Ժամանակն է արձանագրել ՀՀ-ում ժողովրդագրական միտումների գերվտանգավորությունը և լուծումներ փնտրել. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)

18:31 • 20.07.17



ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Tert.am-ի հետ զրույցում ահազանգում է՝ ՀՀ-ում ժողովրդագրական միտումները չափազանց մտահոգիչ են, մինչդեռ անկախությունից ի վեր քաղաքական ու մտավորական ընտրանու ուշադրության առանցքից հարցը ընթացիկ կեղծ օրակարգերի թելադրանքով երկրորդական պլան է մղվում: Ըստ Ֆարմանյանի՝ ժամանակն է այս խնդրի վերաբերյալ ձևավորել համազգային համախոհություն՝ արձանագրելու խնդրի գերվտանգավորությունը և գտնելու լուծումներ: Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ում «ոչ մի տեղ չգրված, ոչ մեկի կողմից չհնչեցվող, անգամ հանրայնորեն չգիտակցված «լավ ապրելու» գաղափարախոսություն է ձևավորվել», որը, հայաստանյան տարբեր իրողություններով պայմանավորված, շատ արագ ձևախեղվել և դարձել է «ամեն գնով լավ ապրելու գաղափարախոսություն», ինչը նորաստեղծ ոչ մի պետականության լավ տեղ տանել չի կարող: «Սա առանցքային խնդիր է, որը մեզ սպառնում է ազգային աղետով, եթե ճիշտ հետևություններ չանենք»,-ասաց նա և նշեց, թե դեռևս հարցի գերկարևորության ամբողջական ու համարժեք գիտակցումը չկա: Սամվել Ֆարմանյանն իր մասով ասաց, թե առաջիկայում պատրաստվում է ԱԺ-ում ոչ ֆորմալ աշխատանքային խումբ ձևավորել և ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր խնդիրը համարում են գերառաջնահերթություն:

-Պարո՛ն Ֆարմանյան, որքանո՞վ են Հայաստանում սրված ժողովրդագրական խնդիրները և համաձա՞յն եք այն գնահատականների հետ, որ Հայաստանը ժողովրդագրական ճգնաժամի առջև է կանգնած:

-Հայ ժողովրդի և Հայաստանի համար՝ որպես անկախ պետական միավորում, այսօր ավելի կարևոր առաջնահերթություն, քան ժողովրդագրական ներկայիս միտումներն են, պարզապես գոյություն չունի: Երկարաժամկետ հեռանկարում շատ մեղմ է նույնիսկ ճգնաժամ որակում տալը: Ցանկացած անկախ պետության համար իր հզորության չափման բանաձևը՝ ունեցած տարածքից, տնտեսական կարողություններից, անվտանգության երաշխիքներից (զինված ուժեր և այլն) առավել, բնակչության չոր թվաքանակն է, որն ի վերջո պայմանավորում է և՛ այդ տարածքի պաշտպանությունը, և՛ տնտեսության ծավալը, և՛ ածանցյալ այլ բաղադրիչները: Դեմոգրաֆիական միտումները չափազանց մտահոգիչ են, և ցավով եմ նկատում, որ անկախությունից ի վեր հասկանալի և ոչ այդքան հասկանալի պատճառներով, որոշ կղզիացած մտահոգություններ մեկ կողմ դրած՝ խնդիրը չի եղել մեր քաղաքական, գիտական ու մտավորական ընտրանու ուշադրության առանցքում, և կարծում եմ՝ ժամանակն է այս խնդրի վերաբերյալ ձևավորել համազգային համախոհություն՝ արձանագրելու խնդրի գերվտանգավորությունը և գտնելու լուծումներ: Մենք ապրում ենք պատմական մի այնպիսի բախտորոշ շրջափուլում, որտեղ ուղղակի պարտավոր ենք քարտեզագրել ու հասկանալ այդ շրջափուլի առանձնահատկությունները, ժողովրդագրական միտումների դերն այդ ամենում: Բայց քանի որ մեր քաղաքական էլիտան չունի այն որակները՝ նկատի ունեմ հավասարապես և՛ քաղաքական իշխանությանը, և՛ քաղաքական ընդդիմությանը, իսկ ժամանակաշրջանն էլ, որում ապրում ենք, ըստ էության կարելի է բնորոշել որպես ինտենսիվ տեղեկատվական հոսքերի շրջափուլ, մենք իրավիճակի դինամիկ զարգացման զարկերակը կորցրել ենք, զբաղված ենք մեկօրյա կամ մեկշաբաթյա կյանք ունեցող «կեղծ» օրակարգերի մատակարարմամբ, սնուցմամբ և սպառմամբ՝ չնկատելով, չգիտակցելով պետականության տեսանկյունից մնայունն ու հիմնարարը: Այսօր խոսում ենք մի խնդրի մասին, վաղը երկրորդ, հաջորդ օրը՝ երրորդ և այդպես շարունակ: Արդյունքում ժամանակը գնում է, և ժողովրդագրական միտումների առումով խնդիրները ծայրաստիճան խորանում են:

-Որպես հիմնական խնդիր նշվում է միգրացիան: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են Հայաստանից հեռանում, և որո՞նք են խնդրի հիմնական գործոնները:

-Մենք ապրում ենք ինտենսիվ գլոբալիզացիայի էպոխայում, որը ենթադրում է նախևառաջ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունք, երբ մի կողմից վերանում են կամ խորհրդանշական են դառնում պետությունների միջև սահմանները, ամեն կերպ խրախուսվում է մարդկանց ազատ տեղաշարժը, մյուս կողմից էլ պետությունները, վերպետական միավորումները մշակում են քաղաքականություններ, որոնք միտված են մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացմանը կամ ընդհանրապես վերացմանը: Երկրորդ կարևոր հանգամանքը հայկական ավանդական սփյուռքի առկայությունն է Հայաստանին մոտ կամ հեռու աշխարհագրական միջավայրերում: Այստեղ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ եթե ավանդական սփյուռքը ձևավորվել է Ցեղասպանության հետևանքով և դրան հաջորդած տասնամյակում և աշխարհի տարբեր մայրցամաքներում ու պետություններում հիմնականում ներկայացնում էր Արևմտյան Հայաստանից սերված սերունդը, ապա ՀՀ անկախությունից հետո տեղի ունեցած արտագաղթի ալիքի արդյունքում (իսկ այդ ժամանակներից համարյա թե մեկ սերնդի կյանք է անցել, և այդ ժամանակաշրջանում արտագաղթած մեր հայրենակիցները հիմնականում հարմարվել են հյուրընկալ երկրի պայմաններին, կայացել, ստեղծել սեփական կարողություններ և կարելի է ասել` կանգնել սեփական ոտքերի վրա), հաշվի առնելով նաև մեր՝ հայերիս էթնոհոգեբանական առանձնահատկությունները՝ ամուր ընտանեկան և ազգակցական կապեր, վառ ընկերական հարաբերություններ և այլն, կարելի է ասել, որ սփյուռքը մագնիսի նման շարունակաբար ձգում է բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն պատճառով ունեն արտագաղթելու մոտիվացիա: Սա մի մահաբեր դինամիկա է, որը պետք է կանգնեցնել:

Դեմոգրաֆիական խնդիրների մեկ այլ պատճառ, անշուշտ, արցախյան հիմնախնդրի չկարգավորված լինելն է: Մենք մեր հայրենիքի այս հատվածն ամեն օր արյան գնով պահելու և ազատ ապրելու մեր իրավունքն ամեն օր վերահաստատելու խնդիր ունենք: Շատ բնական է, որ հատկապես այն ընտանիքներում, որոնք տղա երեխա ունեն՝ մտահոգված լինելով առաջնագծում առկա իրավիճակի անկանխատեսելիությամբ, որը բնորոշ է ոչ միան ՀՀ-ին, այլ զինված հակամարտության մեջ գտնվող աշխարհի շատ հասարակություններին, դարձել է ժողովրդագրական միտումները բացասական առումով խթանող ևս մեկ կարևոր հանգամանք:

Դեմոգրաֆիական ներկա միտումները սնուցող գործոնները կարելի է բաժանել երկու խմբի՝ արտաքին և ներքին: Արտաքին գործոնների շարքում, բացի վերը թվարկածները, կառանձնացնեի նաև այն, որ ոչ միայն ՀՀ-ն է կանգնած ճգնաժամի առջև, այլ մեզանից շատ ավելի զարգացած և կայուն տասնյակ երկրներ, և այդ երկրներն այսօր վարում են ներգաղթի ակտիվ քաղաքականություն, այսինքն՝ պետական քաղաքականությամբ փորձում են այնպիսի նպաստավոր պայմաններ ստեղծել, որ իրենց երկրներ պիտանի մարդիկ ներգաղթեն ու ապրեն հենց իրենց երկրներում: Նաև այդ պատճառով է, որ մեր երկրում արտագաղթում են ոչ միայն սոցիալական դժվարություն ունեցող, կամ աշխատանք չունեցող մարդիկ, այլ երբեմն և՛ լավ վաստակող, և՛ հեռանկար ունեցող երիտասարդներ, ովքեր աշխատանքային արտադրողականության ամենավերին և բնական վերարտադրության ակտիվ տարիքում են: Գործոնները տասնյակներով, հարյուրյակներով էլ կարելի է թվարկել: Պատկերն այնքան պարզ է, որ անգամ դրա կարիքը չկա:

-Համաձա՞յն ենք այն դիտարկման հետ, որ ՀՀ-ից նախ և առաջ հեռանում են արդարության պակասի զգացումից ելնելով և ոչ այդքան սոցիալական պատճառներից դրդված:

- Անշուշտ, արդարության պակասը դեմոգրաֆիական բացասական միտումները խրախուսող առանցքային հանգամանքներից մեկն է, և իմ ասած ներքին պատճառների շարքում կարելի է մի քանի զամբյուղներ առանձնացնել, որոնցից է սոցիալ-տնտեսականը՝ բարվոք կյանքով ապրելու հնարավորությունների բացակայությունը, աշխատատեղերի պակասը և այլն: Անշուշտ առկա է նաև սոցիալ-հոգեբանական զամբյուղը՝ մարդկանց մոտ հավատի պակասը պետության ապագայի հանդեպ, վստահությունը, որ երկրում չկա արդարություն, անվստահությունը պետական իշխանության ու ընդդիմության և քաղաքական գործընթացների հանդեպ ընդհանրապես, և այլն, և այլն: Ժամերով կարելի է խոսել, թե ինչից է այս ամենը սկսել, զարգացում ապրել և հասել այսօրվան, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ գործ ունենք հայկական պետականության ապագայի տեսակետից ամենալուրջ և առանցքային մարտահրավերի հետ։ Իսկ իմ տպավորությամբ գոնե մեր հավաքական մտահոգությունը, հավաքական գիտակցությունը, նաև քաղաքական էլիտայի ընկալումները հատվածական են, ադեկվատ չեն հնարավոր ազգային աղետի այն ծավալին, որ կարող է ռեալ ժամանակում մեզ սպառնալ: Եթե նայեք՝ քաղաքական ընդդիմությունը կարող է մեղադրել քաղաքական իշխանությանը, որ վատ եք կառավարում, որ դեմոգրաֆիական խնդիրներն այսպիսին են, կա արդարության խնդիր, աշխատատեղերի և այլն: Քաղաքական իշխանությունը կարող է մեղադրել ընդդիմությանը, որ ամեն անգամ ժողովրդին փոփոխությունների հույսով եք կերակրում, հետո չեք իրականացնում, որը հիասթափության է հանգեցնում, որն էլ իր հերթին բերում է արտագաղթի նոր ալիքի, բայց սրանք մակերեսային ու անպտուղ գնահատականներ են: Հայոց պատմության դասերից մեկն այն է, ինչը մենք համառորեն չենք սերտել, որ պատմական Հայաստանի տարածքային կորուստները մշտապես նախորդել կամ հաջորդել են տվյալ տարածքներում հայության բնակության էթնիկ քարտեզի փոփոխությանը, ի օգուտ այլ էթնիկ տարրերի, և վերջնարդյունքում տվյալ տարածքի մեկընդմիշտ կորստին: Թվում է, թե ավելի լավ ապացույց մեր ոչ այնքան հեռու պատմությունից չկա, քան Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի համեմատությունն է այդ առումով. մի պարագայում հայության շարունակական ներկայություն, երկրորդի պարագայում՝ դրա աստիճանական նվազում, դրանից բխող ծանր ու ողբերգական հետևանքներով: Սրանք պատմության դառը իրողություններ են. հիմա մենք լինենք լավատես կամ վատատես՝ իրողությունը դրանից չի փոխվում. եթե հայ ժողովուրդը ցանկանում է իր պատմական հայրենիքի այս մի փոքրիկ հատվածում երաշխավորել իր հավերժ գոյությունը, ապա պարտավոր է օր առաջ համազգային նպատակ հռչակել մեր երկրում ժողովրդագրական միտումների բացասական այս ալիքի կանխման և դրական ալիքների խթանման խախուսման հարցը՝ այդ բարձրագույն նպատակին ծառայեցնելով հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները: Ցավոք, նման գիտակցություն ես այսօր չեմ տեսնում:

-Կառավարությունը որոշակի ծրագրեր փորձում է առաջ բերել, օրինակ՝ երրորդ երեխայի ծննդյան համար միանվագ 1 մլն դրամ է հատկացնում, կամ երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը, որը թեև դեռևս բավարար չափով չի գործում: Կարծում եք՝ բավարա՞ր են այդպիսի ծրագրերը՝ ծնելիության խթանման համար:

-Բնական աճը՝ ծնելիության և մահացության ցուցանիշները, ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրությունը, մեկ ընտանիքում ծնված երեխաների միջին թվաքանակը և այլն, այս բոլոր վիճակագրական տվյալները ևս մտահոգության նոր զամբյուղ է: Երբ մեկ առիթով հարց հղեցի վարչապետ Կարեն Կարապետյանին երկրում առկա այս մտահոգիչ միտումների վերաբերյալ, հնչեց պատասխան, թե, ըստ էության, կառավարության բոլոր գործողություններն ուղղված են հենց դրան, որպեսզի ՀՀ-ում ապրելը լինի գրավիչ և այլն: Իմ պատկերացումները, անկեղծորեն, մի փոքր այլ են՝ նաև վերը բերված փաստարկների պատճառներով: Դեմոգրաֆիական խնդիրները, միտումները պայմանավորված չեն միայն տնտեսական ցուցանիշներով և լուծումն էլ, բնականաբար, միայն տնտեսական ցուցանիշների մեջ չէ: Սա ինձ համար ուղղակի ակադեմիական պնդում է: Ժամանակին իմ առաջարկությամբ նախորդ երկու կառավարությունների ծրագրերում ամրագրվեց ժողովրդագրական միտումների բարելավման Ազգային Ծրագիր իրականացնելու դրույթ, բայց, ցավոք սրտի, որևէ լուրջ գործողություն, գոնե այնպես, ինչպես ես եմ պատկերացնում, չարվեց: Իմ առաջարկությունը ես ձևակերպել էի որպես հենց Ազգային Ծրագիր, իսկ Դուք գիտեք, որ մեր երկրում անկախությունից ի վեր նման կարգավիճակ որևէ նախաձեռնության չի տրվել՝ նկատի առնելով դրա բացառիկությունն ու կարևորությունը:

Իմ կարծիքով՝ ժամանակն է խոսել մեկ խնդրի մասին ևս. մենք երբ կառավարություն ենք ձևավորում՝ թիրախը, չափանիշը տնտեսական աճն է. սա շատ կարևոր բանալի է, բայց ՀՀ-ի պարագայում, իմ կարծիքով, առաջնահերթություն պետք է լինեն ժողովրդագրական միտումները, որն ավելի մեծ մարտահրավեր է մեր համահավաք գոյությանը, քան նույնիսկ, գուցե պարադոքսալ թվա, արցախյան հարցի չկարգավորված լինելն ու հայ-թուրքական կնճիռն է այսօր: Այսինքն, ես կառավարության գործունեությունը կգնահատեի հենց այդ տեսանկյունից, թե որքանով են այդ միտումները փոփոխության ենթարկվել կամ խորացել: Տնտեսական աճը ոչ մի գրոշի արժեք չունի, եթե հայությունը իր հայրենիքում չի ապրելու: Ժամանակն է, որ իշխանություններն իրենց թիրախում ունենան ոչ թե տարատեսակ տնտեսական ցուցանիշները, որը, որպես գնահատման չափանիշ, բնորոշ է և ճիշտ է զարգացման կայուն փուլում գտնվող երկրների համար, այլ երկրում առկա հենց դեմոգրաֆիական միտումները: Ցանկացած պետական ինստիտուտի, պաշտոնյայի, ցանկացած ակտիվ քաղաքացու կամ կազմակերպության գործունեության հիմնական գնահատականը պետք է բխի նրանից, թե որքանով է այդ քաղաքականությունը, օրենքը, որոշումը կամ քայլը երկարաժամկետ հեռանակարում ազդում կամ ինչպես է ազդում դեմոգրաֆիական իրավիճակի վրա:

Ընդհանրապես, նորաստեղծ պետականությունները, առավել ևս 21-րդ դարում, չեն կարող առաջ գնալ, եթե չունեն իրենց համար ձևակերպած առաջնահերթություն, ինչպես էլ անվանեք այդ առաջնահերթությունը՝ երազանք, ազգային ծրագիր, ազգային գաղափարախոսություն, կամ այլ կերպ: Ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարակությունը, անշուշտ, չափազանց կարևոր նպատակներ են, որին ձգտում ենք մենք և որի ուղղությամբ շատ ձեռքբերումներ ունենք, բայց ժողովրդավարությունն այն ազգային գաղափարը չէ, որը կարող է համախմբել ՀՀ քաղաքացիներին, հայ ժողովրդին և ժողովել հնարավոր բոլոր ջանքերը, քամել ազգի հյութերը՝ երկարաժամկետ կտրվածքով ազգին սպառնող առաջնային հարցերը լուծելու համար: Ժողովրդավարությունն առանցքային ճանապարհային քարտեզ է՝ առանց որի 21-րդ դարում մեր իրողություններում հնարավոր չէ հասուն, կայուն ու արդյունավետ պետություն ստեղծել: Հայտնի թեզ է, որ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության պայմաններում հնարավոր չէ ամբողջ ժողովրդին համախմբել մեկ գաղափարի շուրջ: Այդ թեզը կյանքի իրավունք ունի: Բայց տեսեք, նման թեզի դոմինանտության արդյունքում, երբ չկա մեզ միավորող ընդհանուր երազանք ու ձգտում, իսկ այն, իմ պատկերացմամբ, այսօր չկա՝ ի տարբերություն, ցավոք սրտի, հարևան երկրների, եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք՝ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ, ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնում, և Հայաստանում այսօր ինքնաբերաբար ծնվել է մի տձև, «ծնողներ չունեցող» ու «ապօրինի» դոմինտատ գաղափարախոսություն. դա ոչ մի տեղ չգրված, ոչ մեկի կողմից չհնչեցվող, անգամ չգիտակցվող «լավ ապրելու» գաղափարախոսությունն է, այսինքն այն, ինչ այսօր մտահոգում է և համախմբում է, իմ կարծիքով, ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ դա լավ ապրելու ձգտումն է, իսկ մեր պարագայում, տարատեսակ պատճառներով պայմանավորված (խորհրդային ժառանգություն, պետական ինստիտուտների մասնակի չկայացվածություն, էթնոհոգեբանության առանձնահատկություններ և այլն) դա շատ արագ ձևախեղվել և դարձել է «ամեն գնով լավ արելու գաղափարախոսություն»: Ահա այսօրվա այն գաղափարը, ինչն ընդհանրացնում է մեզ բոլորիս: Իսկ եթե տվյալ ժողովրդի էլիտան ժամանակին չի գիտակցում տվյալ գաղափարի կործանարարությունը նորաստեղծ պետականությունների համար, չի մշակում, չի հանրայնացանում, հասարակության հավաքական համախոհության չի հասցնում ժողովրդին մոտիվացնող ու ստեղծագործ արարման մղող այլընտրանքային գաղափար կամ ծրագիր, ինչը կարող է ծառայել տվյալ պետականության ու ժողովրդի երկարաժամկետ շահերին, ապա, սովորաբար, պատմության դառը կանոններով, տվյալ ժողովուրդները փոխհատուցում են ազգային աղետով: Այսօրվա «լավ ապրելու» գաղափարախոսությունը, ըստ էության, ամերիկյան հայտնի well-being-ի գաղափարախոսությունն է, և եթե դա, որպես հասարակությանը բնորոշ ներքին իներցիա՝ Միացյալ Նահանգների կամ կայուն զարգացած միջին եվրոպական երկրի համար ինքնին զարգացման բանաձև է, ապա մեր պարագայում ու մեր իրողություններում դա ինքնին նոր ու վտանգավոր մարտահրավեր է, առավել ևս, որ, ինչպես ասացի, մեր դեպքում այն ձևախեղվել և դարձել է «ամեն գնով լավ ապրելու» գաղափարախոսություն՝ շրջանցելով օրենքը, հանրային շահը, բարոյական չափանիշները և այլն, և այլն:

-Առաջարկում եք ազգային ծրագիր ունենալ, իսկ պատկերացում ունե՞ք՝ ով ինչից պետք է սկսի, օրինակ՝ իշխանության, ընդդիմության, մտավորականության կամ ընդհանրապես հասարակության քայլը ո՞րը պետք է լինի:

- Ամբողջ դրամատիզմը կայանում է նրանում, որ 21-րդ դարի պայմաններում իշխանության ազդեցությունը իրավիճակի փոփոխության հարցում այնպիսին չէ, ինչպես եղել է 19-20-րդ դարերում: Իրավիճակի լուծումը, անկեղծ, չեմ պատկերացնում, որ կարող է գտնվել առանձին որևէ գործողության, նախաձեռնության կամ մեր հավաքական մտածողության ինչ-որ առանձին մի շերտի փոփոխության արդյունքում՝ դիցուք բազմազավակությունը դառնա մոդայիկ կամ այլ բան: Պատասխանատու և անպատասխանատու էլիտաների տարբերությունն ու առանձնահատկությունը հենց նրանում է, թե որքանով է այդ էլիտան գիտակցում, թե ինչ ժամանակներում է ապրում, պատմական հարատև ընթացքի տեսանկյունից ինչ առաջնահերթություններ կան այդ ժամանակի մեջ, որքանով է ճիշտ գնահատում այդ ընթացքը և որքանով է համազգային շահերի տեսանկյունից ճիշտ ուղղորդում հնարավոր բոլոր ռեսուրսները համազգային մնայուն առաջնահերթությունների լուծմանը: Խոշոր հաշվով, ժամանակի հեռվից, պատմությունը հենց այդ տեսանկյունից էլ գնահատում է այս կամ այն էլիտային, իշխանությանն ու էպոխան ընդհանրապես: Մեր այսօրվա ամենակարևոր մարտահրավերը մեր ձևախեղվող գիտակցությունն է: Ասածս չի նշանակում, որ Դուք, ես կամ մյուսը չի գիտակցում, թե ժողովուրդն ու երկիրն ինչ խնդիրներ ու առաջնահերթություններ ունեն: Ասածս վերաբերում է մեր հավաքական գիտակցությանը, մեր հավաքական ինքնության շերտերի՝ տեղի ունեցող վտանգավոր տրանսֆորմացիային, երբ մեր հավաքական մտածողությունը համարժեք չէ այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր առաջ: Մի կարևոր հանգամանք էլ կա. ժողովրդագրական հարցը այնպիսի մի օրակարգ է, որ կարող է համախմբել ժողովրդին, դրա բոլոր շերտերին, ազգի տարբեր հատվածներին:

-Եվ եթե ամփոփենք, ինչպիսի՞ կոչով կդիմեք նույն հանրությանն ու էլիտային:

-Ես հեռու եմ այն կարծիքից, որ այս հարցը հնարավոր է լուծել կոչերով, հոդվածներով, գիտական աշխատությամբ կամ 100 ելույթներով: Իմ պատկերացմամբ՝ այս հարցը մեր ակադեմիական ու բուհական մտավորականության ուղերձը, հիմնական ասելիքը պետք է լիներ, թեև հանուն ճշմարտության՝ անկախության սկզբնական շրջանում գոնե նման մտավորականներ կային, որոնք այդ մասին բարձրաձայնում էին, խոսում էին, պարտադրում էին: Այսօր ես դա, ցավոք, չեմ տեսնում, եթե առանձին բացառությունները մեկ կողմ թողնենք: Պետք է այս մասին շատ խոսել, պետք է փորձել նաև համախմբել բոլոր շահագրգիռ մարդկանց, ովքեր նույն մտածողությունն ունեն, որ անկախ ամեն ինչից, սա առանցքային խնդիր են համարում, ինչը սպառնում է ազգային աղետով, եթե ճիշտ հետևություն չանենք: Իմ մասով կարող եմ ասել, որ ԱԺ աշնանային նստաշրջանին ցանկանում եմ իմ գործընկների հետ կիսվել կոնկրետ վիճակագրությամբ, վերլուծություններով և առաջարկել խորհրդարանում ձևավորել մի ոչ ֆորմալ աշխատանքային խումբ և ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր համարում են, որ այս խնդիրը գերառաջնահերթություն է և ովքեր պատրաստ են աշխատել առանց աշխատանքի արդյունքը տեսնելու հեռանկարի: Երբ այս հարցի ամբողջական գիտակցումը լինի, հավատացնում եմ, որ յուրաքանչյուր կառավարություն, խորհրդարան, մեզանից յուրաքանչյուրը ցանկացած որոշում կայացնելիս կարող է իր համար դատել, հասկանալ, թե այդ որոշումը որքանով էր ճիշտ կամ սխալ, որովհետև մեր մայր մտահոգությունը կլինի մեր աշխատանքի գնահատման կոնկրետ ու առաջնային չափորոշիչը:

Նելլի Լազարյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:22 • 21/09

3.7 մլն դոլար. հաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանությունից 3 ամիս անց նրա բնակարանը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

14:20 • 21/09

Հրազդան քաղաքում՝ ավտոմեքենայում, օձ է հայտնաբերվել

14:18 • 21/09

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին՝ իր մասին աղմկահարույց նյութի հրապարակման համար

14:15 • 21/09

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել. ԱՀ ոստիկանությունը՝ Արցախի Շոշ գյուղում կատարված միջադեպի մասին

14:13 • 21/09

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

14:08 • 21/09

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում

14:07 • 21/09

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի մեղադրանքին ի պատասխան

14:03 • 21/09

«Իմ քայլը»՝ 60.6%, ԲՀԿ 9.2%, «Լույս»՝ 3.4%. «GALLUP International association»-ը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հարցումների արդյունքները

13:58 • 21/09

Ճապոնական հետազոտական զոնդերը վայրէջք են կատարել Ռյուգու երկնաքարի վրա

13:50 • 21/09

Պերուում Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում

13:50 • 21/09

Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. կայացել է հայացքների մենամարտը (տեսանյութ)

13:44 • 21/09

Մի՛ բացառեք, որ ևս երեք ամիս հետո ՔՊ-ն հայտարարի, որ պառլամենտական ընտրություններ պետք չեն. Արարատ Զուրաբյան

13:39 • 21/09

«1000 դրամների» հիմնադրամն աստիճանաբար կտարածվի նաև ավելի վաղ տարիներին եղած դեպքերի վրա. Նիկոլ Փաշինյան

13:37 • 21/09

Վետերանների խնդիրները կքննարկվեն և ըստ առաջնահերթության կտրվեն լուծումներ. Ն. Փաշինյանն այցելել է վետերանների միավորում

13:35 • 21/09

Ավստրիացի ընթերցողներին կներկայացվեն ՀՀ-ի և Ավստրիայի միջև ձևավորված համագործակցության արդյունքները գյուղատնտեսության ոլորտում

13:32 • 21/09

Պետք է հարգենք անմեղության կանխավարկածը. Արա Կետիկյանը երես չի թեքել Մանվել Գրիգորյանից (տեսանյութ)

13:30 • 21/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը կժամանի Հայաստան՝ որդուն տանելու․ Ermenihaber

13:18 • 21/09

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների

13:17 • 21/09

Մեքսիկայի նորընտիր նախագահը խոստացել է նախագահական պալատում ցանցաճոճ կախել

13:11 • 21/09

Ա. Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները Բաղանիսում են՝ գնդակոծությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու

13:06 • 21/09

Վարչապետին է ներկայացվել Սահմանադրության նախագիծ, որով նախատեսվում է բոլոր ընտրությունները 2 տարին մեկ անգամ անցկացնել. Պ. Հայրիկյան (տեսանյութ)

13:01 • 21/09

Մերկելն արհամարհել է Թերեզա Մեյին՝ հրաժարվելով սեղմել նրա ձեռքը (տեսանյութ)

12:58 • 21/09

Տիագո Սիլվան կարող է հեռանալ ՊՍԺ-ից. իտալական ակումբները հետևում են իրավիճակին

12:55 • 21/09

Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով. Ն. Փաշինյանը զորակցություն է հայտնում Ն. Զոհրաբյանին

12:47 • 21/09

Քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել մեր անկախության վրա, հակառակը՝ ամրապնդում են այն. Դավիթ Տոնոյան

12:41 • 21/09

Փարիզում ավտոբուսի վարորդը հարվածել է դպրոցականի դեմքին և օգտատերերի աջակցությանն արժանացել (տեսանյութ)

12:41 • 21/09

Պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայում վառելիքի փոխարեն ջուր չի եղել, երբևէ նման բան չի եղել. Լ. Մնացականյան

12:39 • 21/09

Արամ Ա. Կաթողիկոսը կոչ է արել հեռու մնալ ներքին բևեռացումներ ու լարվածություն առաջացնող մոտեցումներից

12:28 • 21/09

Թուրքիայում ձերբակալված ավստրիացի լրագրողը դատարանի որոշմամբ կալանավորվել է

12:25 • 21/09

Ավագյան-Սմիռնով, Երիցյան-Պրիետո. կայացել է հայացքների մենամարտը (լուսանկարներ)

12:20 • 21/09

«Հայկական հողում ոչ մի վախ չկա». հայտնի ռուս բլոգերը պատմել է Արցախ կատարած այցի մասին

12:13 • 21/09

«Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատարը կդառնար 60 տարեկան. հուշ-երեկո՝ նվիրված Աշոտ Մանուկյանին

12:11 • 21/09

Ես մրցակցության մեջ չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Փաշինյանը մրցակցության մեջ է բոլորի հետ. Արարատ Զուրաբյան

12:01 • 21/09

Հայտնի է դարձել Վիետնամի նախագահի մահվան պատճառը

11:59 • 21/09

Արսենալի ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հայրը դարձել է Գաբոնի հավաքականի մարզիչը

11:56 • 21/09

Անկախության օրվա առթիվ նախագահի նստավայրում ընթանում է պարգևատրման արարողություն (տեսանյութ)

11:51 • 21/09

ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությանը. Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել

11:39 • 21/09

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով (տեսանյութ)

11:37 • 21/09

Չի գաղտնազերծվել 0038 հրամանի այն մասը, որը կարող է վտանգել ոչ թե անձանց, այլ մեր ազգային անվտանգությունը․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

11:32 • 21/09

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը հայտնել է, որ չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

11:30 • 21/09

Մեր վերջին 20 տարիներն անկախության կորստի տարիներ են եղել, որովհետև քաղաքացին սկսեց խեղճանալ, ընկճվել, իր ազատատենչությունն անկյուն սեղմվեց. Արամ Մանուկյան (տեսանյութ)

11:28 • 21/09

ԱՄՆ-ում հոգեհանգստի արարողության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, արձակվել է մոտ 15 կրակոց

11:20 • 21/09

Ստամբուլում ցուցադրության են հանվել Տիգրան Ձիթողցյանի կտավները

11:18 • 21/09

Շարունակելու ենք ամրապնդել երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ սերունդներին թողնելով խաղաղ, կայուն ու զարգացած հայրենիք. Արմեն Գրիգորյան

11:16 • 21/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես «Ալի» ուժեղ փոթորիկը Boeing-ին թույլ չի տալիս վայրէջք կատարել (տեսանյութ)

11:10 • 21/09

Ճապոնիայի մշակույթի փոխնախարարն ինքնակամ հեռացել է պաշտոնից՝ կոռուպցիոն սկանդալից հետո

11:01 • 21/09

Սահմանին այս պահին իրադրությունը հարաբերական կայուն է․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

10:54 • 21/09

Հենրիխ Մխիթարյան. Արսենալը կփորձի հաղթել Եվրոպա լիգայում

10:54 • 21/09

«Առավոտ». Օրինազանցները չպիտի բաժանվեն «մերոնքականների» և «թշնամիների». պետության ներսում թշ­նամիներ պետք է ընդհան­րապես չլինեն

10:53 • 21/09

Խաղաղասեր քաղաքացիական մարդու կյանքն ու առողջությունը պետք է լինեն լիարժեք պաշտպանված. ՄԻՊ-ի ուղերձը

10:46 • 21/09

Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսներն ամիսներ առաջ ձերբակալվել են Նիդեռլանդներում. Bellingcat միջազգային խումբ

10:46 • 21/09

«Սանիտեկ» ընկերության նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են. նախարար

10:39 • 21/09

Եվրոպա լիգա. հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

10:35 • 21/09

Կառավարության և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ վարչապետի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր (լուսանկարներ)

10:30 • 21/09

Ռոհանին ՄԱԿ-ի ԳՎ-ի շրջանակում Թրամփի հետ հանդիպում է խնդրել

10:27 • 21/09

«Ժողովուրդ». Նոր իշխանությունը գնում է նախորդների ճանապարհով. բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին փոխարինել են ՔՊ-ականները

10:24 • 21/09

Թուրքիայում վերջին 5 տարում բռնության է ենթարկվել շուրջ 60.000 բուժաշխատող

10:17 • 21/09

Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները, վստահ եմ՝ հիմա էլ այդպես կլինի. Ա. Բաբլոյանի շնորհավորական ուղերձը

10:13 • 21/09

«Ժամանակ». ԲՀԿ-ական խաղեր. Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում իրավիճակը գնալով լարվում է

10:12 • 21/09

Եվրոպայի խորհուրդը պահանջ է ներկայացրել Թուրքիայի իշխանություններին՝ Դինքի դատավարության հետ կապված

09:55 • 21/09

«Ժամանակ». ՀԱՊԿ-ը հասկացրել է, որ Երևանն իր վրա հույս չդնի

09:47 • 21/09

Google-ը շնորհավորել է ՀՀ Անկախության 27-ամյակը

09:41 • 21/09

Մահացել է Վիետնամի նախագահը

09:38 • 21/09

Ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ և այսօր ունենք նոր երազանքներ. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

09:32 • 21/09

«Հրապարակ». Դատախազությունում քաոս է. ինչպե՞ս է դասավորվելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ճակատագիրը

09:27 • 21/09

Հայ ժողովուրդը միշտ հավատացել է իր պայքարի, երազանքների հաղթանակին. Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ն. Փաշինյանին

08:55 • 21/09

«Ժամանակ». ԱԺ-ն լուծարելու միակ հնարավոր տարբերակը մնացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

08:48 • 21/09

«Ժողովուրդ». Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկվի ՍԴ

08:38 • 21/09

«Հրապարակ». Նախընտրական այս շրջա­նում ՊԵԿ-ը դադարեցրել է գրեթե բոլոր ստուգումները

08:30 • 21/09

Հայաստանն այսօր տոնում է Երրորդ Հանրապետության անկախության 27-ամյակը

08:20 • 21/09

«Ժողովուրդ». Իրավապահների համար մոտավորապես պարզ է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումն իրականացրած անձանց շրջանակը

08:01 • 21/09

Երևանում և 3 մարզում սեպտեմբերի 24-ին էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:57 • 21/09

ԱՄՆ-ի Սիրակյուս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել. տուժել է 7 մարդ, այդ թվում` երեխաներ

07:23 • 21/09

ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակն ուսումնասիրելու համար գործարկած զոնդի՝ Երկիր ուղարկված առաջին լուսանկարը

06:54 • 21/09

Օգտատերերը հայտնել են Facebook-ի աշխատանքում խափանումների մասին

06:34 • 21/09

Արտակարգ դեպք Երևանում. դանակահարել են 23-ամյա և 27-ամյա եղբայրների. shamshyan.com

06:22 • 21/09

Համացանցում է հայտնվել «Սևազգեստ մարդիկ» ֆիլմաշարի նոր մասի գլխավոր հերոսների առաջին համատեղ լուսանկարը

05:46 • 21/09

Թրամփը հաստատել է կիբերանվտանգության վերաբերյալ Պենտագոնի ներկայացրած նոր մարտավարությունը

05:09 • 21/09

Արագած գյուղում մոլորված օտարերկրյա քաղաքացիները գտնվել են

04:51 • 21/09

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչն առաջարկել է պաղեստինաիսրայելյան բանակցություններն անցկացնել Մոսկվայում

04:16 • 21/09

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը գաղտնի հանդիպում են ունեցել. Daily Mail

03:42 • 21/09

Time ամսագրի նոր համարի շապիկին կրկին Թրամփն ու Պուտինն են հայտնվել

02:52 • 21/09

Իսրայելը Մոսկվային է փոխանցել Սիրիայում կործանված Իլ-20-ի մասին տվյալները

02:22 • 21/09

Պորոշենկոյին զրկել են Վերոնայի պատվավոր քաղաքացու կոչումից

01:37 • 21/09

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար

01:00 • 21/09

ԵԼ. Մխիթարյանը փայլեց. «Արսենալը» գոլառատ խաղում մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

01:00 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավ է խորտակվել. զոհվել է ավելի քան 40 մարդ

23:55 • 20/09

Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է Թրամփի թվիթերյան գրառման ֆոնին

23:52 • 20/09

Xiaomi-ն ներկայացրել է իր ամենամատչելի նոթբուքը

23:44 • 20/09

Մեր երկրում կանայք ոչ միայն հավասար իրավունքներ ունեն տղամարդկանց հետ, այլև ավելի շատ. Մարգարիտա Սիմոնյանը՝ ՌԴ-ում իրավահավասարության մասին

23:41 • 20/09

Իգուաինն ամսական ստանում է այնքան աշխատավարձ, որքան «Դյուդելանժի» բոլոր ֆուտբոլիստները և մարզիչը 1 տարում

23:35 • 20/09

Սոցցանցում հայտնված լուսանկարները բացահայտում են լոգասենյակների ամենատարօրինակ դիզայներական լուծումները

23:23 • 20/09

Մեծ Բրիտանիայում հրապարակել են Բուքերյան մրցանակի հավակնորդների կարճ ցանկը

23:08 • 20/09

Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին նոր հրամանագիր է ստորագրել

23:06 • 20/09

Անկախության տոնի առթիվ ՉԺՀ պետխորհրդի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ն. Փաշինյանին

22:56 • 20/09

ՀՀ զարգացումն ու զորացումը բոլոր հայերի խնդիրն է. Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

22:53 • 20/09

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը՝ վիրավորական բնույթի մեկնաբանությունների վերաբերյալ

22:51 • 20/09

Ասկերանի շրջանի Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

22:47 • 20/09

Galaxy A7. Samsung-ը ցուցադրել է եռակի տեսախցիկով առաջին սմարթֆոնը (լուսանկարներ)

22:46 • 20/09

Արցախի ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել Շոշ գյուղում տեղի ունեցած բռնության դեպքի վերաբերյալ