Թրամփն «իսկական աղբանոց» է անվանել Սպիտակ տունը. լրատվամիջոցներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տունն «իսկական աղբավայր» է անվանել, այս մասին գրում է ամերիկյան Golf ամսագիրը:
Նշվում է, որ նման հայտարարություն Թրամփն արել է Նյու Ջերսի նահանգում գտնվող իր գոլֆ ակումբում, ուր հաճախ է այցելում:
Ակումբի անդամների հարցին, թե ինչու է նախագահը սիրում այցելել այդ ակումբ, նախագահն ասել է. «Այդ Սպիտակ տունն իսկական աղբավայր է»:
Լրատվամիջոցների համաձայն՝ հենց այդ պատճառով է երկրի ղեկավարն իր 28 հանգստյան օրերից 11-ն անցկացրել իր գոլֆ ակումբում։
Նշվում է, որ Սպիտակ տունն արդեն հերքել է այն փաստը, որ Թրամփն օգտագործել է հենց այդ արտահայտությունը:










