Ճվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանը հանկարծամահ է եղել. նոր մանրամասներ

22:19 • 07.07.17

Ճվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի դին այսօր հայտնաբերվել է Երևանի Կորյուն փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում։

Tert.am-ի տեղեկություններով՝ 53-ամյա Արա Վարդանյանը հանկարծամահ է եղել։

Ոստիկանության լրատվական ծառայություն ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Կորյուն փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում դիի առկայությունը.«20։10-ին ԱԻՆ-ից ահազանգ է ստացվել,որ խումբը կանչով մեկնել է Կորյուն փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկը,որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։ Հանգամանքները պարզվում են»։

Նշենք,որ հուլիսի 7-ին, ժամը 19:47-ին ԱԻՆ ևս ահազանգ  է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր են մեկնել փրկարարները։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է 1964 թ. ծնված Ա. Վ.-ի դին:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը հանրությանը հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանն էր, ով մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան: