Եթե 20 տարի էլ ԼՂ խնդիրը լուծում չստանա, հայկական կողմի մոտ ցանկություն չի լինի զիջումների ճանապարհով գնալ խնդրի կարգավորմանը. ՀՀ Նախագահ
Մենք մշտապես խոսել ենք և հիմա էլ շարունակում ենք խոսել խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս խնդիրը, եթե 20 տարի էլ լուծում չստանա, ապա հայկական կողմի մոտ երբեք չի լինի ցանկություն զիջումների միջոցով գնալ իրավիճակի թեթևացման։ Որովհետև սա կործանարար ճանապարհ է և սա երբեք խնդիրները չի կարող լուծել»։ Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես չեմ համարում, որ հուլիսի 4-ին տեղի ունեցած իրադարձություններն ինչ-որ նոր փուլ են մեր հակամարտության ընթացքում, որովհետև լարվածությունը, որ տիրում է շփման գծում վաղուց է հաստատվել, ցավոք սրտի, և մերթընդմերթ լինում են տեղային նշանակության միջադեպեր, որ, կողմերի շնորհիվ, այսպես ասեմ, կողմերի լրատվամիջոցների շնորհիվ նաև ստանում են հասարակական լայն հնչեղություն։ Սովորաբար դրանք լինում են այն դեպքում, երբ այդ միջադեպերի ընթացքում մարդկային զոհեր են լինում և հուլիսի 4-ի իրադարձություններն, իմ կարծիքով, դրանով էին պայմանավորված»,-նշեց Սարգսյանը:
Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մերթընդմերթ սրվող լարվածության մասին՝ Նախագահն ասաց. «Թե ինչու է արդեն տևական ժամանակ լարված իրավիճակ տիրում, կարծում եմ՝ շատ-շատերի համար պարզ է և հասկանալի։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրեթե բացահայտորեն որոշեց, որ պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի լուծումից, նրան այլ ելք, այլ ճանապարհ չէր մնում։ Եթե հրաժարվում է առաջարկված տարբերակից և սահմաններում տիրում է անդորր, ապա և միջազգային հանրության մոտ և Ադրբեջանի ներսում պետք է ստեղծվի կարծիք, որ Ադրբեջանը համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ, ստատուս քվոյի հետ, ուստի պետք է լարված իրավիճակ, պետք են միջադեպեր, որպեսզի մի կողմից նախ սեփական հանրությանը բերվեն փաստեր, համոզեն, որ իրենք դեռևս շարունակում են լրջորեն պայքարել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար կամ իրենց կազմում վերադարձնելու համար, մյուս կողմից էլ, իհարկե, միջազգային հանրությանը մշտապես հիշեցնեն, որ իրենք չեն համակերպվում այդպիսի իրավիճակի հետ»,-ասաց ՀՀ նախագահը։
Նախագահը չի կիսում կարծիքը, որ Մինսկի խումբը կամ միջազգային այդ կառույցները հավասարության նշան են դնում։
«Առնվազն երեք անգամ շատ հստակ ի ցույց էր դրվել, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը և ուրիշ ինչպե՞ս պետք է վարվի Մինսկի խումբը կամ միջազգային հանրությունը։ Ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին, իսկ բոլորը դրանում համոզված են, դրանում կարող եք վստահ լինել, որ խախտող կողմը Ադրբեջանն է, ես քիչ հետո նաև դրան կանդրադառնամ, բայց իրենք ինչպես պետք է վարվեն ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին՝ դա կնշանակի խրախուսել հայկական կողմին՝ շատ ավելի կոշտ պատասխան տալ կամ շատ ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել։ Անկեղծ ասած, ես մի անգամ կիսապաշտոնական միջավայրում երկար զրույց եմ ունեցել համանախագահ երկրներից մեկի ներկայացուցչի հետ և ասել եմ՝ ինչո՞ւ Դուք կոնկրետ մատնացույց չեք անում՝ ասեց, գիտեք, կոնկրետ մատնացույց անելու պարագայում մենք կարող է դառնանք կողմ և բոլորը կարող են մտածել, որ մենք հայամետ քաղաքականություն ենք վարում, իսկ մեր խնդիրն է բանակցային պրոցեսը շարունակել, որովհետև բանակցային պրոցեսին այլընտրանք չկա, բանակցային պրոցեսի այլընտրանքը ռազմական գործողություններն են, որը ցանկալի չէ նաև մեզ համար և, միգուցե առաջին հերթին մեզ համար, որովհետև մեր սպայի կյանքը, մեր զինվորի կյանքը մեզ համար շատ թանկ են»,-ասաց ՀՀ նախագահը՝ ընդգծելով, որ «Մինսկի խմբի անդամների համար որևէ կասկած չկա, նրանք շատ հստակ գիտեն, թե որ կողմն է լարվածության հեղինակը և որ կողմն է նախահարձակ լինում, որ կողմն է խախտում հրադադարը»։
Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա աշնանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ իր և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։
«Նրանք հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ մեր դիրքորոշման մասին, մենք պատասխանեցինք հետևյալը. առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպումներից, որովհետև այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց այնուհանդերձ մենք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու։ Ակնկալիքներս այդ հանդիպումից մեծ չեն և այդ հանդիպումը կարող է կայանալ աշնանը»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Մենք որևէ կերպ, որևէ տեղ չենք խոսել զիջումների մասին. Նախագահը՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին
«Ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո մեր սկզբունքային դիրքորոշումների մեջ որևէ նոր մոտեցում չկա»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվելյուցիա» հաղորդման ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Դիրքորոշումների մեջ փոփոխություն՝ գոնե հայկական դիրքորոշման մեջ փոփոխություն ես չեմ ենթադրում։ Ինչ վերաբերում է զիջումներին, վերջին 20 տարիների ընթացքում մենք որևէ կերպ, որևէ տեղ, որևէ ձևով չենք խոսել զիջումների մասին։ Մենք մշտապես խոսել ենք և հիմա էլ շարունակում ենք խոսել խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս խնդիրը, եթե 20 տարի էլ լուծում չստանա, ապա հայկական կողմի մոտ երբեք չի լինի ցանկություն զիջումների միջոցով գնալ իրավիճակի թեթևացման։ Որովհետև սա կործանարար ճանապարհ է և սա երբեք խնդիրները չի կարող լուծել»,-հավելեց նախագահը:
Խոսելով հայկական կողմից դիրքորոշման մեջ փոփոխություններ չլինելու պատճառների մասին՝ ՀՀ նախագահը մի քանի սկզբունք առանձնացրեց. «Ակնհայտ է հայկական կողմի ցանկությունը, հայկական կողմի նպատակը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման՝ ի վերուստ տրված իրավունք է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է, և այն պետք է իրացվի։ Սա մեկ կարևորագույն կետ։
Երկրորդ կետը․ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պետք է ունենա ցամաքային սահման Հայաստանի Հանրապետության հետ։ Սա երկրորդ սկզբունքային դիրքորոշումն է։ Եվ երրորդ սկզբունքային դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա անվտանգության հուսալի երաշխիքներ։ Եվ այս 20 տարիների ընթացքում մենք խոսել ենք միայն այս խնդիրների շուրջ»:
Նախագահը շեշտեց, որ Ղարաբաղի մասնակցությանն արդեն իսկ սկզբունքների շուրջ ձևավորվող փաստաթղթին պարտադիր է։
ՀՀ նախագահ. Մեր զինված ուժերն ունեն բավարար զինատեսակներ և զինամթերք
«Մեր զինված ուժերի սպառազինությունը պարբերաբար թարմացվում է։ Մենք լուրջ սպառազինություններ էինք ձեռք բերել ինչպես մինչև ապրիլյան քառօրյան, այնպես էլ՝ դրանից հետո։ Այլ խնդիր է, որ ցանկացած ռազմական գործողություն՝ լինի դա մեկօրյա, մեկ տարվա, հինգ տարվա, դա դաս է, որը պետք է սերտես և հետևություններ անես։ Որովհետև հենց ռազմական գործողությունների ժամանակ է դրսևորվում, թե քո հակառակորդն ինչ է օգտագործում և ինչ ձևով է օգտագործում, և փորձես գտնել դրա հակաթույնը»,- խոսելով ապրիլյան պատերազմից հետո բանակի համալրումների մասին, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով 80-ականներ զենք ունենալու մասին իր հայտարարությանը, որը տարատեսակ շահարկումների առիթ դարձավ քաղաքագիտական շրջանակների կողմից, ՀՀ նախագահն ասել է. «Իրենց քաղաքագետ կոչողները պետք է շատ լավ հասկանան, թե խոսքը որ լսարանում է հնչում և ինչ նպատակով էր հնչում։ Սա մեկ։ Եվ երկրորդ՝ այո, այն ժամանակ մենք չունեինք որոշ զինատեսակներ, որ Ադրբեջանը հասցրել էր ձեռք բերել։ Իսկ ինչ է՝ գաղտնի՞ք է արդյոք, որ Ադրբեջանը մեզնից հարուստ է, որ Ադրբեջանն ավելի շատ միջոցներ է ծախսում զինատեսակների վրա և այլն։ Գաղտնիք չէ։ Եթե որևէ մեկը կարող է ասել, որ ինքը երկու տարում կամ հինգ տարում կարող է Հայաստանը դարձնել ավելի հարուստ պետություն, քան Ադրբեջանը, այդ մարդուն պետք է հեռու քշել քաղաքականությունից։ Որովհետև դա «շառլատանություն» է, դա սուտ է։ Դրա համար շատ տևական ժամանակ է պետք։ Մենք և այն ժամանակ և այսօր ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնել այն վտանգը, որ սպառնում, է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը»:
Նախագահը նշեց, որ պատերազմում միայն զենքը չի հաղթում։ «Պատերազմի հիմնական գործող անձը զինվորն ու սպան են, զինվորն ու հրամանատարն են։ Եվ այդ զինվորն ու հրամանատարը պետք է ունենան ոչ թե ամենաժամանակակիցը, որովհետև դա անհնար է, որևէ երկրի համար է անհնար, այլ բավարար զինատեսակ և զինամթերք՝ խնդիրը լուծելու համար։ Այսօր մեր զինված ուժերն ունեն բավարար զինատեսակներ և բավարար զինամթերք»,-հավելեց Ս.Սարգսյանը։
«Այդ խնդիրը մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է». Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
«Այդ խնդիրը՝ հայ-ռուսական բարեկամության, հայ-ռուսական ռազմական համագործակցության, ընդհանրապես՝ մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է։ Այդ հարցն իմ կարծիքով ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ՝ կան հանգամանքներ, և միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։ Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել։ Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացնելու համար»,-անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հաղորդավարի դիտարկմանը ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու կամ նվազեցնելու վերաբերյալ դիտարկումներին, ապա նախագահը նշեց, որ «դրան ծայրահեղ վտանգավոր խոսքեր են, դրանք ծայրահեղ բարդ իրավիճակ կարող են ստեղծել»։
«Երբ ասում եք՝ վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում, որպեսզի վերանայենք-բարելավենք․ Թուրքիայի հե՞տ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորն էսպես գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ։ Թե՞ ուղղակի բոլորի հետ մենք էսպես թշնամանում ենք, կամ բոլորին ասում ենք՝ դուք Ադրբեջանին օգնում եք, և մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ»,-հավելեց ՀՀ նախագահը։
Նախագահը շեշտեց, որ Հայաստանը վարում է համաչափ արտաքին քաղաքականություն՝ ունենալով մերձավոր դաշնակիցներ ու նաև համագործակցելով գործընկերների հետ։
ՀԱՊԿ-ը երբևէ հայտարարություն չի արել, որը կարող է հակասել Հայաստանի շահերին. Սերժ Սարգսյան
«ՀԱՊԿ-ը և նրա գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անձամբ մշտապես արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին և արձագանքել է շատ կոշտ: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը ավելի պասիվ դերակատարություն պետք է ունենա շփման գծի հետ կապված իրադարձությունները մեկնաբանելիս, որովհետև, այնուհանդերձ, նրանք ունեն դիրքորոշում, որ այնտեղ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն են, պաշտպանական բանակն է և ոչ թե հայկական բանակը»,արձագանքելով հաղորդավարի դիտարկմանը, թյուրընկալում կա, որ ՀԱՊԿ անդամ երկրներն ունեն որոշակի սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ և ոչ միշտ են արձագանքում հակառակորդի կողմից ձեռնարկվող սադրանքներին ասել է ՀՀ նախագահը:
Նախագահի գնահատմամբ՝ որպեսզի ՀԱՊԿ-ի գործողությունների մասին կարողանանք ամբողջական պատկերացում ունենալ պետք է ուսումնասիրենք ՀԱՊԿ-ի կողմից ընդունված փաստաթղթերը, հայտարարությունները:
«Անցյալ տարի Երևանում ունեցանք ՀԱՊԿ-ի գագաթաժողով, խնդրում եմ, վերցրեք և նայեք, թե ինչպիսիս բանաձև է ընդունել այդ գագաթաժողովը: Էմոցիոնալ կողմը շատ կարևոր է: Ես շատ լավ դա հասկանում եմ, բայց կարևորը էությունն է: Իր էության մեջ ՀԱՊԿ-ը երբևէ հայտարարություն չի արել, որը կարող է հակասել Հայաստանի շահերին»,-նշել է Սերժ Սարգսյանը:
Նախագահ. «Իսկանդերի» բարոյական կամ հոգեբանական նշանակություն մասին խոսողները չեն հասկանում՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը
«Ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը»,- հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին՝ ի՞նչ գործոնների դեպքում և ի՞նչ պարագայում Հայաստանը կարող է կիրառել «Իսկանդեր» համակարգերը, Նախագահ Սարգսյանը պատասխանեց. «Անհրաժեշտության պարագայում: Մի մոռացեք, որ մեր հարցազրույցը դիտում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Դուք ինձ պարտադրում եք պատասխանել հարցի, որի պատասխանն ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրսներ են ծախսում: Իսկ ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը:
Գալիս եմ մարտական դիրքերից. փայլուն սպաներ, զինվորներ ունենք, ովքեր գիտեն իրենց գործը. ՀՀ նախագահ
«Որևէ մեկը կարո՞ղ ասել, որ մեր բանակը զարգացում չի ապրել: Կարո՞ղ է ասել, որ այսօրվա մեր սպաները իրենց գրագիտության մակարդակով էապես չեն տարբերվում այն սպաներից, որոնք ծառայում էին քսան տարի առաջ՝ և՛ քանակական առում, և՛ որակական առումով: Ես հենց նոր գալիս եմ մարտական դիրքերից. փայլուն սպաներ են, զինվորներ, ովքեր գիտեն իրենց գործը»,- հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Խոսելով ազգ-բանակ գաղափարախոսության մասին՝ Նախագահը նշել է. «Մենք քիչ ենք թվաքանակով, եթե ուզում ենք, որ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը լինեն ապահով և անվտանգ անհրաժեշտության պահին յուրաքանչյուր հայ՝ անկախ սեռից պետք է դառնա բանակի զինվոր: Երբ այդ պահը գալիս է, ազգը դառնում է բանակ:
Խաղաղ ժամանակ բանակը մասնակցում է նաև հայրենիքի զարգացման գործին: Շատ պարզ տրամաբանություն է: Մենք ուզում ենք այս բնագավառում հասնել առավելագույնի: Մենք ուզում ենք, որ ռազմահայրենասիրական դաստիրակությունը կարևորվի: Ուզում ենք որպեսզի մանր-մունր դեպքերը չշահարկվեն և ստվեր չգցեն մեր զինված ուժերի վրա: Մենք չենք ցանկանում, որպեսզի հազարավոր բարեխիղճ, հայրենիքին նվիրված սպաների կողքին, երբ լինում է մի «շառլատան», այդ «շառլատանը» ներկայացվի որպես բանակը մարմնավորող կերպար»:
ՀՀ նախագահ. «Ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում»
Սերժ Սարգսյանն անդրադառնալով առաջիկա տարիներին 3 միլիարդ դոլարի ներդրում ներգրավելու ՀՀ կառավարության խոստմանը, ասել է. «Ես կարծում եմ՝ կարևորը միտումն է և այն ընթացքն է, որ մենք այսօր ունենք: Ընթացքը դրական է: Մենք գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կանխատեսել բոլոր պրոցեսները: Այսօր մենք և շատ-շատ հզոր երկրներ ունակ չենք միջազգային տնտեսական իրավիճակների մասին ունենալ ստույգ տեղեկություններ, դրա համար ասում ենք՝ կանխատեսումներ: Յուրաքանչյուր հաշվարկ հիմվում է ենթադրվող պրոցեսների ու թվերի վրա: Ես համաձայն եմ, որ իրատեսությունը միշտ մեզ պետք է ուղեկցի, բայց իմ ասածն ուրիշ է՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում: Ես տեսնում եմ ներդրումների ավելացման հնարավորություններ՝ էական չափով ավելացման: Ինձ համար մեծ նշանակություն ունի պրոցեսը, իսկ պրոցեսները դրական են ընթանում»:
Նախագահ Սարգսյանը խոսել է նաև նախորդ կառավարությունների խոստացած, բայց մասամբ իրականության դարձրած ցուցանիշների մասին:
Պատասխանելով հարցին, թե հանրային քննարկման հարթակներում և մամուլում կարծիքներ հնչեցին, որ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ և Դուք, պարո՛ն Նախագահ, նախագահական ընտրությունների ժամանակ ձեր տված խոստումները ամբողջությամբ չեք կատարել: Խոսքը, մասնավորապես, նվազագույն աշխատավարձի մակարդակի, տնտեսական աճի ցուցանիշների մասին է, որոնք խոստացվել և չեն իրականացվել: Ո՞րն երաշխիքը, որ նաև կառավարության այս ծրագրում տեղ գտած խոստումները կկատարվեն, Սերժ Սարգսյանն ասել է. «Նախ՝ երկրորդ անգամ նախագահ ընտրվելիս իմ ծրագրում ես որևէ թիվ չեմ հնչեցրել: Այդ թվերը, որոնք Դուք լսել եք ուրիշներից, ինքներդ չեք ուսումնասիրվել, զետեղված են Կառավարության՝ 2013թ.-ի ծրագրում, որը հաստատել է Ազգային ժողովը: Այնտեղ բազմաթիվ ցուցանիշներ կային, որոնք կատարվել են: Այո՛, նվազագույն աշխատավարձի մասով չի կատարվել մինչև վերջ: Տնտեսական աճի մասով՝ մինչև վերջ: Այն ժամանակ կառավարությունը խոստացել էր և իմ հավանությանն էր արժանացել այն, որ նվազագույն աշխատավարձը պետք է կրկնապատկվի: Այն ժամանակ նվազագույն աշխատավարձը եղել է 32.5 հազար դրամ, արդեն անցյալ տարի մեր նվազագույն աշխատավարձը 55 հազար էր: Այսինքն՝ չի կրկնապալտվել, 1.7 անգամ է աճել: 0.3 անգամ չենք կատարել մեր ասածը: Ընդ որում, ասել ենք, որ Կառավարությունը նպատակադրում է»:
Հաղորդավարի դիտարկմանը, թե 6-ից 7 տոկոս տնտեսական աճ էր խոստացվել, 3.5 է ստացվել, Նախագահն արձագաքնել է. «Ո՛չ, խոստացվել է 5-ից 7 տոկոս, բայց եղել է 3 տոկոս: Դրա համար էլ կառավարություններ են նաև փոխվել: Իսկ ո՞րն է ավելի լավ՝ ասեինք, որ 2 տոկոս ենք աճելու, աճեինք 3 տոկոս և ուսներս ծեծելով ասեինք՝ տեսենք, ավել արեցինք: Հաջորդը, իմ ելույթը, փառք Աստծո, հնչել է ընտրությունների հետո, ոչ թե մինչև ընտրությունները: Այսինքն՝ ես նպատակադրում եմ անում, խնդիր եմ դնում գործադիր մարմին առջև: Ձեր դիրքերից ելնելով՝ ես ի՞նչ նշաձող պետք է դնեմ: Ցա՞ծր նշաձող պետք է դնեմ, թե պետք է նշաձող դնել, որին պետք է ձգտել հասնել: Ես այդպես եմ հարմար գտել: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որ ես հայտարարեմ՝ 2 տոկոսը բավարար է տնտեսական աճի համար, դա իր խնդիրն է: Ես համարում եմ, որ միշտ պետք է ավելիին ձգտել»:
Դեռևս հսկայական ժամանակ կա. Սերժ Սարգսյանը՝ 2018թ.-ին վարչապետ դառնալու մասին
«Ես բազմաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Էական չի, չէ՞»,- պատասխանելով 2018թ-ին իր՝ վարչապետ դառնալու մասին հարցին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Իր խոսքում նախագահը նշել է. «Մեր երկրում եղել է քաղաքական պրոցես՝ ընտրություններ: Մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասեին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

ՊԲ 20 հազար զինվորի գործը չի կարող անել 2 հազար թեթև զինված ռուս խաղաղապահը․ նրանք եկել էին հաշվարկով, որ ՊԲ-ն կա․ Կարեն Վրթանեսյան

Բերձորի բնակիչները փակել են ճանապարհը` Բերձորը չհանձնելու պահանջով

Ադրբեջանի գործողությունները ուղղված են խաղաղության դեմ, բայց մենք չենք շեղվելու օրակարգից․ Փաշինյան

Ադրբեջանը եկել է իրեն տրված խոստումների հետևից՝ ՀՀ քաղաքացի զինվորներին հանել Արցախից, երթևեկել նոր ճանապարհով. Արտակ Զաքարյան

Անհրաժեշտ է փողոցի ուժը կրկնապատկել, սեպտեմբերին հայտնել ենք հանրահավաքի՝ նոր գրոհի օրը, պետք է կազմակերպվենք․ Քրիստինե Վարդանյան

Եվ ԱՄՆ-ը, և ՌԴ-ն շահագրգռված են ղարաբաղյան խնդրի կառավարմամբ, ոչ թե կարգավորմամբ․ Հակոբ Բադալյան

Իմ սեղանին Արցախի դրոշը միշտ դրված է, ես Ալեն Սիմոնյանի հետ գործ չունեմ․ Զարեհ Սինանյանն՝ իրեն Արցախի դրոշը տված կիպրոսահայերին (տեսանյութ)

Քննիչ, դատախազ, դատավորներ, նրանց ձեռքերին է Արմեն Գրիգորյանի արյունը՝ բարոյական առումով, իրավական առումով՝ դեռ կպարզվի․ Ռուբեն Մելիքյան

Սեպտեմբերին չենք գնալու ԱԺ, Իշխան Սաղաթելյանը նման բան չի հայտարարել․ Գեղամ Մանուկյան

«Զանգեզուրի միջանցքը» թուրքական օրակարգում է, Ալիևը պատեհ պահի է սպասում Հայաստանի վրա հարձակվելու համար. Արմեն Պետրոսյան

Վազգեն Սարգսյան փողոցում քայլող քաղաքացուն ու նրա ընկերուհուն է մոտեցել անծանոթ անձ, պայուսակից հանել է զենքի նմանվող առարկա և պահանջել փող

Խոսրովի անտառում տեսախցիկները բեզոարյան այծ են ֆիքսել

Նոյեմբերի 9-ի պայմանագիրը չենք կարող չեղարկել, որովհետև բացի գերիների մասին կետից, մնացածը իրականացվել է. Իշխան Սաղաթելյան

20000-26000 դոլարով կազմակերպել են ՀՀ քաղաքացիների անօրինական մեկնումն այլ երկրներ, հայտնել են, թե իբր ՀՀԿ–ի աջակից են, քաղաքական հետապնդումների են ենթարկվել 2018–ից հետո․ ԱԱԾ

Երևանը կողմ է լայն ինքնավարությամբ ու խաղաղապահներով ԼՂ-ի, Բաքուն՝ 1-2 ժամ Ստեփանակերտի ռադիոյով հայերեն հաղորդումների․ Բենիամին Պողոսյան

ԲԴԽ-ն մերժեց Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

Տեղի ունեցավ Սահմանապահ զորքերի կազմավորման 30 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում

Մանդատներ դնելն այն կրակոցն է, որը «փուստ» կրակել չի կարելի, կկրակենք ուղիղ նշանակետին ու ճիշտ պահի․ Հայկ Մամիջանյան

Ապօրինի ծառահատում և ձկնորսություն. Վայքի ոստիկանների բացահայտումները

Երևան քաղաքի վարչության ծառայողները գրպանահատության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Կառավարությունը 1 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամ հատկացրեց ԱԻ նախարարությանը։

Ավազակությունը բացահայտվեց Արաբկիրի քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ

Երևանի պարեկները Շենգավիթում թմրանյութ են հայտնաբերել

Իշխանության սրտի օլիգարխները թուրքական ապրանք են ներմուծում, որի մի մասը դառնում է Բայրաքթար․ Թադևոս Ավետիսյան

Ճիշտը «առանց նիկոլիզմի Հայաստանն» է, երաշխիք, որ Նիկոլի տեղը եկողը նույնը չի անելու․ Խոսրով Հարությունյան

Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու միջազգային պահանջ գոյություն չունի. Իշխան Սաղաթելյան

Մեռնեմ Ձեզ, ուրախ ենք, որ այսքան բան կարողացաք անել․ Պտղունքի բնակիչները Փաշինյանին դիմավորել են ծափահարություններով

Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանն իրենց համար Սահմանադրություն գրեցին, այսօրվա վիճակի պատճառը դա է․ Պարույր Հայրիկյան

Ես պնդում եմ, որ Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական ճնշման հետևանքով, քիչ հավանական է, որ հրաժարական տար․ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյան

Պայթյուն Աշտարակի բանկերից մեկում. կա 1 զոհ և 5 վիրավոր

Պուտինը Լենինը չէ, երբեք նման ջիջումներ չի անի, ինչպես Լենինը՝ Քեմալին. Դավիթ Ջամալյան

Նիկոլ Փաշինյանը «Դիլիջան» ազգային պարկում կերակրել է եղջերուներին․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Արայիկ Հարությունյանը պրոցեսներին նայում է ավելի շատ բիզնեսի, քան պետության տեսանկյունից․ Տիգրան Աբրահամյան

Եթե քննարկվում է Բերձորը հանձնելու հարցը, ընդդիմության առաջնորդները պետք է ապրեն ու միջոցառումներ անեն այնտեղ. Աննա Կոստանյան

44-օրյա պատերազմում զոհված ոստիկան եղբայրների նորածին եղբայրը դուրս է գրվել ծննդատնից

Սուսում բնակիչ չունենք, Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը, իսկ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում. Արայիկ Հարությունյան

Կառավարությունն այսօր առանց արգելակների է, պետք է այդ արգելակները ձևավորել և ես այդ ուղղությամբ ջանք եմ ներդնելու․ ՊՎԾ նախկին ղեկավար

Եթե Լաչինի միջանցքը կտրվում է, Ադրբեջանը կարող է փակել Արցախ գնացող գազատարն ու ասել՝ ես ավելի էժան գազ կտամ․ Արա Զոհրաբյան

Կարգախոսը, թե իբր բանակցել են, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կեղծ կարգախոս է․ Փաշինյան

Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին․ Փաշինյանը անդրադարձավ Բերձորի և Աղավնոյի հարցին
-
20:54 • 05.08.22 ՊԲ 20 հազար զինվորի գործը չի կարող անել 2 հազար թեթև զինված ռուս խաղաղապահը․ նրանք եկել էին հաշվարկով, որ ՊԲ-ն կա․ Կարեն Վրթանեսյան
-
18:25 • 05.08.22 Բերձորի բնակիչները փակել են ճանապարհը` Բերձորը չհանձնելու պահանջով
-
15:32 • 04.08.22 Ադրբեջանի գործողությունները ուղղված են խաղաղության դեմ, բայց մենք չենք շեղվելու օրակարգից․ Փաշինյան
-
21:02 • 03.08.22 Ադրբեջանը եկել է իրեն տրված խոստումների հետևից՝ ՀՀ քաղաքացի զինվորներին հանել Արցախից, երթևեկել նոր ճանապարհով. Արտակ Զաքարյան
-
20:58 • 01.08.22 Անհրաժեշտ է փողոցի ուժը կրկնապատկել, սեպտեմբերին հայտնել ենք հանրահավաքի՝ նոր գրոհի օրը, պետք է կազմակերպվենք․ Քրիստինե Վարդանյան
-
21:31 • 29.07.22 Եվ ԱՄՆ-ը, և ՌԴ-ն շահագրգռված են ղարաբաղյան խնդրի կառավարմամբ, ոչ թե կարգավորմամբ․ Հակոբ Բադալյան
-
13:21 • 29.07.22 Իմ սեղանին Արցախի դրոշը միշտ դրված է, ես Ալեն Սիմոնյանի հետ գործ չունեմ․ Զարեհ Սինանյանն՝ իրեն Արցախի դրոշը տված կիպրոսահայերին (տեսանյութ)
-
20:52 • 27.07.22 Քննիչ, դատախազ, դատավորներ, նրանց ձեռքերին է Արմեն Գրիգորյանի արյունը՝ բարոյական առումով, իրավական առումով՝ դեռ կպարզվի․ Ռուբեն Մելիքյան
-
20:57 • 25.07.22 Սեպտեմբերին չենք գնալու ԱԺ, Իշխան Սաղաթելյանը նման բան չի հայտարարել․ Գեղամ Մանուկյան
-
20:56 • 22.07.22 «Զանգեզուրի միջանցքը» թուրքական օրակարգում է, Ալիևը պատեհ պահի է սպասում Հայաստանի վրա հարձակվելու համար. Արմեն Պետրոսյան
-
15:49 • 22.07.22 Վազգեն Սարգսյան փողոցում քայլող քաղաքացուն ու նրա ընկերուհուն է մոտեցել անծանոթ անձ, պայուսակից հանել է զենքի նմանվող առարկա և պահանջել փող
-
11:39 • 21.07.22 Խոսրովի անտառում տեսախցիկները բեզոարյան այծ են ֆիքսել
-
20:52 • 20.07.22 Նոյեմբերի 9-ի պայմանագիրը չենք կարող չեղարկել, որովհետև բացի գերիների մասին կետից, մնացածը իրականացվել է. Իշխան Սաղաթելյան
-
10:37 • 19.07.22 20000-26000 դոլարով կազմակերպել են ՀՀ քաղաքացիների անօրինական մեկնումն այլ երկրներ, հայտնել են, թե իբր ՀՀԿ–ի աջակից են, քաղաքական հետապնդումների են ենթարկվել 2018–ից հետո․ ԱԱԾ
-
21:54 • 18.07.22 Երևանը կողմ է լայն ինքնավարությամբ ու խաղաղապահներով ԼՂ-ի, Բաքուն՝ 1-2 ժամ Ստեփանակերտի ռադիոյով հայերեն հաղորդումների․ Բենիամին Պողոսյան
-
17:28 • 18.07.22 ԲԴԽ-ն մերժեց Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
-
13:49 • 16.07.22 Տեղի ունեցավ Սահմանապահ զորքերի կազմավորման 30 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
-
21:00 • 15.07.22 Մանդատներ դնելն այն կրակոցն է, որը «փուստ» կրակել չի կարելի, կկրակենք ուղիղ նշանակետին ու ճիշտ պահի․ Հայկ Մամիջանյան
-
19:24 • 14.07.22 Ապօրինի ծառահատում և ձկնորսություն. Վայքի ոստիկանների բացահայտումները
-
19:23 • 14.07.22 Երևան քաղաքի վարչության ծառայողները գրպանահատության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը
-
19:22 • 14.07.22 Կառավարությունը 1 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամ հատկացրեց ԱԻ նախարարությանը։
-
19:20 • 14.07.22 Ավազակությունը բացահայտվեց Արաբկիրի քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ
-
19:19 • 14.07.22 Երևանի պարեկները Շենգավիթում թմրանյութ են հայտնաբերել
-
20:49 • 13.07.22 Իշխանության սրտի օլիգարխները թուրքական ապրանք են ներմուծում, որի մի մասը դառնում է Բայրաքթար․ Թադևոս Ավետիսյան
-
21:04 • 11.07.22 Ճիշտը «առանց նիկոլիզմի Հայաստանն» է, երաշխիք, որ Նիկոլի տեղը եկողը նույնը չի անելու․ Խոսրով Հարությունյան
-
14:01 • 11.07.22 Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու միջազգային պահանջ գոյություն չունի. Իշխան Սաղաթելյան
-
13:39 • 09.07.22 Մեռնեմ Ձեզ, ուրախ ենք, որ այսքան բան կարողացաք անել․ Պտղունքի բնակիչները Փաշինյանին դիմավորել են ծափահարություններով
-
21:00 • 07.07.22 Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանն իրենց համար Սահմանադրություն գրեցին, այսօրվա վիճակի պատճառը դա է․ Պարույր Հայրիկյան
-
21:15 • 06.07.22 Ես պնդում եմ, որ Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական ճնշման հետևանքով, քիչ հավանական է, որ հրաժարական տար․ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյան
-
15:07 • 06.07.22 Պայթյուն Աշտարակի բանկերից մեկում. կա 1 զոհ և 5 վիրավոր
-
21:00 • 05.07.22 Պուտինը Լենինը չէ, երբեք նման ջիջումներ չի անի, ինչպես Լենինը՝ Քեմալին. Դավիթ Ջամալյան
-
11:54 • 05.07.22 Նիկոլ Փաշինյանը «Դիլիջան» ազգային պարկում կերակրել է եղջերուներին․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
-
21:00 • 04.07.22 Արայիկ Հարությունյանը պրոցեսներին նայում է ավելի շատ բիզնեսի, քան պետության տեսանկյունից․ Տիգրան Աբրահամյան
-
21:01 • 01.07.22 Եթե քննարկվում է Բերձորը հանձնելու հարցը, ընդդիմության առաջնորդները պետք է ապրեն ու միջոցառումներ անեն այնտեղ. Աննա Կոստանյան
-
17:22 • 01.07.22 44-օրյա պատերազմում զոհված ոստիկան եղբայրների նորածին եղբայրը դուրս է գրվել ծննդատնից
-
16:07 • 30.06.22 Սուսում բնակիչ չունենք, Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը, իսկ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում. Արայիկ Հարությունյան
-
23:21 • 28.06.22 Կառավարությունն այսօր առանց արգելակների է, պետք է այդ արգելակները ձևավորել և ես այդ ուղղությամբ ջանք եմ ներդնելու․ ՊՎԾ նախկին ղեկավար
-
21:00 • 28.06.22 Եթե Լաչինի միջանցքը կտրվում է, Ադրբեջանը կարող է փակել Արցախ գնացող գազատարն ու ասել՝ ես ավելի էժան գազ կտամ․ Արա Զոհրաբյան
-
10:15 • 28.06.22 Կարգախոսը, թե իբր բանակցել են, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կեղծ կարգախոս է․ Փաշինյան
-
22:36 • 27.06.22 Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին․ Փաշինյանը անդրադարձավ Բերձորի և Աղավնոյի հարցին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 13:03 • 08/08 «Մարիամս ծնվեց»․ 44-օրյա պատերազմում որդուն կորցրած ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը թոռնիկ է ունեցել ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը թոռնիկ է ունեցել Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում «Մարիամս ծնվեց առավոտյան չորսին։ Եկավ ու իր հետ հաստատ շատ դրական փոփոխություններ կբերի։», գրել է Նազարյանը
-
Իրադարձային 21:55 • 07/08 ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել ուկրաինական դիրքերից առգրավված ՆԱՏՕ-ի զենքերը (տեսանայութ) Առգրավվել է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում և Լեհաստանում արտադրված ձեռքի հակատանկային նռնականետեր, Javelin, Karl Gustav, ՌՊԳ-7 հրթիռային համակարգեր, ինչպես նաև ծանր գնդացիրներ և խորհրդային փոքր զինատեսակներ, մասնավորապես ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներ:
-
Իրադարձային 14:16 • 08/08 Մեղրիում ռուսները 5 մոդուլային հենակետեր են տեղադրել, ստուգումներ են իրականացնում քաղաքացիների շրջանում․ Մեղրիի համայնքապետ Մեղրիում ռուս սահմանապահների կողմից տեղադրվել են 5 մոդուլային հենակետեր, որտեղ ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում Այս մասին Tertamին հայտնեց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյան
-
Իրադարձային 20:44 • 07/08 Եռամսյա զորահավաքի զորակոչված 31-ամյա տղամարդը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են (լուսանկարներ) Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական շրջանում՝ Սևանա լճում...
-
Իրադարձային 12:20 • 08/08 Թալանի մասին խոսողները թող գան, մեր կողքին լինեն, հեռվից խոսելը հեշտ է, թող չխաղան մարդկանց հույզերի հետ. Բերձորի քաղաքապետ Մինչև այս պահը Բերձորից դեռ ոչ ոք դուրս չի եկել, բոլորը քաղաքում են։ Այս մասին Tertamին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։ Հարցին՝ ի՞նչ վիճակ է այս պահին Բերձորում, հաշվի առնելով, որ խոսակցություններ
-
Իրադարձային 19:39 • 07/08 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 2 Mercedes-ներն ու Opel-ը. կան հոսպիտալացվածներ (լուսանկարներ) Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմանում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են 2 Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:
-
Իրադարձային 12:00 • 08/08 Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զինված ուժերը երկրի օկուպացված տարածքներից Օգոստոսյան պատերազմի 14-րդ տարելիցի առնչությամբ Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին «դադարեցնել անօրինական գործողությունները, իրագործել 2008 թվականի օգոստոսի 12-ի զինադադարի պայմանագիրը և դուրս բերել զինված ուժերը Վրաստանի օկուպացված տարածքներից»։
-
Իրադարձային 18:50 • 07/08 Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 580 հրթիռ. Իսրայելը և Պաղեստինը, Եգիպտոսի միջնորդությամբ, պայմանավորվել են հրադադարի շուրջ Օգոստոսի յոթին Գազայում տեղական ժամանակով ժամը 20:00-ին Իսրայելի և Պաղեստինի միջև հրադադարը տեղի կունենա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաղեստինցի պաշտոնյային:
-
Քաղաքականություն 12:22 • 08/08 Չավուշօղլուն Հայաստանին նախազգուշացրել է հետագա «սադրանքների» անթույլատրելիության մասին «Այդպես էր Ղարաբաղի հարցում։ Մենք տասնամյակներ շարունակ հայտարարում էինք «ադրբեջանական հողերի» (չակերտները` Tert.am) «օկուպացիայի» (չակերտները` Tert.am) անթույլատրելիության մասին»,- ասել է Չավուշօղլուն։
-
Քաղաքականություն 15:56 • 08/08 Եթե Երևանը արձագանքի Անկարայի և Բաքվի կառուցողական նախաձեռնություններին, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի. Էրդողան Թուրքիայի ղեկավարն ասել է.«Եթե Երևանը արձագանքի Անկարայի և Բաքվի «կառուցողական» (չակերտները՝ Tert.am) նախաձեռնություններին, ապա տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի»:
-
Իրադարձային 11:28 • 08/08 Քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․ Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև «ՀՀ նախագահի կողմից 01082022թ ստորագրվեց և 13․08․2022թ ուժի մեջ կմտնի «Պաշտպանության մասին&ra
-
Քաղաքականություն 17:00 • 08/08 Շատ կառուցողական զրույց ենք ունեցել Փաշինյանի հետ. հավատում եմ, որ մեր տարածաշրջանը կարճ ժամանակում կկայունանա. Էրդողան Աշխարհում հնարավոր չէ խաղաղություն հաստատել խաղաղության մասին ելույթներով։ Ակնհայտ է, որ առանց մարտի դաշտում ուժեղ լինելու դժվար է բանակցային սեղանի շուրջ ձեռքբերումներ ունենալ: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, թե իբր միջազգային հանրությունը էական քայլ ...
-
Իրադարձային 13:57 • 08/08 Տարածաշրջանում վերջին օրերին նկատված լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան փխրուն է գործող հրադադարի ռեժիմը. Չավուշօղլու Նա նշել է, որ այն պայմանները, որոնք ձևավորվել են 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո, օգտագործվում են տարածաշրջանում «կայուն խաղաղություն» (չակերները՝ Tert.am) հաստատելու համար:
-
Քաղաքականություն 12:39 • 08/08 Արևմուտքի գործողությունների պատճառով առաջանում է Անդրկովկասի վերաբերյալ քննարկումները Ժնևից ավելի չեզոք վայր տեղափոխելու հարցը. ՌԴ ԱԳՆ Անդրկովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումները դարձել են «աշխարհաքաղաքականության պատանդ»՝ արևմտյան երկրների գործողությունների պատճառով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է kommersant.ru-ն:
-
Քաղաքականություն 09:31 • 08/08 ԱՄՆ-ն պետք է աշխարհին ցույց տա, որ Ուկրաինայի հարցում «վա բանկ» է գնում. սենատորները Սպիտակ տանը կոչ են արել Ռուսաստանն ահաբեկչական պետություն ճանաչել ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Ռիչարդ Բլյումենթալն ու Լինդսի Գրեմը կրկին կոչ են արել նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով Ռուսաստանը ներառել ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
-
Գիտություն/տեխնիկա 19:56 • 07/08 Ferrari-ին հետ է կանչում 23 555 մեքենա Իտալական Ferrari մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ 23 555 մեքենաների սեփականատերերը ստիպված կլինեն ստուգման տանել իրենց փոխադրամիջոցները: Այս մասին գրում է autonews.ru-ն՝ մանրամասնելով, որ սա իտալական ընկերության պատմության մեջ ամենախոշոր հետկանչներից մեկն է:
-
Իրադարձային 21:55 • 07/08 ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել ուկրաինական դիրքերից առգրավված ՆԱՏՕ-ի զենքերը (տեսանայութ) Առգրավվել է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում և Լեհաստանում արտադրված ձեռքի հակատանկային նռնականետեր, Javelin, Karl Gustav, ՌՊԳ-7 հրթիռային համակարգեր, ինչպես նաև ծանր գնդացիրներ և խորհրդային փոքր զինատեսակներ, մասնավորապես ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներ:
-
Իրադարձային 20:44 • 07/08 Եռամսյա զորահավաքի զորակոչված 31-ամյա տղամարդը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են (լուսանկարներ) Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական շրջանում՝ Սևանա լճում...
-
Իրադարձային 19:39 • 07/08 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 2 Mercedes-ներն ու Opel-ը. կան հոսպիտալացվածներ (լուսանկարներ) Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմանում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են 2 Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:
-
Իրադարձային 18:50 • 07/08 Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 580 հրթիռ. Իսրայելը և Պաղեստինը, Եգիպտոսի միջնորդությամբ, պայմանավորվել են հրադադարի շուրջ Օգոստոսի յոթին Գազայում տեղական ժամանակով ժամը 20:00-ին Իսրայելի և Պաղեստինի միջև հրադադարը տեղի կունենա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաղեստինցի պաշտոնյային:
-
Իրադարձային 18:25 • 07/08 Հաշվի առնելով վտանգները՝ մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի արագ բարձրացումն է. Արտակ Բեգլարյան «Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում մեր զինծառայողները բազմիցս դիմակայել են ադրբեջանական գրոհներին ու սադրանքներին: Ցավոք, հիմնականում ԱԹՍ-ների հարվածներից ունեցել ենք 2 զոհ և 19 վիրավոր: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գուրգեն Գաբրիելյանի...
-
Գիտություն/տեխնիկա 19:56 • 07/08 Ferrari-ին հետ է կանչում 23 555 մեքենա Իտալական Ferrari մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ 23 555 մեքենաների սեփականատերերը ստիպված կլինեն ստուգման տանել իրենց փոխադրամիջոցները: Այս մասին գրում է autonews.ru-ն՝ մանրամասնելով, որ սա իտալական ընկերության պատմության մեջ ամենախոշոր հետկանչներից մեկն է:
-
Քաղաքականություն 22:38 • 07/08 ԱՄՆ-ն սովորություն ունի նախ խնդիր ստեղծել, հետո այն օգտագործել իր մտադրություններն առաջ մղելու համար. Չինաստանի ԱԳՆ-ն Թայվանի մասով նախազգուշացրել է Վաշինգտոնին ԱՄՆ կառավարությունը Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Թայվան ծրագրել էր` ճգնաժամ ստեղծելու և տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը ուժեղացնելու համար։ Այս մասին ասված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Յիի...
-
Տնտեսություն 21:03 • 07/08 Ռուսաստանում Coca-Cola-ն նախատեսվում է փոխարինել բելառուսական Bela-Cola գազավորված ըմպելիքով Ռուսաստանում Coca-Cola-ի արտադրանքը նախատեսվում է փոխարինել բելառուսական Bela-Cola գազավորված ըմպելիքով։ Ռուսական շուկայի մի մասը զբաղեցնելու պատրաստակամության մասին հայտարարվել է բելառուսական СТВ հեռուստաալիքի եթերում։
-
Քաղաքականություն 12:14 • 04/08 Հենց այսօր էլ Ադրբեջանը թող գա, հատի ՀՀ տարածքը, գնա Նախիջևան, մենք կապահովենք երթևեկության անվտանգությունը․ Նիկոլ Փաշինյան Ադրբեջանն ասում է, թե Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապը ապահովել, մենք ամեն օր էլ պատրաստ ենք ապահովել այդ կապը, այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից։ Այս
-
Իրադարձային 18:15 • 03/08 2 զոհ, 14 վիրավոր. Արցախի ՊԲ-ն տվյալներ է հայտնում շփման գծից Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3ին, ժամը 09։00ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայ
-
Իրադարձային 11:27 • 03/08 HIMARS-ը դուրս է գալիս, ռուսները գնում են. Ուկրաինայի ՊՆ-ն ցույց է տվել՝ ինչպես է ԱՄՆ-ի փոխանցած զենքն աշխատում ընդդեմ ռուսների Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ` ցույց տալով ԱՄՆ-ի տրամադրած HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի աշխատանքն ըւնդդեմ ռուսական զորքի։ Տեսանյութը հայտնվել է գերատեսչության թվիթերյան էջում։
-
Քաղաքականություն 12:17 • 05/08 Մեքսիկայի նախագահն առաջարկել է աշխարհում սահմանել 5-ամյա «հրադադար» ու վերջ տալ պատերազմներին Պետության ղեկավարի խոսքով՝ աշխարհը վերջին շրջանում բախվել է բազմաթիվ ճգնաժամերի՝ համավարակ, ռազմական գործողություններ Ուկրաինայում, լարվածություն Թայվանի շուրջ, տնտեսական աճի դանդաղում, համաշխարհային գնաճ և այլն։ Նրանց դիմակայելու համար, ըստ Օբրադորի, «հրադադար» է պետք։
-
Քաղաքականություն 14:20 • 04/08 Փորձագետ Սատանովսկին կանխատեսել է` Արցախից և Կոսովոյից հետո որտեղ պետք է սրացումների սպասի Ռուսաստանը Թայվան այցելած Նենսի Փելոսիի (Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ) տեղաշարժին հետևելու փոխարեն արժե ուշադրություն դարձնել այլ հակամարտություններին, որոնց մեջ ԱՄՆ-ն ցանկանում է ներքաշել Ռուսաստանին, խորհուրդ է տվել քաղաքական վերլուծաբան, արևելագետ Եվգենի Սատանովսկին, գրում է politexpert.net-ը:
-
Քաղաքականություն 15:22 • 04/08 Եթե հարցեր կան, դրանց պետք է պատասխանել. Պեսկովն արձագանքել է խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը Սրան ի պատասխան Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության՝ տարբեր մակարդակներով Հայաստանի հետ սերտ շփումները հնարավորություն կտան պարզել այն հարցերը, որոնք Երևանն ունի ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ։
-
Քաղաքականություն 10:39 • 05/08 ԼՂ-ում խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի առաջարկները չենք տեսել, ուստի չեմ կարող գուշակություններ անել. Լավրով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին առ այն, թե արդյոք ՌԴ-ն անհրաժեշտություն է տեսնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատի վերաբերյալ...
-
Իրադարձային 17:21 • 04/08 Գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել եռամսյա հավաքի մասնակից Ատոմ Հարությունյանը. ՊՆ Օգոստոսի 3ի լույս 4ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը ծնվ 1978թ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության
-
Իրադարձային 20:57 • 03/08 Այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) Այսօր կրկին հրավիրել եմ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը Այս մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը; «Սադրանք որակելով Ադրբեջա
-
Քաղաքականություն 16:05 • 04/08 Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ իրադրությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը «Արմենպրես»ի փոխանցմամբ, այս մասին հայտնե
Մամուլի տեսություն
-
09:01 • 06.08.22 ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»
Իրադարձային
-
16:03 • 08.08.22 Երևանի 42-ամյա բնակիչը Սևանա լճում լողալիս ջրահեղձ է եղել
-
15:41 • 08.08.22 Լուկաշենկոն դեմ է իր հուշարձանի տեղադրմանը
Գիտություն/տեխնիկա
-
11:51 • 03.08.22 Lamborghini-ն 2022-ին կներկայացնի 3 նորույթ
Ժամանց
-
11:34 • 06.08.22 Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը բաժանվել են․ CNN