ՀՀ-ում $8 մլրդ. ներդրումների մասին հայտարարության շուրջ լավատեսությունը հօդս է ցնդում, երբ խորքային մակարդակով ես մոտենում հարցին. էներգետիկ ոլորտի փորձագետ
Tert.am-ի հետ զրույցում էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը, անդրադառնալով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ այսօր արդեն երկրորդ անգամ արված հայտարարությանը, որ ամերիկացի ներդրողները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտով և կարող է խոսք լինել 8 մլրդ. ամերիկյան դոլարի մասին, նշեց, որ այս լավատեսությունը հօդս է ցնդում հարցին խորքային մոտենալու դեպքում: Բացի այդ՝ կան այլ խնդիրներ. «Ստեղծվում է մի իրավիճակ, երբ ներդրումների իրականացման դեպքում Հայաստանում եղած 4115 մեգավատ ավելցուկային հզորություններին կգումարվեն նոր հզորություններ, և մենք արդյունքում հսկայական պրոֆիցիտային էներգահամակարգ կունենանք՝ չունենալով սպառման շուկա»:
-Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր արդեն երկրորդ անգամ հայտարարել է, որ ամերիկացի ներդրողները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտով: Նախկինում դեսպանը խոսել էր 8 մլրդ. դոլարի ներդրումային ծրագրի մասին: Դեսպանի մակարդակով երկու անգամ նման հայտարարություն անելը ի՞նչ է նշանակում:
-Թե՛ 8 մլրդ. դոլարի ներդրում իրականացնելու, թե՛ վերականգնվող էներգետիկայի ոլորտի հանդեպ եղած հետաքրքրության մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունները պետք է զուտ դիվանագիտական հռետորաբանության տեսանկյունից դիտարկել: Իհարկե, նման ծավալի ներդրումներն առաջին հայացքից շատ հրապուրիչ են: Վերականգնվող էներգետիկայի զարգացումն էլ, անշուշտ, անհրաժեշտ է Հայաստանի նման էներգառեսուրսների ներկրումից կախված պետության համար: Սակայն նման լավատեսությունը հօդս է ցնդում, երբ փորձում ես ավելի խորքային մակարդակով մոտենալ հարցին: Նախ՝ ԱՄՆ դեսպանը խոսում է ոչ թե դրամաշնորհների, այլ ներդրումային ծրագրի մասին: Ավելին՝ իր նախորդ ելույթի ժամանակ նա շատ ստույգ նշեց, որ ամերիկյան կողմը պատրաստ է նման ներդրումներ իրականացնել, եթե ՀՀ կառավարությունը համապատասխան երաշխիքներ տրամադրի: Որո՞նք են այդ երաշխիքները։ Նախ և առաջ կառավարությունը պետք է իր վրա վերցնի այդ ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում գոյացած ռիսկերը, իսկ համաձայն ՀՀ օտարերկրյա ներդրումների մասին օրենքի՝ նույնիսկ փոխհատուցի այն կորուստները, որոնք ձևավորվել են տվյալ ոլորտում պետական քաղաքականության իրականացման արդյունքում: Դժվար թե ինչ-որ մեկն այսօր կարող է պատրանք ունենալ, որ Հայաստանն իր էներգահամակարգով հանդերձ կարող է նման երաշխիքներ տալ: Սա հարցի զուտ իրավական կողմի մասին: Եթե խոսենք ավելի կիրառական և շոշափելի երաշխիքների մասին, ապա ակնհայտ է, որ այստեղ ևս վիճակը հոռետեսական է: Տրամաբանական է, որ ցանկացած ներդրող նպատակ է հետապնդում իրականացված ներդրումների արդյունավետություն, այլ խոսքով՝ վերադարձելիություն ապահովել: Եվ այս իմաստով հայկական կողմից տրվող երաշխիքը պետք է կայանա նրանում, որ ամերիկյան ներդրումների հաշվին գործող օբյեկտների արտադրանքը պետք է ունենա սպառման աճող շուկա: Հայաստանում, սակայն, այդ շուկան տարեց-տարի սեղմվում է, ինչի հիմքում թե՛ դեմոգրաֆիկ, թե՛ տնտեսական խնդիրներն են ընկած: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ ներդրումների իրականացման դեպքում Հայաստանում եղած 4115 մեգավատ ավելցուկային հզորություններին կգումարվեն նոր հզորություններ, և մենք արդյունքում հսկայական պրոֆիցիտային էներգահամակարգ կունենանք՝ չունենալով սպառման շուկա: Սահմանափակ են նաև մեր արտահանման հնարավորությունները, եղածներն էլ ապահովվում են ռուսական կապիտալի հսկողության տակ գտնվող էներգաօբյեկտների կողմից: Ընդհանուր առմամբ, Միլզի հայտարարությունները պետք է հետևյալ կերպ ընթերցել. Հայաստանը պետք է փոխի իր էներգետիկ համակարգը՝ շեշտադրումը դնելով վերականգնվող էներգետիկայի վրա, ինչը, բնականաբար, անհնար է առանց ռուսական ընկերությունների հետ միջպետական պայմանագրերը վերանայելու: Վերջինս թույլ է տալիս դիտարկել Միլզի հայտարարությունները զուտ աշխարհաքաղաքական համատեքստում: Ի վերջո, գերտերությունների բախումը Հարավային Կովկասում շարունակվում է, և կողմերն ավելի ու ավելի հաճախ են կիրառում այսպես կոչված «էներգետիկ դիվանագիտությունը»:
-Հայաստանն իսկապե՞ս մեծ ներուժ ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտում, և կարո՞ղ է այն հետաքրքրություն առաջացնել ԱՄՆ-ում:
-Հայաստանն իսկապես ունի վերականգնվող էներգետիկայի հսկայական ներուժ, և այս իմաստով մենք տեսականորեն կարող ենք հետաքրքիր լինել ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ այլ պետությունների: Հատկապես մեծ է արևային էներգետիկայի զարգացման ներուժը. արևի էներգիայի միջին տարեկան մեծությունը Հայաստանում 1 քառ. կմ հորիզոնական մակերևույթում կազմում է 1720 կիլովատ/ժամ, մինչդեռ Եվրոպայում այդ ցուցանիշը միջինում կազմում է մոտ 1000 կիլովատ/ժամ: Սրանք, ինչ խոսք, հուսադրող ցուցանիշներ են: Սակայն, իմ խորին համոզմամբ, վերականգնվող էներգետիկայի զարգացումը պետք է ընթանա երկրի էներգահամակարգի համալիր զարգացման շրջանակներում: Միայն վերականգնվող էներգետիկայի վրա շեշտադրում դնելն ու բոլոր ռեսուրսները դեպի այդ ոլորտ ուղղելը կարող է վտանգ առաջացնել երկրի էներգետիկ անվտանգության համար: Դատեք ինքներդ: Ներկայումս Հայաստանում էներգագեներացման 40 տոկոսը ապահովվում է ջերմաէլեկտրակայանների կողմից, մոտ այդքանն էլ՝ ատոմակայանի կողմից, մնացած մասը՝ հիդրոկայանների: Վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշիռը չի հասնում 1 տոկոսի, ինչը թույլ չի տալիս խոսել ոլորտի դինամիկ զարգացման մասին, ինչպես հաճախ փորձում են ներկայացնել: Աշխարհի առաջատար էներգահամակարգ ունեցող պետությունների փորձը վկայում է, որ վերականգնվող էներգետիկան այսօր պետք է դիտարկել որպես չափազանց կարևոր, բայց այնուամենայնիվ՝ օժանդակ ուժ, այլ ոչ թե համակարգ ձևավորող: Բավական է ուսումնասիրել Գերմանիայի օրինակը, որտեղ միջուկային էներգետիկայից հրաժարվելը, իհարկե, բերեց վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշռի աճին, սակայն դրա հետ զուգահեռ առ այսօր կայուն աճ է ցուցադրում բնական գազի և ածուխի սպառումը: Մի խոսքով, պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ ձևանալ: Մյուս կողմից, այսօր Հայաստանի էներգետիկ համակարգի տրամաբանության արմատական վերանայումն իր մեջ նաև մեկ այլ խնդիր է պարունակում: Գաղտնիք չէ, որ մեր էներգահամակարգի մի շարք առանցքային օբյեկտներ շահագործվում են վարկային միջոցների հաշվին: Բավական է նշել ատոմակայանը կամ Երևանի ՋԷԿ-ը: Դրանք երկարաժամկետ վարկեր են, որոնք չեն կարող չանդրադառնալ նաև արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա: Ստեղծված պայմաններում առանցքային խնդիր է հանդիսանում ոչ թե նոր հզորությունների ստեղծումը, այլ սպառման շուկաների որոնումը, ներքին սպառման ու արտահանման ծավալների ավելացումը, ինչը կզսպի սակագների հետագա աճը: Իսկ եթե, այնուամենայնիվ, կիրառվի Միլզի կողմից անուղղակիորեն առաջարկված մոդելը, ապա անհրաժեշտ կլինի վերանայել երկրի էներգետիկ բալանսը, ինչի հետևանքով, օրինակ, կարող է հարցականի տակ դրվել Հայկական ԱԷԿ-ի ապագան, ինչը վերջնականապես կզրկի Հայաստանը «էներգետիկ սուվերենությունից»: Ընդհանուր առմամբ, ներկայումս Հայաստանի էներգետիկան ունի երկու առանցքային ենթակառուցվածքային խնդիր՝ ատոմակայանի նոր բլոկի կառուցումն է, որը գնահատվում է 5-7 մլրդ դոլար և էներգետիկ ենթակառուցվածքների 38 տոկոսի՝ շուրջ 40 տարի շարունակ շահագործման մեջ գտնվելն է: Սրանք այն ռազմավարական նշանակության խնդիրներն են, որոնց լուծման համար իսկապես ներդրումների կարիք կա:
-Ո՞ր գործոնները կարող են առիթ հանդիսանալ, որ ԱՄՆ ներդրողները հետաքրքրություն չցուցաբերեն այս հարցում: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ներդրումային գրավչությունը վերջին շրջանում նվազել է:
-Ինչպես արդեն նշեցի, որպես առանցքային ռիսկ ամերիկյան ներդրումների համար պետք է դիտարկել սպառման շուկայի սահմանափակ լինելը: Սրան գումարվում է նաև Հայաստանում առկա ռուսական կապիտալի ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական ազդեցության գործոնը: Կարևորագույն գործոններից մեկն է նաև ԱՄՆ նոր էներգետիկ քաղաքականությունը: Եթե Օբաման կառուցում էր ԱՄՆ էներգետիկ անվտանգության համակարգը՝ հիմնվելով հիմնականում վերականգնվող էներգետիկայի վրա ու ուշադրության կենտրոնում պահելով բնապահպանական հարցերը, ապա Թրամփը արմատապես տարբերվում է իր ռազմավարությամբ: Բավական է ծանոթանալ Թրամփի կողմից հաստատված An America First Energy Plan-ին: Որպես ԱՄՆ էներգետիկ զարգացման հենասյուն՝ Սպիտակ տունը դիտարկում է ավանդական էներգետիկան և մասնավորապես թերթաքարային պաշարներն ու ածուխը: Ավանդական էներգետիկայի զարգացման արդյունքում, ըստ Թրամփի, զգալիորեն կբարձրանա նաև շարքային ամերիկացիների սոցիալական անվտանգության մակարդակը, կբացվեն աշխատատեղեր և այլն: Վերականգնվող էներգետիկան Սպիտակ տան կողմից հայտարարվել է որպես անարդյունավետ, թանկարժեք և պետական սուբսիդավորում պահանջող: Պատահական չէ Թրամփի վերջերս կայացված որոշումը Փարիզյան կլիմայի մասին պայմանագրից դուրս գալու մասին: Այսպիսով, ԱՄՆ-ում այսօր գոյանում է մի նոր էներգետիկ միտում, որի հիմքում հենց ավանդական, ոչ այլընտրանքային պաշարների յուրացումն է: Ակնհայտ է, որ նոր էներգետիկ դոկտրինը չի կարող չանդրադառնալ նաև ամերիկյան էներգետիկ ընկերությունների գործունեության ու հատկապես ներդրումային քաղաքականության վրա: Այս առումով մի փոքր անհասկանալի են դեսպանի հայտարարությունները: Տպավորություն է ստեղծվում, նման հայտարարություններ ծնող իմպուլսները գալիս են ոչ թե, ասենք, Պետդեպարտամենտից, այլ հենց ՀՀ կառավարությունից, որը որպես առանցքային խնդիր հայտարարել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Հակառակ դեպքում Միլզը, որպես դեսպան, պետք է խոսեր Հայաստանում թերթաքարային էներգետիկայի զարգացման մասին, որի մասին, ի դեպ, մեր ամերիկյան գործընկերները խոսում էին դեռ 90-ականներին, երբ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը Հայաստանում սկսեց համապատասխան ուսումնասիրություններ անցկացնել:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 11:26 • 12/04 ՀՀ ԱԱԾ-ն քրեական վարույթ է հարուցել ՀՀ զինծառայողների վերաբերյալ. նրանք փորձել են հատել սահմանը և հովվին ու ոչխարներին հետ բերել Համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
Սպորտ
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
-
21:15 • 18.04.24 Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է
Իրադարձային
-
23:02 • 18.04.24 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել