Համացանցում է հայտնվել Լոնդոնում հրդեհված շենքում արված առաջին տեսագրությունը (լուսանկարներ, տեսանյութ)

13:04 • 16.06.17

Վիրտուալ տիրույթում տարածվել է առաջին տեսագրությունը, որն արվել է Լոնդոնի Grenfell Tower 24-հարկանի շենքում` դրանում բռնկված խոշոր հրդեհից հետո:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, տեսանյութի հեղինակը 42-ամյա Հասան Կաիսին է, որն ապրում է այրված բարձրահարկից ոչ հեռու և օգնել է փրկարարներին ողբերգության վայրը փլատակներից մաքրելու հարցում:

Տեսանյութում ցուցադրվում են շենքի առաջին հարկերը՝ լցված ջրով:

Ըստ վերջին տվյալների՝ խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 17 մարդ, անհետ կորած է համարվում 41–ը: Նշվում է, որ ավելի քան 120 ընտանիք զրկվել է կացարանից ու այժմ ապրում է հանրային կենտրոններում, մզկիթներում ու եկեղեցիներում:

Դեպքի հետաքննությամբ զբաղվում է Սքոթլենդ Յարդը: