«Աստծուց կհուսանք, որ մեծ պետություններն իրենց հաշիվները բավ համարեն և Սիրիան վերականգնվի». Գևորգ Ապահունի

21:52 • 01.08.17



Աստծուց կհուսանք, որ մեծ պետություններն իրենց հաշիվները բավ համարեն և Սիրիան վերականգնվի. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Սիրիայի «Գանձասար» թերթի վարչական պատասխանատու Գևորգ Ապահունին:     

Ըստ նրա՝ դեռ վաղ է համարել,  թե պատերազմը մոտ է ավարտին, չնայած, նրա խոսքով՝ համեմատական խաղաղություն է տիրում:  «Մեր բոլորի ցանկությունն է, որ ավարտվի պատերազմը Սիրիայում, բայց, դժբախտաբար, պատերազմը որևէ մեկուն ձեռքը չէ և ղեկավարվում է մեծ ուժերու կողմեն, անոնց հաշիվները  պետք է իրար համընկնին, որպեսզի պատերազմը ընդհատվի: Ճիշտ է, համեմատաբար խաղաղություն կա, մասնավորապես Հալեպի մեջ, առաջվա ռմբակոծությունները, հրթիռակոծությունները դադարել են, բայց տակավին հանդարտությունը չկա»,-ասաց նա:


Ըստ Գևորգ Ապահունու՝ ինչ-որ տարաձայնություններ կան, բայց դրանք էլ «քիչ մը չափազանցված են»: «Իբրև թե Եվրոպայեն, Ամերիկայեն դիտված են հարցերը Սիրիայում  վերացնելու աստիճան, որոնք իրականությանը շատ չեն համապատասխաներ»,-ասաց նա:  Ըստ թերթի աշխատակցի՝ Սիրիան շարունակում է պատերազմի մեջ մնալ և ամենաշատը ավերվեց հենց հայաշատ Հալեպը:  

«Բարեբախտաբար, այս բոլորին հայ ժողովուրդը տոկաց, իրեն ունեցած կենսունակության, իրեն ունեցած կորովի համար, իր հայրենասիրության շնորհիվ կարողացավ կառչած մնալ իր հողին, որովհետև որպես գաղթական ժողովուրդ եկավ 1915թ-ի Հալեպ հաստատեցավ և  Կառավարությունը բան մը չխնայեցավ այս ժողովրդին, ամեն ինչ տվեց, այն ինչ-որ կուտար  իր հարազատ հայրենակցին: Հայը աշխատասեր է, կորովի է և կարճ ժամանակում կառուցեց հաստատություններ, գավառների մեջ և օրինակ դարձավ մյուս համայնքներում:  Հալեպի մեջ եղածը, աշխարհի և որևէ երկրի հետ չեղավ,  անխնա, առանց աջ ու ձախ նայելու քանդեցին, և այդ հարցում թուրքերն իրենց բաժինն ունեին՝ հայկական  թաղամասերը ռմբակոծելով, ավերելով: Բայց և այնպես, հայ ժողովուրդն իր ղեկավարությամբ, ազգային իշխանությամբ և պատկան մարմինների օգնությամբ ամեն տեսական դժվարությունները կարողացավ հաղթահարել»,-ասաց նա: 

«Գանձասար» թերթի վարչական պատասխանատուի խոսքով՝ Հալեպը վերականգնելու մասին այսօր դեռ դժվար է խոսել: «Անկումն ահավոր էր և առաջվա պես մտածել՝ կվերականգնվի, մի քիչ դժվար է, բայց նորեն կվերականգնվի, և հայությունը կրկին այստեղ իր հորովելը կերգե»,-ասաց նա:


Հարցին՝ խաղաղության հաստատումից հետո հայ համայնքը կվերադառնա Սիրիա, Գևորգ Ապահունին պատասխանեց, որ եթե մինչև պատերազմը մոտ 60 000 հայ Հալեպում էր ապրում,  այսօր արդեն 15 000-ի չափով հայ հազիվ մնացել է:  


«Կվերադառնան, թե ոչ, դժվար է ասել: Հալեպն իրապես աշխարհի ամենագեղեցիկ տեղն է՝ իր ժողովրդով, բնությամբ, ապրելակերպով: Այնպես որ որևէ մեկը, որ գնացել է, անկախ իր կամքեն, անպայման կուզե վերադառնալ Հալեպ, բայց պայմաններին պետք է նայեր, իր պստիկներին, դպրոցը և այլն, այս բոլորը պետք է  նկատի ունենալ: Կկարծեմ, որ գաղութը կմնա կենսունակ, բայց ոչ առաջվա պես»,-ասաց նա:


Գևորգ Ապահունին ասաց, թե նրանք, ովքեր ժամանակավոր տեղափոխվել են Սիրիայի ծովեզրյա վայրեր, որոնք ավելի ապահով էին, անշուշտ կվերադառնան: «Իսկ անոնք, ովքեր  գնացին ավելի հեռու տեղեր՝ Շվեդիա, Ամերիկա, Եվրոպա, Կանադա, մի քիչ դժվար է ադոնց վերադառնալը, թեպետ կարոտը կմնա սրտի մեջ»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում հաստատվածների հարցում կասկածում է:


«Հայաստանը լավ տեղ է, պետք է ասել, որ հայրենիքն է, և առաջին հերթին  Հայաստանում պետք է հաստատվին, բայց պայմանները դժվար են, եթե պայմաններն ավելի ձեռնտու ըլլար, ես կկարծեմ,  որևէ մեկը օտար երկրներ չէր երթա և կմնար Հայաստանին մեջ: Իսկ Հայաստան մնացողներն, իրենց զավակները դպրոց հաճախեցին, լեզվի դժվարություն ունեին, երթալով պստիկները հարմարվել են և պետք է որ մի մասը Հայաստան մնան»,-ասաց նա:  

Իսկ թե Սիրիայում մնացողները ինչպես են ապրում՝ ասաց, որ սկսել են վերականգնվել: «Սիրիայի ժողովուրդը տնտեսող ժողովուրդ է: Այս դժվարությունների մեջ նորեն հայը մնաց իր առօրյա կյանքը շարունակելու ճիգին մեջ, որովհետև հայը տեղացիների համեմատ շատ ավելի կազմակերպված է, իր ապագան դիտող ազգ է, ադիկա նկատի ունենալով հայը կտոկա, արդեն սկսված են վերաբացվիլ խանութները, անոնք, ովքեր բունը քանդված էր, մասամբ կլուծին, ազգային շտապօգնությունը կա, օգնության կհասնին, կվերադառնան իրենց տեղերը: Փոքր գործատեղեր կային, որոնք քանդված էին, կվերակառուցվեն, աշխատանքները կսկեին, դպրոցները քանդված էին, ադոնք պետք է շինվի: Ճեմարանը, որ սփյուռքի հայոց դարբնոցն է, վերականգնվեցավ և իր ուսուցումը սկսեցավ շարունակել»,-ասաց նա:

Ըստ նրա՝ վերակառուցվում են նաև հայկական եկեղեցիները: «Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին պատմական մի փոքր ռմբակոծվեցավ, բայց ոչ քանդվեցավ, ունենք Աստվածածին եկեղեցին, այժմ կգործե, բան մը չեղավ, Սուրբ  Գևորգը բոլորովին քանդվեցավ, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին մասամբ քանդվեցավ,  բայց վերականգնվեց: Սուրբ Հակոբը՝ բան մը չեղավ, կգործե»,-ասաց նա:

 

 

 

Նելլի Լազարյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:30 • 21/09

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին

14:22 • 21/09

3.7 մլն դոլար. հաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանությունից 3 ամիս անց նրա բնակարանը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

14:20 • 21/09

Հրազդան քաղաքում՝ ավտոմեքենայում, օձ է հայտնաբերվել

14:18 • 21/09

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին՝ իր մասին աղմկահարույց նյութի հրապարակման համար

14:15 • 21/09

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել. ԱՀ ոստիկանությունը՝ Արցախի Շոշ գյուղում կատարված միջադեպի մասին

14:13 • 21/09

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

14:08 • 21/09

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում

14:07 • 21/09

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի մեղադրանքին ի պատասխան

14:03 • 21/09

«Իմ քայլը»՝ 60.6%, ԲՀԿ 9.2%, «Լույս»՝ 3.4%. «GALLUP International association»-ը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հարցումների արդյունքները

13:58 • 21/09

Ճապոնական հետազոտական զոնդերը վայրէջք են կատարել Ռյուգու երկնաքարի վրա

13:50 • 21/09

Պերուում Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում

13:50 • 21/09

Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. կայացել է հայացքների մենամարտը (տեսանյութ)

13:44 • 21/09

Մի՛ բացառեք, որ ևս երեք ամիս հետո ՔՊ-ն հայտարարի, որ պառլամենտական ընտրություններ պետք չեն. Արարատ Զուրաբյան

13:39 • 21/09

«1000 դրամների» հիմնադրամն աստիճանաբար կտարածվի նաև ավելի վաղ տարիներին եղած դեպքերի վրա. Նիկոլ Փաշինյան

13:37 • 21/09

Վետերանների խնդիրները կքննարկվեն և ըստ առաջնահերթության կտրվեն լուծումներ. Ն. Փաշինյանն այցելել է վետերանների միավորում

13:35 • 21/09

Ավստրիացի ընթերցողներին կներկայացվեն ՀՀ-ի և Ավստրիայի միջև ձևավորված համագործակցության արդյունքները գյուղատնտեսության ոլորտում

13:32 • 21/09

Պետք է հարգենք անմեղության կանխավարկածը. Արա Կետիկյանը երես չի թեքել Մանվել Գրիգորյանից (տեսանյութ)

13:30 • 21/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը կժամանի Հայաստան՝ որդուն տանելու․ Ermenihaber

13:18 • 21/09

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների

13:17 • 21/09

Մեքսիկայի նորընտիր նախագահը խոստացել է նախագահական պալատում ցանցաճոճ կախել

13:11 • 21/09

Ա. Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները Բաղանիսում են՝ գնդակոծությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու

13:06 • 21/09

Վարչապետին է ներկայացվել Սահմանադրության նախագիծ, որով նախատեսվում է բոլոր ընտրությունները 2 տարին մեկ անգամ անցկացնել. Պ. Հայրիկյան (տեսանյութ)

13:01 • 21/09

Մերկելն արհամարհել է Թերեզա Մեյին՝ հրաժարվելով սեղմել նրա ձեռքը (տեսանյութ)

12:58 • 21/09

Տիագո Սիլվան կարող է հեռանալ ՊՍԺ-ից. իտալական ակումբները հետևում են իրավիճակին

12:55 • 21/09

Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով. Ն. Փաշինյանը զորակցություն է հայտնում Ն. Զոհրաբյանին

12:47 • 21/09

Քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել մեր անկախության վրա, հակառակը՝ ամրապնդում են այն. Դավիթ Տոնոյան

12:41 • 21/09

Փարիզում ավտոբուսի վարորդը հարվածել է դպրոցականի դեմքին և օգտատերերի աջակցությանն արժանացել (տեսանյութ)

12:41 • 21/09

Պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայում վառելիքի փոխարեն ջուր չի եղել, երբևէ նման բան չի եղել. Լ. Մնացականյան

12:39 • 21/09

Արամ Ա. Կաթողիկոսը կոչ է արել հեռու մնալ ներքին բևեռացումներ ու լարվածություն առաջացնող մոտեցումներից

12:28 • 21/09

Թուրքիայում ձերբակալված ավստրիացի լրագրողը դատարանի որոշմամբ կալանավորվել է

12:25 • 21/09

Ավագյան-Սմիռնով, Երիցյան-Պրիետո. կայացել է հայացքների մենամարտը (լուսանկարներ)

12:20 • 21/09

«Հայկական հողում ոչ մի վախ չկա». հայտնի ռուս բլոգերը պատմել է Արցախ կատարած այցի մասին

12:13 • 21/09

«Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատարը կդառնար 60 տարեկան. հուշ-երեկո՝ նվիրված Աշոտ Մանուկյանին

12:11 • 21/09

Ես մրցակցության մեջ չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Փաշինյանը մրցակցության մեջ է բոլորի հետ. Արարատ Զուրաբյան

12:01 • 21/09

Հայտնի է դարձել Վիետնամի նախագահի մահվան պատճառը

11:59 • 21/09

Արսենալի ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հայրը դարձել է Գաբոնի հավաքականի մարզիչը

11:56 • 21/09

Անկախության օրվա առթիվ նախագահի նստավայրում ընթանում է պարգևատրման արարողություն (տեսանյութ)

11:51 • 21/09

ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությանը. Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել

11:39 • 21/09

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով (տեսանյութ)

11:37 • 21/09

Չի գաղտնազերծվել 0038 հրամանի այն մասը, որը կարող է վտանգել ոչ թե անձանց, այլ մեր ազգային անվտանգությունը․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

11:32 • 21/09

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը հայտնել է, որ չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

11:30 • 21/09

Մեր վերջին 20 տարիներն անկախության կորստի տարիներ են եղել, որովհետև քաղաքացին սկսեց խեղճանալ, ընկճվել, իր ազատատենչությունն անկյուն սեղմվեց. Արամ Մանուկյան (տեսանյութ)

11:28 • 21/09

ԱՄՆ-ում հոգեհանգստի արարողության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, արձակվել է մոտ 15 կրակոց

11:20 • 21/09

Ստամբուլում ցուցադրության են հանվել Տիգրան Ձիթողցյանի կտավները

11:18 • 21/09

Շարունակելու ենք ամրապնդել երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ սերունդներին թողնելով խաղաղ, կայուն ու զարգացած հայրենիք. Արմեն Գրիգորյան

11:16 • 21/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես «Ալի» ուժեղ փոթորիկը Boeing-ին թույլ չի տալիս վայրէջք կատարել (տեսանյութ)

11:10 • 21/09

Ճապոնիայի մշակույթի փոխնախարարն ինքնակամ հեռացել է պաշտոնից՝ կոռուպցիոն սկանդալից հետո

11:01 • 21/09

Սահմանին այս պահին իրադրությունը հարաբերական կայուն է․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

10:54 • 21/09

Հենրիխ Մխիթարյան. Արսենալը կփորձի հաղթել Եվրոպա լիգայում

10:54 • 21/09

«Առավոտ». Օրինազանցները չպիտի բաժանվեն «մերոնքականների» և «թշնամիների». պետության ներսում թշ­նամիներ պետք է ընդհան­րապես չլինեն

10:53 • 21/09

Խաղաղասեր քաղաքացիական մարդու կյանքն ու առողջությունը պետք է լինեն լիարժեք պաշտպանված. ՄԻՊ-ի ուղերձը

10:46 • 21/09

Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսներն ամիսներ առաջ ձերբակալվել են Նիդեռլանդներում. Bellingcat միջազգային խումբ

10:46 • 21/09

«Սանիտեկ» ընկերության նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են. նախարար

10:39 • 21/09

Եվրոպա լիգա. հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

10:35 • 21/09

Կառավարության և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ վարչապետի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր (լուսանկարներ)

10:30 • 21/09

Ռոհանին ՄԱԿ-ի ԳՎ-ի շրջանակում Թրամփի հետ հանդիպում է խնդրել

10:27 • 21/09

«Ժողովուրդ». Նոր իշխանությունը գնում է նախորդների ճանապարհով. բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին փոխարինել են ՔՊ-ականները

10:24 • 21/09

Թուրքիայում վերջին 5 տարում բռնության է ենթարկվել շուրջ 60.000 բուժաշխատող

10:17 • 21/09

Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները, վստահ եմ՝ հիմա էլ այդպես կլինի. Ա. Բաբլոյանի շնորհավորական ուղերձը

10:13 • 21/09

«Ժամանակ». ԲՀԿ-ական խաղեր. Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում իրավիճակը գնալով լարվում է

10:12 • 21/09

Եվրոպայի խորհուրդը պահանջ է ներկայացրել Թուրքիայի իշխանություններին՝ Դինքի դատավարության հետ կապված

09:55 • 21/09

«Ժամանակ». ՀԱՊԿ-ը հասկացրել է, որ Երևանն իր վրա հույս չդնի

09:47 • 21/09

Google-ը շնորհավորել է ՀՀ Անկախության 27-ամյակը

09:41 • 21/09

Մահացել է Վիետնամի նախագահը

09:38 • 21/09

Ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ և այսօր ունենք նոր երազանքներ. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

09:32 • 21/09

«Հրապարակ». Դատախազությունում քաոս է. ինչպե՞ս է դասավորվելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ճակատագիրը

09:27 • 21/09

Հայ ժողովուրդը միշտ հավատացել է իր պայքարի, երազանքների հաղթանակին. Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ն. Փաշինյանին

08:55 • 21/09

«Ժամանակ». ԱԺ-ն լուծարելու միակ հնարավոր տարբերակը մնացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

08:48 • 21/09

«Ժողովուրդ». Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկվի ՍԴ

08:38 • 21/09

«Հրապարակ». Նախընտրական այս շրջա­նում ՊԵԿ-ը դադարեցրել է գրեթե բոլոր ստուգումները

08:30 • 21/09

Հայաստանն այսօր տոնում է Երրորդ Հանրապետության անկախության 27-ամյակը

08:20 • 21/09

«Ժողովուրդ». Իրավապահների համար մոտավորապես պարզ է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումն իրականացրած անձանց շրջանակը

08:01 • 21/09

Երևանում և 3 մարզում սեպտեմբերի 24-ին էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:57 • 21/09

ԱՄՆ-ի Սիրակյուս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել. տուժել է 7 մարդ, այդ թվում` երեխաներ

07:23 • 21/09

ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակն ուսումնասիրելու համար գործարկած զոնդի՝ Երկիր ուղարկված առաջին լուսանկարը

06:54 • 21/09

Օգտատերերը հայտնել են Facebook-ի աշխատանքում խափանումների մասին

06:34 • 21/09

Արտակարգ դեպք Երևանում. դանակահարել են 23-ամյա և 27-ամյա եղբայրների. shamshyan.com

06:22 • 21/09

Համացանցում է հայտնվել «Սևազգեստ մարդիկ» ֆիլմաշարի նոր մասի գլխավոր հերոսների առաջին համատեղ լուսանկարը

05:46 • 21/09

Թրամփը հաստատել է կիբերանվտանգության վերաբերյալ Պենտագոնի ներկայացրած նոր մարտավարությունը

05:09 • 21/09

Արագած գյուղում մոլորված օտարերկրյա քաղաքացիները գտնվել են

04:51 • 21/09

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչն առաջարկել է պաղեստինաիսրայելյան բանակցություններն անցկացնել Մոսկվայում

04:16 • 21/09

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը գաղտնի հանդիպում են ունեցել. Daily Mail

03:42 • 21/09

Time ամսագրի նոր համարի շապիկին կրկին Թրամփն ու Պուտինն են հայտնվել

02:52 • 21/09

Իսրայելը Մոսկվային է փոխանցել Սիրիայում կործանված Իլ-20-ի մասին տվյալները

02:22 • 21/09

Պորոշենկոյին զրկել են Վերոնայի պատվավոր քաղաքացու կոչումից

01:37 • 21/09

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար

01:00 • 21/09

ԵԼ. Մխիթարյանը փայլեց. «Արսենալը» գոլառատ խաղում մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

01:00 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավ է խորտակվել. զոհվել է ավելի քան 40 մարդ

23:55 • 20/09

Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է Թրամփի թվիթերյան գրառման ֆոնին

23:52 • 20/09

Xiaomi-ն ներկայացրել է իր ամենամատչելի նոթբուքը

23:44 • 20/09

Մեր երկրում կանայք ոչ միայն հավասար իրավունքներ ունեն տղամարդկանց հետ, այլև ավելի շատ. Մարգարիտա Սիմոնյանը՝ ՌԴ-ում իրավահավասարության մասին

23:41 • 20/09

Իգուաինն ամսական ստանում է այնքան աշխատավարձ, որքան «Դյուդելանժի» բոլոր ֆուտբոլիստները և մարզիչը 1 տարում

23:35 • 20/09

Սոցցանցում հայտնված լուսանկարները բացահայտում են լոգասենյակների ամենատարօրինակ դիզայներական լուծումները

23:23 • 20/09

Մեծ Բրիտանիայում հրապարակել են Բուքերյան մրցանակի հավակնորդների կարճ ցանկը

23:08 • 20/09

Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին նոր հրամանագիր է ստորագրել

23:06 • 20/09

Անկախության տոնի առթիվ ՉԺՀ պետխորհրդի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ն. Փաշինյանին

22:56 • 20/09

ՀՀ զարգացումն ու զորացումը բոլոր հայերի խնդիրն է. Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

22:53 • 20/09

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը՝ վիրավորական բնույթի մեկնաբանությունների վերաբերյալ

22:51 • 20/09

Ասկերանի շրջանի Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

22:47 • 20/09

Galaxy A7. Samsung-ը ցուցադրել է եռակի տեսախցիկով առաջին սմարթֆոնը (լուսանկարներ)