Լոնդոնում խոշոր հրդեհից տուժած ավելի քան 50 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. ականատեսները պատմել են նոր մանրամասներ (լուսանկարներ, տեսանյութ)

11:53 • 14.06.17

Լոնդոնի արևմտյան հատվածում շարունակում է այրվել 27-հարկանի Grenfell Tower բնակելի աշտարակը, որի ներսում հարյուրավոր մարդիկ են եղել:

Ինչպես նշում է ria.ru-ն, հիվանդանոց է տեղափոխվել 50-ից ավելի մարդ: Կան նաև զոհեր, սակայն նրանց ստույգ թիվը դեռևս չի հրապարակվել:

Ինչպես նշում է The Guardian-ը, աշտարակի բնակիչները, որոնց հաջողվել է դուրս գալ շենքից, պատմել են պատահածի մասին:

Նրանք նշել են, որ իրենց ամբողջ ունեցվածքն այրվել է, քանի որ իրենք խուճապահար փախել են՝ չկարողանալով իրենց հետ ինչ-որ բան վերցնել:

Բնակիչներից մեկը պատմել է, որ սկզբում նկատել է, որ հարևանի տնից ծուխ է դուրս գալիս, սակայն դրան կարևորություն չի տվել: Նա գիտակցել է, որ լուրջ բան է կատարվում, երբ լսել է կողքի տնից եկող բղավոցները:

«Ես բախտավոր եմ, որ ողջ եմ, քանի որ շատերը դեռևս ներսում թակարդված են»,-պատմել է նա:

Մեկ այլ բնակչի խոսքով՝ սկզբում իրենց արգելել են շենքը լքել, ուստի՝ իրենք փակվել են տներում ու դռների արանքները սրբիչներով ծածկել, որպեսզի ծուխը ներս չթափանցի:

Մարդկանց մի մասն էլ պատմել է, որ արդեն 5 ժամ է, ինչ իրենք լքել են այրվող շենքը, սակայն տեղեկություն չունեն ներսում մնացած բարեկամների մասին:

 

 

Картинки по запросу Latimer Road fire: blaze engulfs west London tower block

Картинки по запросу Latimer Road fire: blaze engulfs west London tower block

Картинки по запросу Latimer Road fire: blaze engulfs west London tower block