Կենսաթոշակային համակարգին չմիացած բարձր աշխատավարձ ստացողները երկու տարում զրկվեցին առնվազն կես միլիոն դրամից. Աշոտ Խուրշուդյան 

22:30 • 15.07.17



Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին՝ չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորների այն դիտարկումների հետ, թե ունենք ձախողված կուտակային կենսաթոշակային ռեֆորմ: Ըստ նրա՝ ֆինանսիստները, տնտեսագետները շատ հստակ են տեսնում ռեֆորմի ազդեցությունն ու նպատակները։ Խուրշուդյանի համոզմամբ՝ ռեֆորմն ուշացրել են առնվազն 7 տարով, և դեռ պարտադիր բաղադրիչն էլ հետաձգվել է ևս մինչև 2018 թ-ը: «Եվ ինչ ստացվեց, նրանք, որոնք չմասնակցեցին, ի լրումն իրենց մասհանում-խնայողություններից, զրկվեցին պետության կողմից լրացուցիչ հատկացվող գումարից, որն առավելագույն աշխատավարձ ստացող աշխատակիցների համար երկու տարվա ընթացքում գերազանցում է կես միլիոն դրամը»,-ասաց նա:

-Պարոն Խուրշուդյան, կենսաթոշակային բարեփոխումների առաջին փուլի ներդրումից հետո կներկայացնե՞ք միտումը, թե ի՞նչ արդյունքներ է տվել այս համակարգի ներդրումը: Ընդդիմադիր որոշ գործիչներ հայտարարում են, որ ունենք ձախողված կուտակային կենսաթոշակային ռեֆորմ, համակարծի՞ք եք:

-Չեմ հետևել քաղաքական գնահատականներին, սակայն կխոսեմ ռեֆորմի ֆինանսական կողմի մասին։ Ֆինանսների կառավարումն այնպիսին է, որ սկզբնական շրջանում փոքր խնայողություն ավելի մեծ ազդեցություն է տալիս տարիներ անց, քան հետագա ավելի մեծ խնայողությունները։ Կենսաթոշակային կուտակման էությունն էլ այս տրամաբանությամբ է կառուցված։ Ռեֆորմի արդյունքում նրանք, որոնք մասնակցեցին ռեֆորմին հնարավորություն ունեցան ինչքան հնարավոր է արագ սկսել կուտակումը։ Հատուկ շեշտեմ, որ միշտ պնդել եմ, որ ռեֆորմն ուշացրել են առնվազն յոթ տարով, իսկ դրա պարտադիր բաղադրիչը հետաձգվեց ևս մինչև 2018 թվականը։ Եվ ինչ ստացվեց, նրանք, որոնք չմասնակցեցին, ի լրումն իրենց մասհանում-խնայողություններից, զրկվեցին պետության կողմից լրացուցիչ հատկացվող գումարից, որը առավելագույն աշխատավարձ ստացող աշխատակիցների համար երկու տարվա ընթացքում գերազանցում է կես միլիոն դրամը։ Այն մարդիկ, որոնք չմասնակցեցին կուտակմանը կարող են իրենց մտերիմ, հարազատ մարդկանցից հարցնել, թե այս պահին ինչքան կուտակած գումար ունեն, դա դժվար չէ, հասանելի բազմաթիվ ուղիներ կան, այդ թվում բանկոմատները։

-Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ Կուտակային կենսաթոշակների ակտիվները կառավարող ընկերությունների կողմից արդեն իսկ կառավարվում է ավելի քան 60 միլիարդ դրամ գումար: Դրանք աշխատո՞ւմ են տնտեսության համար և հանրությունը տեսե՞լ է դրա օգտակարությունը և այսպես կոչված այդ «երկար փողերի» որքան մասն է մնում և մնալու Հայաստանում, որքանը դուրս գնալու:

- Կենսաթոշակային համակարգի մակրոտնտեսական ազդեցությունը արդեն իսկ նկատելի է, իսկ հետագայում այն առավել կմեծանա։ Գոյություն ունի մակրոտնտեսական մի պարզ բանաձև, երբ խնայողություններդ մեծանում են, արտաքին հաշվեկշռի դեֆիցիտը փոքրանում է։ Մենք հենց այս երևույթը արդեն իսկ սկսել ենք նկատել մեր մակրոցուցանիշներում, և այստեղ իր ներդրումն ունի նաև կենսաթոշակային հիմնադրամը։ Շատերը նայում են միայն կենսաթոշակային հիմնադրամի ներդրումներին տնտեսությունում փող ներդնելու մասով՝ մոռանալով, թե ինչ կարևոր խնդիր է լուծում խնայողությունը։ Հայաստանը փոքր երկիր է, մենք չենք կարող մեր տնտեսությունը կառուցել սպառման՝ կոնսյումերիզմի վրա, ու եթե շարունակենք սպառել առանց խնայելու, ապա կաճի ներմուծումը, կտուժեն տեղական արտադրողները, ու կդառնանք (թեպետ վաղուց ենք դարձել) պարտքով ապրող երկիր։ Առաջին հերթին այս խնդիրը սկսեց լուծել կենսաթոշակային հիմնադրամը։ Իհարկե, միկրո՝ անհատական մակարդակով ցանկացած մարդ սկսում է բողոքել, որ նրա չեն թույլատրում սպառել, բայց եթե շարունակեինք սպառող հասարակություն մնալ, ապա խնդիրը կխորացնեինք ու տնտեսության կոլապսը պարտքերով կհետաձգեինք։ Նախկինում հենց այսպես էլ վարվել ենք, այժմ հնարավորություն ստացանք տնտեսության զարգացումը այլ ուղով տանել։

Կուտակված միջոցների երկու երրորդը վերաներդրվել է Հայաստանում։ Դրանց ուղղությունները մի կողմից ուրախացնում են, մյուս կողմից՝ տխրեցնում։ Միջոցները ներդրվել են բանկերում որպես ավանդներ, ձեռք են բերվել պետական արժեթղթեր և միայն չնչին հատվածն է ուղղվել այլ ֆինանսական գործիքներին։ Հենց սա էլ տխրեցնում է, որ ֆինանսական շուկայում դեռևս բանկային ու պետական պարտատոմսերի գործիքներից բացի այլ բան չունենք։ Բայց մյուս կողմից էլ սա ուրախացնում է։ Կենսաթոշակային հիմնադրամները համաշխարհային ֆինանսական շուկաների հիմնական լոկոմոտիվն են՝ ամենաերկար փողերը։ Մեզ մոտ գործում են երկու միջազգային ներդրող, որոնք առաջնորդվում են խիստ բարձր ստանդարտներով։ Ցանկացած օլիգարխ կամ մենաշնորհ կերազեր, որ այդ միլիարդների մի մասն իր ձեռնարկությունում ներդրվեր։ Սակայն նրանք չեն բավարարում ստանդարտներին. Պետք է Հայաստանում սկսեն զարգանալ ֆինանսական կուռ համակարգ ունեցող կորպորացիաներ, որպեսզի կենսաթոշակային գումարները սկսեն ներդրվել իրենց բաժնետոմսերում, ու միայն սրանից հետո ականատես կլինենք ֆոնդայի բորսայի լիարժեք կայացման։ Այս երկու տարին ցույց տվեց, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Եթե համեմատենք Ռուսաստանին, Ղազախստանին, կտեսնենք, որ հենց այս չափանիշով է Հայաստանը 180 աստիճանով տարբերվել իր կենսաթոշակային բարեփոխումներով՝ այդ երկրներում կենսաթոշակային գումարները կառավարվում էին պետական, հայեցողական, կոռուպցիոն ու այլ անհասկանալի ձևերով։ Որպեսզի պատկերացնենք համեմատականս, Հայաստանում կենսաթոշակային կառավարչի բիզնես ոլորտ մտածներից մեկը՝ Ամունդին այսօր կառավարում է  1.3 տրիլիոն եվրո։ Մյուսն էլ պակասը չի, Ց-կվադրատն իր 6 միլիարդ եվրոյով։ Ասեմ, որ Հայաստանում բավական հաջող են կառավարել գումարները, թեպետ երկար փողերի կառավարումը սովորաբար պետք չի գնահատել կարճ արդյունքներով՝ կարևորը կառավարման որակն է ու այլևայլ ռիսկերից զերծ պահելը, որպեսզի մարդիկ տարիներ անց պատշաճ թոշակ ստանան։  

- 2018թ հուլիսի մեկից  ուժի մեջ կմտնի պարտադիր կուտակային բաղադրիչը, փոխարինելով «պարտադիր կամավոր» համակարգին: Ի՞նչ եք կարծում, ինչ զարգացումներ կլինեն, հնարավո՞ր է նոր դժգոհությունների տեղիք տա, հաշվի առնելով «Դեմ եմ» նախաձեռնության փորձը:  

-Մտերիմներիցս մեկը ժամանակին լավ խոսք է ասել, որ «հիմնականում բողոքեցին նրանք, ում ամենաշատն էր նպաստառու այս բարեփոխումը»։ Խնդիրը շատ հստակ էր՝ երկրում վստահության ճգնաժամն այնքան է մեծացել, որ ցանկացած փոփոխությունից մարդիկ բողոքում են։ Ֆինանսիստները, տնտեսագետները շատ հստակ են տեսնում ռեֆորմի ազդեցությունը ու նպատակները։ Սակայն միջին քաղաքացին պարտավոր չի մասնագիտական հարթությամբ նայի խնդրին։ Հարցը տեղափոխեմ այլ դաշտ։ Ի՞նչ տեղի կունենա, եթե Հայաստանում հանրային կրթությունը դառնա կամավոր։ Թեպետ ինչու՞ եմ հարցնում, արդեն իսկ դրա նման էքսպերիմենտ ունենք, մարդիկ վճարում են ԲՈՒՀ-երում, որ չսովորեն։ Ու առաջին կուրսի ոչ բոլոր ուսանողներին կարող ես բացատրել, թե կրթությունը հետագայում իրեն ինչ է տալու։ Նույնն էլ այստեղ է, ուտոպիա է, որ ֆինանսական գրագիտությունը այնպիսին լինի, որ բոլորը գիտակցված սկսեն առաջին աշխատավարձից փող հետ գցել։ Սա էլ դառնում է այդ վճարը՝ երիտասարդները այսօր վճարում են, որ ապագայում պատշաճ թոշակ չստանան։ Ասեցի արդեն, որ երկու տարվա չմասնակցողների վճարը առնվազն կես միլիոն դրամ է եղել, այդքան նրանք արդեն իսկ կորցրել են։ Արդյո՞ք կշարունակեն փող կորցնելու իրենց ստրատեգիան։ Այո, գտնում եմ, որ այո, քանի որ մեր կամավոր մշակույթում մենք սպառող հասարակարգ ենք, մարդիկ ուզում «նաղդ» ստանալ ու ծախսել, իսկ ապագայի խնայելու մասին չմտածել։ Ավելին ասեմ, շատերը վարկերի տակ են ու ցանկանում են լրացուցիչ ցանկացած այսօրվա եկամուտ, որ տոկոսները փակեն։ Սա էլ իմ ասած պարտքային հասարակությունն է։ Հասկանում եմ, շատ դժվար է մարդուն ծախսողից խնայող դարձնել։ Տեսնենք, թե ինչ կլինի։

-Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել էր, թե այժմ հերթը հասել է բարեփոխումների երկրորդ փուլին և այս դեպքում արդեն կենսաթոշակառուների գումարները կծառայեն երկրի տնտեսական կյանքի զարգացմանը: Համաձա՞յն եք, և կմանրամասնեք, ըստ Ձեզ՝ կոնկրետ երկրորդ փուլի բարեփոխումների տրամաբանությունը ո՞րն է:

-Արդեն նշեցի, երկրորդ փուլը ֆինանսական շուկա ունենալն է, բայց դրա համար էլ պետք են Հայաստանում միջազգային ստանդարտի կորպորացիաներ, միջազգային աուդիտ, թափանցիկություն ու մի շարք բաներ։ Կենսաթոշակային գումարները լինելու են այն ձգանը, որը ստիպելու է սրան գնալ։ Սակայն չեմ հավատում, որ արագ դրան կհասնենք, առայժմ այլ լուծումներ եմ տեսնում. մեծ ենթակառուցվածքային ծրագրերի կարող է մասնակցել կենսաթոշակային հիմնադրամը, որն էլ ինքնին կստեղծի աշխատատեղեր։ Բայց, կրկնում եմ, որոշողը այս պահին կառավարիչներն են՝ փորձեք նրանց համոզել, որ նախաձեռնությունը զերծ է կոռուպցիայից, տնտեսական ու այլ ռիսկերից կներդնեն ու կսկսենք երկրորդ փուլը։ Չե՞ք համոզի, թող այսօրվա նման շարունակեն կառավարումը միայն ֆինանսական գործիքներում։ Ճիշտ է նույն ինտենսիվությամբ տնտեսության վրա չի ազդում, աշխատատեղ չի ստեղծում, փոխարենը մարդկանց գումարները զերծ են մնում ռիսկերից, իսկ առաջնայինը այս ռեֆորմներում միշտ դա է։

-Եվ ի վերջո վերադարձելիության անվտանգությունը ինչպե՞ս կգնահատեք, ռիսկեր տեսնո՞ւմ եք:

- Ինքս տնտեսագետ եմ, անձնական խնայողություններ էլ ունեմ ֆինանսական տարբեր գործիքներում։ Ինձ համար այդ ամենը ոնց որ հինգ մատիս պես լինի՝ հստակ տեսնում եմ, թե որտեղ են ներդրում, ինչպես են կառավարում, ու ոչ մի ռիսկ չեմ տեսնում։ Այլ հարց է մարդկանց մեծամասնությունը, բոլորը հո՞ սովոր չեն ֆինանսական շուկային։ Կամ պետք է գնահատեն կառավարիչների ռիսկը (որոնց մասին արդեն ասացի, թե ովքեր են) կամ էլ ապավինեն իրենց ինտուիցիային։ Կրկնեի առաջարկս, եթե ունեն հարազատներ կամ մտերիմներ, թող միասին ուսումնասիրեն արդեն իսկ կուտակված կենսաթոշակը։
Սակայն մի ռիսկ հաստատ կա՝ եթե չմասնակցես կուտակայինին, ապագա պատշաճ թոշակ կորցնելու ռիսկն է։ Այ սա գիտակցում ես, երբ ծերանում ես։ Միայն այն ասեմ, որ շատ հարուստների, երբ հարցնում են, թե ինչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ասում են «ինչքան շուտ սկսեք խնայել, այնքան լավ»։ 

Նելլի Լազարյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:57 • 26/09

ՀՀԿ-ն ԱԺ-ն լուծարելու որոշմանը դիմադրելու ռեսուրս չունի, նրանց նպատակն իշխանությունների հետ երկխոսելն է. Արմեն Բաղդասարյան

18:45 • 26/09

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տրված ընդունելությանը

18:42 • 26/09

Պուտինի այցը Հայաստան այս տարի քիչ հավանական է. Յուրի Ուշակով

18:36 • 26/09

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի եվրոպական համաժողովին

18:35 • 26/09

«Հավերժ զինվոր» խորագրի ներքո անցկացվել են մեծարման միջոցառումներ

18:32 • 26/09

Վարչապետը հանդիպել է «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտին

18:16 • 26/09

Իրանում 6 ամսական երեխան, որին բժիշկները մահացած էին ճանաչել, ուշքի է եկել դիահերձարանում

18:03 • 26/09

Ֆուտբոլը վերածվում է շոու բիզնեսի. Վալվերդե

18:03 • 26/09

Նախարար Զեյնալյանը մասնակցել է «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով համաժողովին

18:03 • 26/09

Տասնամյակի հայտնագործում. Պորտուգալիայում 400 տարի առաջ խորտակված առևտրային նավ է հայտնաբերվել (լուսանկարներ)

17:56 • 26/09

«Նման հայտարարությունները պատասխանի արժանի չեն». Իրանը՝ ռուսական Իլ-20-ի կործանմանը ներգրավված լինելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքների մասին

17:48 • 26/09

Լոնդոնցիները Թեմզայում «մոլորված» բելուգա կետ են նկատել (տեսանյութ)

17:47 • 26/09

Դիֆթերիայի մտահոգիչ ռիսկեր կան. ԱՆ-ն հորդորում է պատվաստվել

17:43 • 26/09

Ես թոշակի չեմ գնացել. Արսեն Վենգեր

17:43 • 26/09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան

17:17 • 26/09

Երևանում գովազդային վահանակ տեղադրելիս 40-ամյա տղամարդը ընկել է ու մահացել. shamshyan.com

17:14 • 26/09

Եվրախորհրդարանը չեղարկել է Թուրքիային 70 միլիոն եվրոյի օգնության ծրագիրը

17:05 • 26/09

Արաս Օզբիլիսը վնասվածք է ստացել

16:50 • 26/09

Ոստիկանությունը տնտեսումների հաշվին արտաբյուջետային միջոցներից ԱՎՎ աշխատակիցներին կտա հավելավճարներ

16:40 • 26/09

Պուտինը սեպտեմբերի 27-ին կայցելի Բաքու և կհանդիպի Ալիևի հետ

16:35 • 26/09

«Ժետիսուն» ոչ-ոքի է խաղացել. Կամո Հովհաննիսյանը մասնակցել է խաղին, Էդգար Մալաքյանը` ոչ

16:29 • 26/09

Գյումրու թիվ 1 ուսումնարանում քննությունների չհաճախած ուսանողները դիպլոմ են ստացել, կրթաթոշակները, պարգևավճարները յուրացվել են. հարուցվել է քրգործ

16:27 • 26/09

Աշխարհի ամենաազդեցիկ բուդդիստներից մեկը տարիներ շարունակ սիրուհիների հարեմ է ունեցել

16:25 • 26/09

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի ընթացքում մեկնարկել է Փախստականների ինքնապահովման նախաձեռնությունը

16:24 • 26/09

Բակո Սահակյանն Արցախի ԱԺ-ում մասնակցել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանին

16:20 • 26/09

Ինգուշեթիայի բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել Չեչնիային հողեր փոխանցելու մասին տեղեկությունների պատճառով, բերվել են «Ռոսգվարդիա»-ի ուժեր

16:15 • 26/09

Պաշտոնական Ստեփանակերտը դեմ չի լինի, եթե հանդիպեն Ն. Փաշինյանն ու Ի. Ալիևը, այդ հանդիպումները նպաստում են խաղաղության պահպանմանը. Դ. Բաբայան

16:09 • 26/09

Հայուհին Ռուսաստանում դարձել է բոդիբիլդինգի չեմպիոնուհի

16:05 • 26/09

Լատվիա այցի ժամանակ Հռոմի պապին տրված նվերը համացանցի օգտատերերի ծաղրին է արժանացել

16:01 • 26/09

«Լիվերպուլում» վատ ֆուտբոլիստներ չկան. Յուրգեն Կլոպ

15:59 • 26/09

Ըստ փորձաքննության արդյունքների՝ Մանվել Գրիգորյանը 10-ից ավելի հիվանդություն ունի, այդ թվում` քաղցկեղ, միջնորդել ենք ազատել կալանքից. պաշտպան

15:48 • 26/09

ՀՀ անկախության տարեդարձի առթիվ Ա. Սարգսյանը շարունակում է տարբեր երկրների ղեկավարներից շնորհավորանքներ ստանալ

15:47 • 26/09

Մխիթարյանն Արսենալում իր թիմակիցների հետ նախապատրաստվել է լիգայի Գավաթի խաղին (լուսանկարներ)

15:47 • 26/09

Երիտասարդներն  իրենց զարգացման առողջ հայեցակարգերով պետք է դառնան ՀՀ-ում թափ առնող փոփոխությունների առաջամարտիկը. Ս. Պապիկյան

15:41 • 26/09

Արմեն Սարգսյանը «Դասո» ընկերության ղեկավարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ

15:39 • 26/09

Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի նկուղում օձ է հայտնաբերվել

15:36 • 26/09

«Իմ նախագահ ամուսին». Քեթրին Զետա-Ջոնսը տարօրինակ ակնարկ է արել Մայքլ Դուգլասի վերաբերյալ

15:24 • 26/09

Մակրոնը ՄԱԿ-ի ամբիոնից քննադատել է Թրամփին. Le Monde

15:21 • 26/09

Հրդեհ է բռնկվել Բջնի գյուղի մոտակա անտառում

15:19 • 26/09

Չի բացառվում, որ քննիչ հանձնաժողովի նիստին բացի ԱԱԾ տնօրենից ու ՀՔԾ պետից հրավիրվի նաև ՀՀ վարչապետը. Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

15:14 • 26/09

ՏԿՏՏ նախարարն անցանկալի է համարել Հյուսիս-հարավ ծրագրի «Տրանշ 2»-ի աշխատանքների հետաձգումը

15:05 • 26/09

ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

15:03 • 26/09

«Սևիլիա»-«Ռեալ». Խուլեն Լոպետեգին հայտավորել է 22 ֆուտբոլիստի

15:03 • 26/09

Եթե ՀՀԿ-ն դիմադրի, կարող է խորհրդարանի ինքնալուծարման մասին հանրաքվեի միջոցով փաթեթ դրվել. լուծումները պետք է դուրս լինեն ֆորմալիստական մոտեցումներից. քննարկում

14:57 • 26/09

Հնդկաստանում ավիաուղևորը փորձել է օդաչուի խցիկ մտնել՝ հեռախոսը լիցքավորելու համար

14:56 • 26/09

Սեպտեմբերի 25-26-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 56 դեպք

14:53 • 26/09

Արագածոտնի մարզի երեք գյուղերի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղին՝ կանգնեցնելով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը, այնուհետև՝ բացել

14:50 • 26/09

Մենք դատապարտում ենք և՛ Խատինի աղետը, և՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում. Է. Շարմազանովն այցելել է Խատինի հուշահամալիր

14:48 • 26/09

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը նոր նախագահ ունի

14:38 • 26/09

Իդլիբում գրոհայինները սկսել են հետ քաշվել ապառազմականացված գոտուց. Էրդողան

14:37 • 26/09

Ընտրություններում գազելների բացակայությունը պայմանավորված է օրենսդրական փոփոխություններով. ՀՀ փոխոստիկանապետ

14:23 • 26/09

Լանգլեի որակազրկման մասին Պրիմերայի որոշումը պատրաստ է

14:15 • 26/09

Հարցումներ ենք ուղարկելու՝ տեղեկություններ ստանալու, թե հեռախոսային խոսակցություններ լսելու ունակություն ունեցող ինչ սարքավորումներ են ներմուծվել ՀՀ անկախությունից ի վեր. Գ. Կոստանյան

14:04 • 26/09

Հայտնի է՝ ով է լինելու Նուրմագոմեդով-Մաքգրեգոր մենամարտի մրցավարը

13:58 • 26/09

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազի ու Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքները՝ նրա խափանման միջոցը վերացնելու որոշման դեմ

13:56 • 26/09

442 դոլար՝ 1.099 դոլարի դիմաց. փորձագետները պարզել են iPhone XS Max-ի ինքնարժեքը

13:51 • 26/09

Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրգործով վարույթը կասեցնելուց հետո քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները չեն դադարեցվում. ՀՔԾ

13:49 • 26/09

ԱԺ արտահերթ ընտրությունների մտասևեռումով ռումբ է դրվելու ՀՀ-ի ներքին կայունության, անվտանգության տակ. Ա. Աշոտյանը՝ ՄԱԿ-ում Ն. Փաշինյանի ելույթի մասին

13:47 • 26/09

Ցիպրասն ու Էրդողանը նշել են երկու երկրների հարաբերությունների բարելավման մասին

13:46 • 26/09

Սիրիա մեկնող խմբի՝ ռազմական գործողություններում ներգրավման մասին խոսք չի գնում. Տիգրան Բալայան (տեսանյութ)

13:40 • 26/09

Հենրիխ Մխիթարյանը, դիվանագիտական անձնագրից զրկվելով, տեղաշարժի խնդիր կունենա արևմտյան երկրներում, այլ խնդիրներ չեն առաջանա. ՀՖՖ խոսնակ

13:39 • 26/09

Արզականի անտառպետության մոտակայքում հրդեհ է բռնկել, այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ, որից շուրջ 1 հա անտառպետության տարածքից

13:37 • 26/09

Չինաստանում անցորդները բռնել են շենքի 4-րդ հարկից ընկնող աղջնակին՝ ստանալով կոտրվածքներ (տեսանյութ)

13:34 • 26/09

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը

13:29 • 26/09

Օզիլն արհամարհել է Յոահիմ Լյովի` Գերմանիայի հավաքական վերադարձը քննարկելու առաջարկը

13:28 • 26/09

Ձեռառնելիք է պետական ապարատն անձնական ամբիցիաները բավարարելու համար օգտագործելը․ Ա․ Գևորգյանը՝ բռնցքամարտի նոր ֆեդերացիայի ստեղծման մասին

13:23 • 26/09

Գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովը նպատակ ունի առնվազն 5 հոգու հարցաքննության հրավիրել. նշվեց Վահե Գրիգորյանի անունը (տեսանյութ)

13:19 • 26/09

Թագավորական ընտանիքի առաջին միասեռ ամուսնությունը. Էլիզաբեթ 2-րդի զարմիկը պսակադրվել է տղամարդու հետ (լուսանկարներ)

13:15 • 26/09

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն աշխատանքից ազատվելու որոշում է կայացրել

13:08 • 26/09

ԱՄՆ-ն չի կարող եվրոպացիների փոխարեն որոշել՝ ում հետ առևտուր անել. Բելգիայի վարչապետ

12:55 • 26/09

Թաց ու չորը խառնվել է իրար, հարձակում է կատարվում նախկին իշխանություններից բոլորի վրա. Ա. Սարգսյանը՝ «Ֆեյսբուքում» գրառումների մասին (տեսանյութ)

12:53 • 26/09

ԱԺ քննիչ հանձնաժողովի տեղակալ ընտրվեց Ալեն Սիմոնյանը, թեև հանձնաժողովը չէր կողմնորոշվում ԱԺ-ում որ ուժն է ընդդիմություն

12:50 • 26/09

Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Տաշքենդի մրցաշարի 1/4 եզրափակիչ` երրորդ սեթում 0:4 հաշվով պարտվելուց հետո

12:50 • 26/09

Ադրբեջանում ավելի քան 100 դատավոր հեռացվել է համակարգից

12:47 • 26/09

Սթիվեն Սիգալը ցանկանում է Պրիմորյեի նահանգապետ դառնալ

12:45 • 26/09

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

12:45 • 26/09

Ռուսական ավիաընկերություններն ուղևորների «սև ցուցակներ» են կազմել

12:43 • 26/09

Չեն կարող կռվացնել ընդհանուր ճանապարհ ու մարտական ուղի անցած Ա. Սարգսյանին ու Ս. Միքայելյանին. Արա Կետիկյանը՝ ԵԿՄ նախագահի թեկնածուների մասին

12:40 • 26/09

Փաշինյանը բազմիցս է ասել, որ պատրաստ է հանդիպել և բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ , բայց հանդիպումը չպետք է լինի ինքնանպատակ. ԱԳՆ խոսնակ

12:32 • 26/09

Մոսկվայի դատարանը կարող է ազատ արձակել Խաչատուրյան քույրերից կրտսերին

12:27 • 26/09

Մաուրո Իկարդի. Մամուլում գրում էին, որ 4 խաղ գոլ չեմ խփել, բայց ես 120 գոլ ունեմ Ա Սերիայում

12:26 • 26/09

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ծննդյան օրվա առթիվ

12:23 • 26/09

Առաջիկայում ծրագրված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան. ԱԳՆ խոսնակ

12:20 • 26/09

ԱԺ-ում ընթանում է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստը. ուղիղ

12:19 • 26/09

Ջեսիկա Ալբան որոշել է նահանգապետ դառնալ. RadarOnline

12:15 • 26/09

ԵԱՏՄ-ի երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների համար պայմաններ կստեղծվեն 2025 թվականին. Տիգրան Սարգսյան

12:11 • 26/09

Չինաստանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել Հայաստանին (լուսանկարներ)

12:07 • 26/09

Հերթագրող սարքավորումներ, մանրը վերադարձնող տերմինալներ. անձնագրային համակարգում սպասվում են մի շարք փոփոխություններ

11:56 • 26/09

Կասեցվել է քաղցրավենիքի, պանրի և ջրի արտադրամասերի գործունեությունը. ՍԱՊԾ

11:53 • 26/09

254 դիվանագիտական անձնագիր չեղարկվել է, 100-ը` վերադարձվել, անուններ չեմ կարող տալ. Տիգրան Բալայան (տեսանյութ)

11:53 • 26/09

Քրիս Ջեները ցույց է տվել Քարդաշյանների 12 մլն դոլարանոց նոր առանձնատունը (լուսանկարներ)

11:51 • 26/09

«Ոստիկանության մասին» նոր նախագծով առաջարկվում է ապահովել քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց անվտանգությունը

11:47 • 26/09

ԵԱՏՄ-ն կարող է երկու տարի հետո դիտորդի կարգավիճակ ստանալ ԱՀԿ-ում. Տիգրան Սարգսյան

11:43 • 26/09

Ուիլ Սմիթը 50-ամյակը նշել է՝ ուղղաթիռից բանջի թռիչք իրականացնելով դեպի անդունդը (լուսանկարներ, տեսանյութ)

11:37 • 26/09

Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից Վրաստանում և ևս 41 երկրում

11:35 • 26/09

Արմավիր-Երևան երթուղու նոր մեքենաները կհանձնվեն շահագործման. ՏԿՏՏ փոխնախարար

11:33 • 26/09

Սոբչակը հնարավոր է համարել Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ընտրություններին իր մասնակցությունը

11:25 • 26/09

«Մենք հետևում ենք ձեր քայլերին». Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է Թեհրանին, որ նա ստիպված կլինի բարձր գին վճարել

11:25 • 26/09

Հուսով եմ՝ առանց ծանրութեթև անելու կայացված այս որոշումն արագ կվերանայեն և կգտնեն ձևը ներողություն խնդրելու. Ս. Ֆարմանյանը՝ Հ. Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին

11:24 • 26/09

Սերենա Ուիլյամսը հայտարարել է ժամանակից շուտ մրցաշրջանն ավարտելու մասին