ՌԴ ԱԻՆ ինքնաթիռն իրականացնում է հրդեհաշիջման 2-րդ թռիչքը

12:01 • 15.08.17

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ վերալիցքավորվելուց հետո ՌԴ ԱԻ նախարարության հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը քիչ առաջ 2-րդ անգամ ուղևորվեց Խոսրովի արգելանոցում բռնկված հրդեհի վայր:

Հայաստան ժամանած ռուսական «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռն այսօր ավելի վաղ իրականացրել էր առաջին թռիչքը։ ԱԻՆ–ից տեղեկացրել էին, որ երկու ջրալցում է պլանավորվում։

Հիշեցնենք, որ Օգոստոսի 12-ին` ժամը 12:30-ին, ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք:

Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: