Առաջիկայում էլէներգիայի սակագնի աճ չի լինի, բայց վարկային բեռի տակ գտնվող ՀԷՑ–ը վաղ թե ուշ ցուցադրելու է իր գերզգայունությունը․ փորձագետ

09:53 • 27.07.17



Կառավարությունը կփորձի անել ամեն ինչ, որպեսզի սակագների աճ թույլ չտա, սակայն իրավիճակն, այնուամենայնիվ, ռիսկային է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գրավադրմանը։ «Այժմ սակագնի փոփոխություն չի լինի, բայց վարկային բեռի տակ գտնվող էներգահամակարգը վաղ թե ուշ ցուցադրելու է իր գերզգայունությունը»,- նշեց փորձագետը։ Ըստ նրա՝ էլցանցերի կապիտալի 70 տոկոսի գրավ դնելը վկայում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի ճգնաժամային լինելու մասին, և բացի այդ, ավելի է նվազեցնում Հայաստանի էներգետիկ անկախության աստիճանը։

- Պարոն Դավթյան, «Տաշիր Կապիտալ» ընկերությունը  խնդրել է կառավարության գրավոր համաձայնությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Ասիական զարգացման բանկից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով գրավադրել իրեն պատկանող ՀԷՑ-ի կապիտալի 69,9 տոկոսը: Սա ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի էներգետիկ համակարգի վրա, ո՞ր դեպքում կարող է գրավադրումը արդարացված համարվել:

- Այդ նախաձեռնությունը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի էներգետիկ և, մասնավորապես, էլեկտրաէներգետիկ համակարգի ճգնաժամային լինելու մասին: Խոսքը և՛ տեխնիկական, և՛ ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին է: Երկուսն էլ ունեն իրենց պատճառները: Նախ` երկրների էներգետիկ համակարգի շուրջ 38 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի ու բարոյապես մաշված է: Էլցանցերի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրն էլ նախ և առաջ ուղղված է համակարգը ընթացիկ շահագործման համար բավարար վիճակում պահպանելուն: Ավելի մեծ ծավալով ներդրումներ իրականացնելու համար ցանցերի սեփականատերը պետք է դրանց վերադարձնելիության երաշխիքներ ունենա: Պարզ է, որ նման երաշխիքներ կարող է տրամադրել կամ շուկան` աճող ու դինամիկ զարգացող, կամ պետությունը: Առաջինի դեպքում, կարծես թե, հեռանկարներ չկան. սպառումը տարեցտարի նվազում է, արտահանման հնարավորություններն էլ սահմանափակվում: Եվ այդ վիճակը կարող է շտկվել ոչ թե Հյուսիս-Հարավ միջանցքի շահագործմանը հանձնելուն պես, ինչպես այսօր մեզ փորձում են համոզել, այլ միայն այն դեպքում, երբ Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան կունենա ցածր ինքնարժեք: Սակայն վարկային բեռի տակ գտնվող էներգահամակարգը չի կարող ցածր ինքնարժեք ապահովել, հետևաբար, արտաքին շուկային մենք ևս կարող ենք չհետաքրքրել: Էլցանցերի վերջին նախաձեռնությունը, իր հերթին, էլ ավելի ծանրացնում է այդ բեռը: Ինչ վերաբերում է պետության կողմից երաշխիքների տրամադրմանը, ապա նման ռիսկեր կառավարությունն իր վրա վերցնել չի ուզում, և շուկայի ազատականացման առաջարկվող մոդելը հենց դրա մասին է վկայում: Մյուս կողմից, հասկանալի է, որ էլցանցերի կապիտալի 70 տոկոսի գրավ դնելը էլ ավելի է նվազեցնում Հայաստանի էներգետիկ անկախության աստիճանը, և չի բացառվում, որ վաղը կրկին «գույք պարտքի դիմաց» սկզբունքը կիրառվի: Անկեղծ ասած, տպավորություն է ստեղծվում, որ «Տաշիր Գրուպը» փոշմանել է իր` Հայաստանի էներգետիկ համակարգ գալու մասին: Ռիսկերը շատ են, պարտավորությունները՝ մեծ, իսկ դիվիդենտները՝ փոքր:   

- Հնարավո՞ր է, որ նորից սակագնի փոփոխության խնդիր առաջանա և 2015թ. հունիսի «Էլեկտրիկ Երևանի» դեպքերը կրկնվեն:

- Մոտ ապագայում` ոչ:  Կառավարությունը կփորձի անել ամեն ինչ, որպեսզի սակագների աճ թույլ չտա: Սակայն իրավիճակն, այնուամենայնիվ, ռիսկոգեն է: Վարկային բեռի տակ գտնվող էներգահամակարգը վաղ թե ուշ ցուցադրելու է իր գերզգայունությունը: Միգրացիոն գործընթացներով ու արդյունաբերության անկմամբ պայմանավորված ներքին շուկայում էլեկտրաէներգիայի սպառման նվազումը մի կողմից և վարկային պարտավորությունները` մյուս կողմից կարող են բերել էներգետիկ ճգնաժամի, և դրա մասին արդեն այսօր է պետք մտածել: Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ էներգահամակարգը այլևս ի վիճակի չի լինի կատարելու իր վարկային պարտավորությունները, և անհրաժեշտ կլինի սակագնային կարգավորման մեխանիզմներ կիրառել, ինչն ինքն իրենով սոցիալական անհանգստության նախադրյալ կարող է լինել: Բացի դրանից, անվճարունակ ու անարդյունավետ էներգետիկ օբյեկտները վերջնականապես կկորցնեն իրենց ներդրումային գրավչությունը: Սա, իհարկե, արմագեդոն չէ, բայց այս ամենի սոցիալական արձագանքը շատ կոշտ է լինելու: Արդեն այսօր պետք է փոխել երկրի էներգետիկ անվտանգության ապահովման քաղաքականությունը: Վստահ եմ, ոչ ի օգուտ ազատականացման:

– Կառավարության հուլիսի 27-ի նիստի օրակարգում ներառված է «ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» նախագիծը: Սա իրենից ի՞նչ է ենթադրում, և դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի համակարգի վրա:

- Առանձնանում են շուկայական երկու հիմնական մոդելներ` ազատական և պրոտեկցիոնիստական: Առաջինի դեպքում ենթադրվում է, որ շուկայի գլխավոր սկզբունքը տնտեսական շահն է և ազատ մրցունակությունը: Պետությունը գրեթե չի խառնվում բիզնես-գործընթացներին, պարզապես ապահովում է դրանց համապատասխանելիությունը օրենքի տառին: Պրոտեկցիոնիզմի դեպքում պետությունը հանդիսանում է շուկայի գլխավոր դերակատարը` տալով այս կամ այն տնտեսվարողին արտոնություններ` բարձրացնելով վերջինիս մրցունակությունը: Սակայն սրանք ընդամենը տեսական մոդելներ են, և իրականում շուկաներում կիրառվում է հիբրիդային մոդելը` ելնելով ոլորտի առանձնահատկություններից: Երբ խոսվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման մասին, պետք է հասկանալ, որ գործ ունենք գաղափարախոսական մի երևույթի հետ, որը գործնականում շատ դժվար կլինի կյանքի կոչել: Նախ` հայկական էներգետիկ շուկայում գերակշռում է ռուսական կապիտալը, և դժվար թե նոր ներդրողը ոտք կգցի վերջինիս հետ: Մյուս կողմից, ազատականացումը արդարացված է մեծ ու աճող շուկաներում, որտեղ առկա է էլեկտրաէներգիայի պահանջարկ և անհրաժեշտ է նոր հզորություններ ստեղծել: Տվյալ դեպքում պետությունը կարող է լիբերալ կեցվածք ընդունել և հավասար պայմաններ ստեղծել ներդրողների համար: Նաև տպավորություն է ստեղծվում, որ առաջարկվող մոդելը փորձելու են իրականացնել կոնկրետ ծրագրերի համատեքստում, մասնավորապես` արևային էներգետիկայի ոլորտում, որի զարգացումն այսօրվա կառավարության հռետորաբանության գլխավոր հենասյուներից է: Այսօր երկու արևային կայանների նախագծեր են իրականացվում` «Մսրիկ»` 50 ՄՎտ և «Դաշտադեմ»` 10 ՄՎտ:  Արդյունքում գլխավոր տուժողը լինելու է, ասենք, փոքր ՀԷԿ-ի սեփականատերը: Սակայն ավելի լայն, ռազմավարական տեսանկյունից տուժելու է նաև Հայաստանի միջուկային էներգետիկան: Վերջինս, ինչպես վկայում է համաշխարհային փորձը, հիմնականում հանդիսանում է պետության մենաշնորհը, այդպես է և Հայաստանում: Մինչդեռ ազատականացման ծրագիրը նախ և առաջ իրականացվում է մասնավոր ներդրողների համար: Արդյունքում պետական սեկտորը ի դեմս ատոմակայանի կորցնում է իր նշանակությունը երկրի էներգետիկայի համար: Ի դեպ, ատոմակայանի նոր բլոկի կառուցման մասին խոսք չկա անգամ կառավարության ծրագրի մեջ, ինչն, իհարկե, ամբողջությամբ բխում է որդեգրված նոր էներգետիկ քաղաքականությունից:

-Ազատականացումը ՀՀ էլեկտրաէներգետիկ ոլորտում ինչպե՞ս կներդրվի:

- Ինչպես արդեն նշեցի, այն ներդրվելու է հիմնականում վերականգնվող էներգետիկայի ոլորտում, ինչն արդեն իսկ խոսում է ծրագրի ոչ ամբողջական լինելու մասին: Հետևաբար, ազատականացումը չի կարող բերել սակագների նվազեցմանը, քանի որ շուկայի տրամաբանությունը ի վերջո մնալու է նույնը, և դրա հիմնական դերակատարն է շարունակելու մնալ ռուսական կապիտալը: Այս առումով պետք է կանգ առնել ևս մեկ խնդրի վրա: Հատկանշական է, որ ազատականացման ծրագիրն անմիջականորեն փոխկապակցված է արտաքին առևտրի հետ, դրա մասին է վկայում նաև նախագծի վերնագիրը: Ինչպես հայտնի է, «Տաշիրը» վերջերս թրեյդինգային կազմակերպություն է գրանցել Վրաստանում` այնտեղից ավելի էժան էլեկտրաէներգիա գնելու նպատակով: Պարզ է, որ իր կապիտալի 70 տոկոսը գրավի տակ դնող էլցանցերը դրանով իսկ խնդիր են հետապնդում բարձրացնելու իրենց շահութաբերությունը, և դժվար թե Վրաստանի հետ առևտուրը կնպաստի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների վերանայմանը: Այս պարագայում խնդիրը դադարում է զուտ տնտեսական լինել, այն վերածվում է աշխարհաքաղաքականի: Ավանդաբար էլեկտրաէներգիա արտահանող ու հզորությունների ավելցուկ ունեցող Հայաստանը կարող է վերածվել էլեկտրաէներգիա ներկրողի: Գուցե որոշ բիզնես-սուբյեկտների համար սա ընդունելի զարգացում է, բայց դա չի կարող արդարացված լինել պետական քաղաքականության շրջանակներում:

 

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

02:46 • 19/11

Ֆրանսիայի վարչապետն արձագանքել է ցուցարարների պահանջին

02:17 • 19/11

Apple-ի գլխավոր տնօրեն խոստովանել է, որ հոգնել է iPhone-ից

01:49 • 19/11

Սևանում շունը կծել է 14-ամյա երեխայի

01:24 • 19/11

ԱՄՆ նախագահը հրաժարվել է լսել սաուդցի լրագրողի սպանության «սարսափելի» ձայնագրությունը

00:58 • 19/11

Բուլղարիայի տասնյակ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել

00:35 • 19/11

Ալեքսանդր Զվերևը` ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթող

00:16 • 19/11

Բենյամին Նեթանյահուն ստանձնել է Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնը

23:56 • 18/11

Թրամփը հայտնել է՝ որն է եղել իր նախագահության օրոք կայացրած ամենաբարդ որոշումը

23:47 • 18/11

Փարիզում բողոքի ակցիա է անցկացվել Apple-ի նոր խանութի բացման դեմ

23:40 • 18/11

Իսրայելցի հաշմանդամ փեսան հատուկ անվասայլակի օգնությամբ կարողացել է կանգնել իր հարսանիքի ժամանակ

23:31 • 18/11

Femen-ի ակտիվիստները փորձել են խափանել Ֆրանկոյի մահվան տարելիցի միջոցառումը Մադրիդում (տեսանյութ)

23:15 • 18/11

Օգտատերերին զվարճացրել է թմրավաճառի՝ ոստիկանության հրապարակած լուսանկարը

22:57 • 18/11

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահին երկրի Ազգային տոնի առթիվ

22:50 • 18/11

«Ռոսսելխոզնադզորը» կարգելի ամերիկյան թռչնամսի տրանզիտը ՌԴ տարածքով

22:40 • 18/11

Վան Պրագ. Գերառաջնության ստեղծման վտանգը եկել է ոչ թե «Բավարիայից», այլ «Ռեալից»

22:39 • 18/11

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին

22:30 • 18/11

Մերլին Մոնրոյի «Ոսկե գլոբուս»-ը Լոս Անջելեսում վաճառվել է 250 000 դոլարով

22:25 • 18/11

Ակնկալում եմ մեր իշխանություններից դիվանագիտական խողովակներով և մնացած հնարավոր ձևերով հասնել նրան, որ Բելառուսը ներողություն խնդրի. Ա. Զաքարյան

21:58 • 18/11

Եթե 1 կամ 2 մարգինալ ասում է «ահաբեկիչներ», «Սասնա ծռերը» մեղավոր չեն. Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ իրենց պետք է ոչ թե վանել, այլ ներգրավել

21:43 • 18/11

Marca. «Ռեալը» պատրաստվում է առաջարկով դիմել ՊՍԺ-ին

21:41 • 18/11

Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են խռովության պատճառ դարձած ուղևորին

21:27 • 18/11

Չեմ տեսնում կոալիցիայի հավանականություն, ունեցել ենք հնարավորություն՝ լինելու «Իմ քայլը» դաշինքում, բայց մենք տարբեր ենք. Էդմոն Մարուքյան

21:15 • 18/11

Գարեթ Սաութհեյթ. Հպարտանում եմ Անգլիայի հավաքականի առաջընթացով

20:58 • 18/11

Թուրքական աղբյուրը «պաղեստինյան հետք» է հայտնաբերել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործում

20:38 • 18/11

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար. երկրի ԱԳՆ

20:16 • 18/11

Սյունիքում մեքենան բախվել է հայ-իրանական սահմանի փշալարերին ու հայտնվել հակառակ կողմում. կա վիրավոր. shamshyan.com

20:11 • 18/11

Ազգերի լիգա. Անգլիայի հավաքականը հաղթեց Խորվաթիային ու դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

19:57 • 18/11

Հարյուրավոր տուժածներ և ձերբակալվածներ. Ֆրանսիայում շարունակվում են բենզինի գնաճի դեմ բողոքի ցույցերը

19:44 • 18/11

Պետք է անհապաղ և առանց վարանելու շարունակել մարդկանց բերել այստեղ. Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

19:23 • 18/11

Նիժնի Նովգորոդում առևտրի կենտրոնից ավելի քան 500 մարդու են տարհանել

19:17 • 18/11

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

19:14 • 18/11

«Չելսին» պատրաստ է բաց թողնել իր երիտասարդ կիսապաշտպանին

19:13 • 18/11

ՀՀ-ի ապագան կախված է ԱԺ արտահերթ ընտրություններից. ԼՀԿ-ն նախընտրական դրամահավաք է անցկացնում

19:00 • 18/11

Լատվիան նշում է իր անկախության հռչակման 100-ամյակը

18:51 • 18/11

Տավուշում մեքենա է այրվել. ըստ «Ղեկը աջ» նախաձեռնության՝ պատճառը վերասարքավորումն է՝ ղեկը փոխելը, և նման դեպքերն անխուսափելի են

18:29 • 18/11

Բելառուսն իր պահվածքով ցանկանում է ասել, որ կարող են ՀԱՊԿ-ում ՀՀ-ին փոխել այլ երկրով, օրինակ՝ Ադրբեջանով. իրավիճակը պետք է շտկի ՌԴ-ը. բանակցային գործի մասնագետ

18:27 • 18/11

Պորտուգալիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ. Չպետք է Հայաստանից գոլ բաց թողնեինք

18:09 • 18/11

Սիրիայի կառավարական բանակը կորուստներ է կրել Լաթաքիայում

17:57 • 18/11

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

17:56 • 18/11

«Ալաշկերտը» պարտվեց Թբիլիսիի «Դինամոյին»

17:44 • 18/11

Ձյան տեղումները դադարել են, հնարավոր է, որ օրվա ընթացքում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապահը բացվի նաև բեռնատարների համար. ՏԿՏՏ

17:33 • 18/11

Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության երկրները գագաթնաժողովի ավարտին բացառիկ հռչակագիր են ընդունել

17:23 • 18/11

Հրդեհ Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող բնակարանում, կա տուժած. փրկարարները դեպքի վայրում են

17:13 • 18/11

23 տոկոս համահարթ եկամտահարկ սահմանելը լավագույն լուծումը չէ, բայց ցածր աշխատավարձեր ստացողների նկատմամբ անարդարությունը ժամանակավոր է. Գագիկ Մակարյան

17:03 • 18/11

Թրամփն այցելել է Կալիֆոռնիայի՝ անտառային հրդեհների հետևանքով ոչնչացված շրջանն ու տեղում գնահատել իրավիճակը

16:55 • 18/11

Արցախի գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել

16:30 • 18/11

Սոլարին նման է Զիդանին. Մայորալ

16:30 • 18/11

ՊՍԺ-ն ցանկանում է գնել ՄՅՈւ-ի պաշտպանի տրանսֆերը

16:21 • 18/11

Երևանյան բնակարաններից մեկում փրկարարները դի են հայտնաբերել

16:10 • 18/11

Մեծ Բրիտանիայի ընդդիմությունում չեն բացառում ապագայում Brexit-ի վերաբերյալ նոր հանրաքվե

15:50 • 18/11

Եվգենի Պետրոսյանը տոնել է Ելենա Ստեպանենկոյից ամուսնալուծվելու ավարտը (տեսանյութ)

15:42 • 18/11

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

15:26 • 18/11

«Ռոման» կփորձի խոչընդոտել ՄՅՈւ-ի և իր թիմի կիսապաշտպանի բանակցություններին

15:20 • 18/11

«Յուվենտուսը» պատրաստ է շավահետ պայմանագիր առաջարկել Ռեմսիին

15:04 • 18/11

2014-ից ի վեր Նիդեռլանդներից ու Բելգիայից անօրեն ճանապարհով 240 մլն եվրոյի տանձ է ներկրվել Ռուսաստան. de Volkskrant

14:48 • 18/11

Արմեն Սարգսյանը իտալական ռազմաարդյունաբերական առաջատար ընկերություններից մեկի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

14:38 • 18/11

Տղաներն ինձ այնպես ընդունեցին, կարծես հավաքականից երբեք չէի բացակայել. Ալեքսանդր Կարապետյան

14:36 • 18/11

Նման հարց մեր օրակարգում չկա. Թրամփը հերքել է Գյուլենին Թուրքիային արտահանձնել պատրաստվելու մասին լուրերը

14:30 • 18/11

Ինձ դուր եկավ, թե ինչպես թիմն արձագանքեց բաց թողած գոլին. Արմեն Գյուլբուդաղյանց (տեսանյութ)

14:19 • 18/11

Մինչև 20 մլն դրամ տարե­կան շրջանառություն ունեցող բիզնեսը կազատվի հարկերից և աշխատողների եկամտահարկի համար կվճարի 5000 դրամ. Հարկային օրենսգրքի նախագիծ

14:09 • 18/11

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում

13:49 • 18/11

Աֆղանստանում հրթիռն ընկել է տան վրա հարսանեկան խնջույքի ժամանակ, կան զոհեր ու վիրավորներ

13:31 • 18/11

Ինքն ընդամենը ցանկացել էր պաշտպանել ինձ՝ հեռացնելով դահլիճից. Մարինա Խաչատրյանը սիրով ընդունել է Գոռ Վարդանյանի հրավերը՝ հաշտվելով նրա հետ

13:30 • 18/11

NBA. Խաղային օրվա արդյունքները (տեսանյութ)

13:14 • 18/11

Աբդուլ Համիդը, Աթաթուրքն ու Էրդողանը իրար շատ են նման ու վերջին 120 տարում Թուրքիայի երեք մեծ առաջնորդներն են. Սևան Նշանյան

12:59 • 18/11

Չավիի և Ինյեստայի սերունդն անկրկնելի է. Սաուլ

12:51 • 18/11

Ականատես կլինենք էկզոտիկ նախընտրական արշավների, սկանդալների, արհեստական տեղեկատվական արտահոսքերի. քաղտեխնոլոգ

12:42 • 18/11

Իտալիայի հավաքականը հակառեկորդ է սահմանել

12:22 • 18/11

ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին կհայտնի ընդդիմադիր սաուդացի լրագրողի սպանության պատվիրատուի անունը. Թրամփ

12:01 • 18/11

Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը հոսպիտալացվել է Մոսկվայում. լրատվամիջոցներ

11:41 • 18/11

Հայտնի են BBC-ի վարկածով տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

11:38 • 18/11

Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Լիխտենշտեյնի հետ խաղից առաջ (տեսանյութ)

11:27 • 18/11

Համագործակցության հնարավորություններ են առկա թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու գիտական ոլորտներում. հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

11:11 • 18/11

Հորդանանցի իրավապահները կանխել են Սիրիայից 4 մլն թմրահաբի ներկրումը երկիր

11:00 • 18/11

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը բաց է. Ադրբեջանում գերեվարվածի հարազատներին այցելել են Կառավարության ներկայացուցիչները (թարմացված)

10:59 • 18/11

Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչը հաղթել է Անդերսոնին և դուրս եկել եզրափակիչ (տեսանյութ)

10:52 • 18/11

76 զոհ, 1276 անհայտ կորած. Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառած կորուստներն աճում են

10:46 • 18/11

Ազգերի լիգայի եզրափակիչ փուլը կանցկացվի Պորտուգալիայում

10:10 • 18/11

Տավուշի մարզի Զորական գյուղում մեքենան ամբողջությամբ այրվել է

10:01 • 18/11

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

09:41 • 18/11

«Լուսավոր Հայաստանը» հրապարակել է 157 հոգուց բաղկացած համամասնական ցուցակը

09:18 • 18/11

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա

07:06 • 18/11

2018 թվականի լավագույն տեսախաղերի տասնյակը՝ ըստ Time-ի

06:42 • 18/11

Facebook-ն առանձին կայք է ստեղծել՝ թափուր աշխատատեղերի որոնման համար

06:21 • 18/11

Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել

05:54 • 18/11

Ֆլորիդայի նահանգապետ է դարձել հանրապետական Ռոն Դեսանտիսը

05:26 • 18/11

Լոնդոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան տուժածներ

04:58 • 18/11

ԱՄՆ-ը հավելյալ միջոցներ կձեռնարկի Խաշոգջիի սպանության գործին ներգրավված անձանց նկատմամբ

04:31 • 18/11

Կալիֆոռնիայի քաղաքները գլխավորում են աշխարհի ամենաաղտոտված օդն ունեցող բնակավայրերի ցանկը

03:57 • 18/11

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում. shamshyan.com

03:27 • 18/11

Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Կալիֆոռնիայի հրդեհները նման հետևանքների կհանգեցնեն. Թրամփ

02:58 • 18/11

Շրի Լանկայից դեպի Եկատերինբուրգ թռչող ինքնաթիռում մայրը դստեր հետ ծեծի է ենթարկել ուղևորներից մեկին

02:29 • 18/11

ՃՏՊ Կարմրաքար-Գորիս ավտոճանապարհին. տուժածներ չկան

01:52 • 18/11

Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Թրամփին` Ուկրաինայի հետ «անսասան համերաշխության» համար

01:25 • 18/11

Ֆրանսիայում բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ տուժածների թիվը հասել է 227-ի

00:57 • 18/11

Սիրիայում գնդակոծությունների հետևանքով 18 զինծառայող է զոհվել

00:26 • 18/11

Երևանի Էրեբունի թանգարանի մոտակայքում ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին. կան տուժածներ

23:57 • 17/11

Իլոն Մասկը ցուցադրել է Լոս Անջելեսի ստորգետնյա թունելը (տեսանյութ)

23:56 • 17/11

Վերին Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. ՏԿՏՏ փոխնախարար

23:51 • 17/11

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել ԻՊ-ի վերջին հարավային հենակետում