Պակիստանում բենզատարի բռնկման պատճառով ավելի քան 120 մարդ է զոհվել (տեսանյութ)
Պակիստանի Փենջաբ նահանգում ավելի քան 120 մարդ է զոհվել բենզատար տանկերի բռնկման հետևանքով, հայտնում է Russia Today-ը՝ փրկարար ծառայությանը հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ զոհերի ստույգ թիվը 123 է, մինչդեռ հոսպիտալացվածները մոտ 40-ն են: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնի 70%-ի այրվածքներով:
Հայտնի է, որ նավթային տանկերը շրջվել է, ինչից հետո դրանում եղած վառելիքը սկսել է արտահոսել: Ենթադրվում է, որ բռնկումը սկսել է հարևանությամբ ծխող մարդկանց պատճառով:
Նշվում է, որ կրակի բռնկումից հետո տասնյակ մեքենաներ՝ այդ թվում նաև 75 մոտոցիկլետ, վառվել են:
Ներկայում հրդեհը հաջողվել է մարել:










