Վենեսուելայի գերագույն դատարանն ու ՆԳՆ-ն հարձակման են ենթարկվել ուղղաթիռից (լուսանկարներ, տեսանյութ)

10:12 • 28.06.17

Վենեսուելայի գերագույն դատարանի և ներքին գործերի նախարարության շենքերը հարձակման են ենթարկվել ուղղաթիռից: Ոստիկանական ուղղաթիռից 15 կրակոց է արձակվել Ներքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ, որտեղ տասնյակ մարդիկ մասնակցում էին միջոցառման, և չորս նռնակ էլ նետվել է դատարանի վրա, հայտնում է Reuters գործակալությունը:


Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով վիրավորներ չկան:


Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն այն անվանել է ահաբեկչական հարձակում, որի նպատակը հեղաշրջում իրականացնելն էր, և խոստացել է գտնել պատասխանատու անձանց:


Վենեսուելայի կառավարությունը տարածած հաղորդագրությունում հայտնել է, որ ուղղաթիռն առևանգել է ոստիկանական օդաչու Օսկար Պերեզը, ով իրեն ապստամբ է հռչակել Մադուրոյի դեմ:


Սոցիալական մեդիաներով տարածված լուսանկարներում երևում է, թե ինչպես է Պերեզը դրոշ թափ տալիս ուղղաթիռից, որի վրա գրված է «Ազատություն» և «350»: Թիվը վերաբերում է Սահմանադրության հոդվածին, որը թույլ է տալիս մարդկանց ընդդիմանալ ոչ ժողովրդավարական իշխանությանը: Համացանցում հայտնված կադրերում ոստիկանական ուղղաթիռը պտտվում է քաղաքի վրայով, ինչից հետո կրակոցներ և բարձր պայթյուն է հնչում:


Instagram-ի էջում Պերեզը նույն ժամանակ տեսանյութ է տեղադրել, որտեղ նա կանգնած է մի քանի դիմակավոր զինված տղամարդկանց առաջ և հայտարարում է, որ պատրաստվում է իրականացնել գործողություն «ժողովրդավարությունը վերականգնելու համար»:

 

Man identifying himself as Oscar Pérez makes statement