնելու ու վայելելու: Որոշ խմբեր էլ գալիս են լավ կոնյակով հարբելու կամ էլ հարևան երկրների առավել հասանելի աղջիկների համը փորձելու: Այս տեսանկյունից՝ չի կարելի խոսել նման բաղադրիչի մասին: Բայց դե, իհարկե, կան նաև մշակութային էժան ու սրտխառնոցի հասցնող աստիճան վատ որակի ծառայություններ մատուցող կազմակերպություններ, կան նաև բավականին որակյալ փաթեթներ: Բայց, ընդհանուր առմամբ, չեմ կարող պատասխանել, քանի որ այս ամենի խառնուրդն ու հաշվարկը դեռ ոչ ոք չի արել:
Կոռուպցիայի նման մակարդակ ունեցող երկրում, ինչպիսին մերն է, գիդերի լիցենզավորումը խոչընդոտ կստեղծի նոր սկսող, բայց պոտենցիալ ունեցող գիդերի համար: Կամ ո՞վ պիտի իրականացնի այդ լիցենզավորումը, եթե գրեթե իսպառ բացակայում է տուրիզմի մասնագետների ռեսուրսը՝ պատմաբանը, ճարտարապետը, հոգեբանը: Մենք պիտի վերջապես հասկանանք, որ պատմաբանը չի կարող լինել գիդ, ինչպես լրագրողը չի կարող լինել բժիշկ և այլն: Չնայած գիդը պիտի ունենա պատմության, ճարտարապետության մասին ավելի քան միջին որակի տվյալներ, նա պիտի լինի նաև հռետոր, կազմակերպիչ, անվտանգության մասնագետ և որ ոչ պակաս կարևոր է՝ երկրի դեմքը՝ կիրթ անձնավորություն, լավ մարդ ու հպարտ քաղաքացի: Իսկ այս հատկանիշները դաստիարակելու համար հարկավոր է կա՛մ տարիների փորձ, կա՛մ մի լուրջ կառույց, որը մենք չունենք: Իսկ եթե չունենք ու չենք տալիս, ապա ինչ իրավունքով ենք պահանջելու:
-Օրենքի փոփոխությո՞ւն, թե՞ գումար. որն է անհրաժեշտ Հայաստանին զբոսաշրջության զարգացման համար, որն է առաջնայինը:
- Հարկավոր է առաջին հերթին ճանաչելի դարձնել Հայաստանը: Աշխարհին, այսպես ասած, շատ տուրիստներով մատակարարող երկրների մի հսկա մաս չգիտի թե Հայաստանն ինչ է իրենից ներկայացնում կամ որտեղ է գտնվում: Իսկ մնացածը տուրիստների հոսքի հետ շատ կարճ ժամանակում տեղը կընկնի:
Անձամբ հարցում եմ արել, և, օրինակ, Անգլիայում, 10 բնակիչներից միայն 1-ն էր լսել Հայաստանի մասին, սակայն աշխարհագրական դիրքից տեղյակ չէր, էլ ուր մնաց այցելելու հարցում հետաքրքրված լինելը:
-Պատկան մարմինները խոսում են մայրաքաղաքում նոր տանիքների, եվրոպական չափանիշներին համապատասխան վերանորոգումների և այլնի մասին: Եվրոպացի զբոսաշրջիկին եվրոպական տանիքները չե՞ն հոգնեցրել: Ի՞նչ ունենք տարբերվող և այս ճանապարհին ի՞նչ կարող ենք կորցնել:
- Բնականաբար, եվրոպացիներն ավելի շատ ցանկանում են տեսնել իրենց իրականությունից տարբերվող աշխարհ, բայց դե, իհարկե, խոսքը գյուղերում ու քաղաքների ծայրամասերում փողոցներում թափված զզվանք առաջացնող աղբի մասին չէ, ինչպես նաև հաստատ հաճելի նորություն չի լինի սովետական մեքենաների ժանգոտած դռներից սարքած պարիսպների բազմազանությունը:
Ինչ վերաբերվում է պատկան մարմիններին, ապա տասնամյա փորձը ցույց է տալիս, որ նրանք միայն խոսում են: Եթե հանկարծ նրանցից մեկը խոսքից գործի անցնի, ես, երևի թե, ուրախությունից ու անսպասելիությունից կաթված կստանամ: Բացի դրանից՝ տուրիզմով պիտի զբաղվի մասնագետը ու ոչ թե կողքից-կշտից մի քանի բան ճշտած ու քավորի ծանոթների շնորհիվ պաշտոնի նստած, մի քանի կիրթ բառ անգիր արած ինչ-որ մեկը:
Ենթադրենք այդ վերանորոգումն արվեց, բայց զբոսաշրջիկները չավելացան, իմա՞ստը:
Նեպալը համարվում է մեր երկրի պոտենցիալն ունեցող, բայց զբոսաշրջիկների տարեկան հոսքով ռեկորդակիր երկրներից մեկը: Եթե եղել եք նրա մայրաքաղաքում կամ տուրիստական ուղղություններում, կտեսնեք, որ եվրոպական մակարդակի ոչ մի բան չկա՝ չկան զուգարաններ, ռեստորանները զուտ նեպալյան են, ուղղակի երկիրն է մաքուր, բնիկներն էլ՝ հարգելով իրենք իրենց ու իրենց կերպարը, աղբը չեն թափում դռների առաջ կամ գետերի մեջ: Իսկ այդ դեպքում, ինչո՞ւմ է մեծ հոսքի գաղտնիքը: Գաղտնիքը տուրիստական բրենդի ստեղծման, ռեսուրսների ճիշտ օգտագործման ու ժամանակին արված պարբերական գովազդի մեջ է:
-Ի՞նչ ունի Հայաստանը, որը չունի աշխարհը և որի միջոցով կարելի է զբոսաշրջության աճ գրանցել: Իր ո՞ր պոտենցիալը չի օգտագործում մեր երկիրը:
- Հայաստանն ունի հետաքրքիր բնություն՝ կիսաանապատայինից մինչև փարթամ ալպյան մարգագետիններ ու խոնավ անտառներ: Հայաստանն ունի իր բոլոր անկյուններում ցրիվ տված մշակութային հետաքրքիր արժեքներ՝ ընդհուպ մինչև նախնադարյան յուրահատուկ ժայռապատկերներ, հնամենի վիշապաքարեր: Ունենք բավականին հյուրընկալ գեղեցիկ լեռներ՝ լավ պահպանված հրաբխային խառնարաններ, ժայռերով հարուստ կրաքարե գագաթներ, լճակեր և այլն: Առանձին կնշեմ մինչև վերջ չուսումնասիրված ու քիչ հայտնի քարանձավների՝ ստորգետնյա հսկա լաբիրինթների մասին, որոնցից շատերը նաև նախամարդու կացարան են ծառայել ու ունեն նրանց գործունեության հետքերը:
Հայաստանն ունի նաև լավ գինի, տնական օղիների գույնզգույն տեսականի և հետաքրքիր ու համեղ խոհանոց:
-Ներգնա տուրիզմի շրջանակներում Հայաստանում ո՞ր ուղղությունն է ամենապահանջվածը, ո՞ւր են այցելում զբոսաշրջիկները և ինչո՞ւ:
- Դե ստանդարտները Գառնի-Գեղարդ, Նորավանք, Սևան: IDEA հիմնադրամի շնորհիվ հայտնի դարձավ ու կսկսի ավելի ծաղկել նաև Սյունիքի մարզը: Պահանջված ուղղություն հասկացությունն էլ գալիս է մի քանի բացառիկ կազմակերպություններից, որոնք լուրջ կերպով մասնակցում են միջազգային ցուցահանդեսներին ու քչից-շատից ապացուցում Հայաստանի գրավիչ լինելու փաստը:
- Մայրաքաղաքում ժամանցի վայր հաճախե՞լն է ավելի թանկ, թե՞ «քաղաքից դուրս» ասվածը: Կախված սոցիալական կարգավիճակից, բնավորությունից և նախասիրությունից՝ ո՞րն են ընտրում երիտասարդները:
- Երիտասարդները բազմաշերտ են: Սակայն պիտի նշեմ, որ ամեն տարի ավելանում է քաղաքից դուրս հասկացությունը սիրող մարդկանց քանակը, առողջ ապրելակերպ հասկացությունը: Այս հարցում գործի 99 տոկոսը պատկանում է արշավային ակումբներին, որոնք, իհարկե, կատարում են անգնահատելի գործ, բայց քանակի ավելացման և որակի անկման պատճառով շուտով անվտանգության խնդիրներ են առաջանալու:
-Զբոսաշրջիկին որքանո՞վ է հետաքրքրում նույն տեսարժան վայրը, ի՞նչ է ավելանում Հայաստանում, որպեսզի զբոսաշրջիկը երկրորդ անգամ ևս գա Հայաստան, որովհետև մեկ անգամ Գառնին տեսավ, երկրորդ անգամ կգա՞:
-Զբոսաշրջիկին չի կարող չձանձրացնել այժմ գրեթե ամենուրեք տարածված մեկ օրվա ընթացքում 7 եկեղեցի այցելելու թրենդը: Նրան հարկավոր է զարմացնել ոչ միայն մեր երկրում խաչերի բազմազանությամբ, այլ նաև սննդով, մարդկային յուրահատուկ շփումով տեղացիների հետ, բնության գեղեցիկ տեսարաններով, լեգենդներով ու պատմություններով, ժամանցային հնարավորինս շատ ու իրարից տարբեր վայրեր այցելություններով: Բազմաթիվ անգամներ եմ տեսել թե ինչպես է զբոսաշրջիկների տրանսպորտը անցնում երկրաբանական արժեք ունեցող վայրերի կողքով՝ առանց կանգնելու, վայրի ծագումը բացատրելու ու, իհարկե, գեղեցիկ տեսարանը վայելելու հնարավորություն ընձեռելու, քանի որ հաջորդ եկեղեցում պիտի լինեն կես ժամից, որպեսզի գրաֆիկից հետ չընկնեն:
-Պատմամշակութային հարուստ ժառանգություն, աշխարհագրական բազմազանություն և հյուրընկալություն: Այս ամենը բավարա՞ր է զբոսաշրջիկներ ունենալու, տարածաշրջանից զբոսաշրջիկներ «գողանալու» համար:
- Ե՛վ բավարար է, և՛ բավարար չէ: Որովհետև այս ամենը կարող է ավելի քան բավարար լինել սկսելու համար, բայց որ պահին զարգացման պրոցեսը կանգնեց, այդ պահին մեր երկիրը տանուլ է տվել: Տուրիզմի ոլորտում մասնագետները անում են հնարավորն ու անհնարը իրենց երկրի գովազդման համար՝ ստեղծում են անհասկանալի ու անհավատալի առաջարկներ, կրեատիվ փաթեթներ, անգամ անցնում են աբսուրդի սահմանները, քանի որ տուրիզմն առաջին հերթին բիզնես է, իսկ ժամանակակից բիզնեսի մեջ բարոյականության սահմանները լղոզված են: Իսկ ի՞նչ ենք անում մենք: Ընդհանուր առմամբ՝ անհատների ներդրումները չհաշված՝ ոչինչ:
-Ակտիվ հանգիստ, էքստրիմ տուրիզմ, էկոտուրիզմ. ո՞րն է զարգացման փուլում:
- Այս ամենը շատ հանգիստ կարող է տեղավորվել մեկ թեմայի մեջ և երբեմն բնութագրվել որպես նույն բանը: Եվ, իհարկե, այս ոլորտը նույնպես զարգացման փուլում է, որն էլ հենց համարվում է ամենավտանգավոր մասը: Մեզ մոտ այն փուլն է, երբ բոլորը լսել են արկածային տուրիզմի, էկոտուրիզմի մասին, քչից-շատից տեղյակ են, մի քանի լեռ են բարձրացել ու իրենց համարում են պատրաստ նման ոլորտում աշխատելու համար: Եթե այսպես շարունակվի ու խմբերը սկսեն ավելանալ, կավելանան նաև տուժածների, մահացածների ու կատաստրոֆիկ դժգոհ հեռացողների քանակը, որն էլ կբերի հոսքի նվազմանն ու կանգին: Դժգոհելու պատճառն էլ այն կլինի, որ այս ոլորտում հիմնականում փորձված տուրիստներ են և եթե, ասենք, փսլնքոտ իբր լեռնային ուղեկցորդը կարող է խաբել իրեն գործի վերցնող, թեմայից անտեղյակ կազմակերպությանը, ապա հյուրին հաստատ չես խաբի, քանի որ դրսից եկած մարդը տեղյակ է մինիմալ պահանջներին և անգամ իր ուղեկցորդի հանդերձանքից արդեն իսկ կարող է կայացած կարծիք կազմել պատրաստվածության մասին:
-Հայաստանում վերջերս կառուցվեց «Տաթևի թևեր» ճոպանուղին, հիմա նախատեսվում է կառուցել ամենաերկար զիփլայնը: Որքանո՞վ է իր նպատակին ծառայում նշված ճոպանուղին, և ի՞նչ կփոխի զիփլայնը: Դրանք տեղի զբոսաշրջիկների՞, թե՞ արտասահմանցիների համար են:
- Ձեր կողմից նշված կառույցները իսկական ձեռքբերումներ են մեր երկրի համար, բայց կա նաև մի վտանգ՝ մեծ հնարավորությունները մեծ պատասխանատվություն են պահանջում: Պատասխանատվություն ասելով նկատի ունեմ ոչ միայն անվտանգության ապահովումն ու օգտագործվող տեխնիկային ու հանդերձանքին լրջագույն մոտեցումը, այլ նաև ծառայությունների որակի մշտական բարձր ապահովումը: Որպես օրինակ կարող եմ ասել, որ մեր Բագրատաշենի սահմանի անցակետը վերանորոգվել է ու բավականին գեղեցիկ տեսք ունի, սակայն դա ո՞ւմ է պետք, եթե ներսում աշխատում են նույն մուննաթ դեմքով ու հյուրի դեմքին ծխող-փչող մարդիկ, որոնց 90 տոկոսը չունի օտար լեզուների մինիմալ գիտելիքներ, կամ ընդհանրապես չի հասկանում սովորական ժպիտի կարևորությունը: Նույն մեծ թափով ժամանակին սկսեց աշխատել Ծաղկաձորի ճոպանուղին, սակայն արի ու տես, որ հիմա փորձված դահուկորդ հայերի մեծ մասն անգամ գերադասում են գնալ ու դահուկային հանգիստը վայելել Վրաստանի Գուդաուրիում ու նման տեղերում, քանի որ գների առումով ավելի ձեռնտու է, հնարավորություններն էլ շատ են: Նորից հասանք այն մասին, որ մրցակցությունը մեծ է, իսկ մեզ մոտ դա չեն հասկանում:
-Ի վերջո, ո՞րն է տուրիզմի զարգացման հիմնական խնդիրը, ի՞նչն է պակասում:
- Դրանք շատ են: Երևի թե ամենակարևոր պակասող բանը պետական կառույցների որակն է, կամ գուցե հենց կամքի պակասը: Չնայած ոչ պակաս կարևորություն ունի հենց հայ ժողովրդի մտածելակերպը: Եթե, օրինակ, տուրիստներին մեքենայով Սևանից տանեք դեպի Սելիմի լեռնանցք, առաջին բանը, որ աչքի կընկնի ու հյուրերը կլուսանկարեն, դա ճանապարհի երկայնքով, կիլոմետրերով ամենուրեք թափված աղբն է, որի շատությունից ուղղակի ուզում ես գետինը մտնել: Այստեղ էլ, իհարկե, կարող ենք ցեխ շպրտել պատկան մարմինների վրա, բայց, երևի թե, մեղքի մեծ մասը հենց բնակչությանն է՝ իրենց իսկ սեփական երկրի ու սեփական անձի նկատմամբ հարգանքի պակասն է:
Սակայն եկեք խոսքը վերջացնենք ուրախ նոտայով. չնայած վերը թվարկված իսկապես լուրջ ու ցավալի խնդիրներին, երկրում ամեն տարի գրանցվում է տուրիզմի աննշան, բայց, այնուամենայնիվ, աճ: Իսկ դա էլ իր հերթին բերում է կազմակերպությունների ավելացմանն ու ներքին լուրջ մրցակցությանը: Ու ինչպես շատ հաճախ պատահում է՝ քանակն ու մրցակցությունը կարող են նաև որակ ծնել:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
16:02 • 25.04.24 ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում
Սպորտ
-
21:09 • 25.04.24 Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
-
19:31 • 25.04.24 Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Իրադարձային
-
22:45 • 25.04.24 Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում