«Despacito»-ն դարձել է բոլոր ժամանակների ամենաշատ հեռարձակված երգը

16:13 • 19.07.17

Լուիս Ֆոնսիի և Daddy Yankee-ի համատեղ ձայնագրած «Despacito» երգը հունվարին ներկայացվելուց ի վեր  աշխարհի 45 երկրում գլխավորում է Billbaord-ի երաժշտական հիթ շքերթները։

Ինչպես հայտնում է The Independent-ը, այժմ այն  ճանաչվել է աշխարհում ամենաշատ հեռարձակված երգը։

Universal Music Latin Entertainment-ը հայտարարել է, որ 6 ամսվա ընթացքում այն ամբողջ աշխարհում հեռարձակվել է ավելի քան 4.6 մլրդ անգամ։

Ներկայում «Despacito»-ն YouTube-ում ունի մոտ 2.7 մլրդ դիտում։Շ

Աղբյուրը հավելում է, որ նախքան այս աշխարհում ամենաշատ հեռարձակված երգն էր համարվում Ջասթին Բիբերի «Sorry»-ն, որը հեռարձակվել է 4.38 մլրդ անգամ։

 

«Despacito»-ն դարձել է բոլոր ժամանակների ամենաշատ հեռարձակված երգը