Եղեգնաձորում կինն ինքնահրկիզվել է

17:46 • 27.06.17

Հունիսի 26-ին` ժամը 23.55-ին «Եղեգնաձոր» Բ/Կ-ից  հաղորդում է ստացվել, որ ինքնահրկիզված վիճակում իրենց մոտ է բերվել մի կին:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնահրկիզված քաղաքացուհին Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Սուսաննա Հովհաննիսյանն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով բենզինով հրկիզել է իրեն և այրվածքներով տեղափոխվել նշված բժշկական կենտրոն։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։