ՆԱՍԱ-ն հրապարակել է Մարսի վրա «դեմքի» լուսանկարը (տեսանյութ)

10:31 • 05.07.17

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Mars Odyssey ուղեծրային կայանի միջոցով հեռավոր «Կարմիր մոլորակի» վրա արված ուշագրավ լուսանկարը, որում, կարծես, դեմք պատկերված լինի: 

Mars Odyssey ուղեծրային կայանը Մարսի վրա նշմարել է երկրաբանական ռելիեֆ, որը մեծ բարձրությունից մարդկային դեմք է հիշեցնում:

Հավելենք, որ ՆԱՍԱ-ն 2012թ. ի վեր Curiosity մարսագնացի միջոցով փորձում է կյանքի գոյության նշաններ գտնել մոլորակի վրա:


Մի շարք գիտնականների խոսքով՝ Մարսը կարող է դառնալ մարդկության հաջորդ հանգրվանը, սակայն դրան հասնելու համար պետք է հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ։

 

 

ՆԱՍԱ-ն հրապարակել է Մարսի վրա «դեմքի» լուսանկարը (տեսանյութ)