Falcon 9-ը բարեհաջող իրականացրել է Dragon բեռնատար նավի արձակումը

23:19 • 14.08.17

Ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 կրող հրթիռն իրականացրել է Dragon բեռնատար նավի բարեհաջող արձակում դեպի Միջազգային տիեզերակայան: Այս մասին հայտնում է NASA-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ արձակումից երեք րոպե անց տեղի է ունեցել հրթիռի առաջին աստիճանի առանձնացում: Այն վայրէջք է իրականացրել արձակման վայրի մոտակայքում՝ արձակումից 9 րոպե անց:

Նշվում է, որ հրթիռի առաջին աստիճանի վայրէջքից քիչ ժամանակ անց բեռնատար նավն առանձնացել է կրող հրթիռից:

«Dragon-ը գտնվում է Միջազգային տիեզերակայանի ճանապարհին», - նշել է աղբյուրը՝ մանրամասնելով, որ կրող հրթիռը երկու օրում կհասնի ՄՏԿ. օգոստոսի 16-ին այն կհասնի ուղեծրային կայան: