Linkin Park խումբը Բենինգտոնի ինքնասպանության օրը նոր տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ)
Ամերիկյան Linkin Park ռոք խմբի «Talking To Myself» երգի նոր տեսահոլովակը հայտնվել է խմբի պաշտոնական յութուբյան էջում մեներգիչ Չեսթեր Բենինգտոնի ինքնասպանության օրը:
Ինչպես նշում է ria.ru-ն, տեսահոլովակն արդեն դիտել է մոտ կես մլն մարդ:
Հիշեցնենք, որ խմբի վոկալիստ Չեսթեր Բենինգթոնը ինքնասպան է եղել Կալիֆորնիայի իր առանձնատանը։ Նրա մարմինը հայտնաբերել են հուլիսի 20-ի առավոտյան։ Նշվում է, որ երգիչը տարիներ շարունակ պայքարել է թմրամոլության ու ալկոհոլային կախվածության դեմ։
Նախկինում նա խոստովանել է, որ մտածել է ինքնասպանության մասին:










