Մյասնիկյան պողոտայում թիվ 20 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է էլեկտրասյանը. կա 7 վիրավոր. Shamshyan.com

09:20 • 24.07.17

 

Հուլիսի 23-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ, թիվ 20 երթուղին սպասարկող Газель մակնիշի 3069 Տ համարանիշի միկրոավտոբուսի վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը բախվել է էլեկտրասյանը, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։