Արմավիրի մարզպետի խորհրդականը որոնվում է որպես անհետ կորած

13:49 • 25.07.17

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանն արդեն երկու օր է չի ներկայանում աշխատանքի:

Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Արմավիրի մարզպետարանից:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Tert.am-ին տեղեկացրեցին, որ Արմավիրի մարզում Մանուկ Սիմոնյան անունով քաղաքացու անհետ կորելու մասին հաղորդում ոստիկանությունը ստացել է:

«Հուլիսի 23-ին ոստիկանության Արմավիրի բաժնում Մանուկ Սիմոնյան անվամբ քաղաքացու անհետ կորելու վերաբերյալ հաղորդում է ստացվել: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ»,-ասաց  նշված բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նշենք, որ Մանուկ Սիմոնյանը  ծնվել է 1965 թվականին  Նոր Արմավիր գյուղում:  Ամուսնացած է, ունի մեկ զավակ: