Հարի Փոթերի մասին առաջին գիրքը 20 տարեկան է

18:57 • 26.06.17

Հարի Փոթերի մասին առաջին հեքիաթը 20 տարեկան է. 1997 թվականի հունիսի 26-ին լոնդոնյան Bloomsbury հրատարակությունը թողարկել է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը:

BBC-ի հաղորդմամբ՝ մինչև ներկա պահն աշխարհում վաճառվել է Հարի Փոթերի մասին գրքերի ավելի քան 450 միլիոն նմուշ:

Հայտնի է, որ Հարի Փոթերի մասին ութ ֆիլմերն աշխարհում բերել են մոտ 7,7 միլիարդ դոլար հասույթ:

 

Հարի Փոթերի մասին առաջին գիրքը 20 տարեկան է