Հրապարակվել է Աբխազիայի զինամթերքի պահեստում պայթյունի հետևանքները ցուցադրող տեսանյութ (տեսանյութեր)
Հրապարակվել է Աբխազիայի Պրիմորսկոյե բնակավայրում զինամթերքի պահեստում պայթյունի հետևանքները ցուցադրող տեսանյութ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Պրիմորսկոյե գյուղում զինամթերքի պահեստում պայթյուններ են որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Աբխազիայի առողջապահության նախարար Թամազ Ցախնակիան հայտարարել է, որ պայթյունների հետևանքով վիրավորների թիվը 60 է, հայտնում է interfax.ru-ն։ Նրա տվյալների համաձայն՝ վիրավորներից 27-ը հոսպիտալացվել են։ Չորսի վիճակը ծանր է գնահատվում։ Նշվում է, որ տուժածների շրջանում երկու երեխա բեկորային վնասվածք է ստացել և թեթև աստիճանի այրվածքներ։
Նախարարը հայտնել է, որ տուժածների շրջանում կան նաև ռուս զբոսաշրջիկներ, որոնց թիվը 35 է։ Զբոսաշրջիկները ցեխի վաննաներ են ընդունել պահեստների մոտ գտնվող առողջարաններում։
Պայթյունի հետևանքները ցուցադրող տեսանյութ՝










