«Գազպրոմի» շահույթի հնարավոր կրճատման ֆոնին ՌԴ-ից ՀՀ գումար չգալու կանխատեսումը էմոցիոնալ գնահատական է. էներգետիկ փորձագետ

13:17 • 16.08.17



Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը, անդրադառնալով ռուս-ամերիկյան պատժամիջոցների ֆոնին Հայաստան գազ մատակարարող «Գազպրոմի»  շահույթների հնարավոր կրճատումներին ու մռայլ կանխատեսումներին, որ  Հայաստան «ոչ մի կոպեկ փող չի մտնելու», նկատեց. «Կարծում եմ՝ դա էմոցիոնալ գնահատական է: Ուրիշ բան, որ ստեղծված իրավիճակում զգալիորեն կնվազեն մասնավոր տրանսֆերտները և կսահմանափակվեն որոշ ներդրումային ծրագրեր: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն այս առումով վարում է բավականին ագրեսիվ քաղաքականություն, որի նպատակն է մոտակա 5 տարիների ընթացքում դառնալ էներգառեսուրսների առանցքային արտահանող:  

-Հայտնի դարձավ, որ  «Գազպրոմի» շահույթը առաջին կիսամյակում կրճատվել է 11 անգամ։ Ինչպես արդեն վերլուծում  են ոմանք՝  «Գազպրոմի» վիճակն ավելի վատ է լինելու տարվա 2-րդ կեսին և մյուս տարի, որովհետև Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների առաջին հետևանքներն իրենց զգացնել են տալու նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Նման հեռանկարներ տեսնո՞ւմ եք: Մասնավորապես,  հիմնական կանխատեսումն այն է, որ ՌԴ-ից ոչ մի կոպեկ էլ Հայաստան չի գալու, համաձա՞յն եք սրա հետ:

-Կապել «Գազպրոմի» շահույթի կրճատումը հակառուսական պատժամիջոցների հետ միանգամայն սխալ է, քանի որ վերջիններս չեն ենթադրում Ռուսաստանից բնական գազի արտահանման ծավալների սահմանափակում: Պատժամիջոցները սահմանում են, որ ռուսական խողովակաշարային նախագծերում 1 մլն ԱՄՆ դոլարից ավել ներդրում իրականացնող ամերիկյան կամ արտասահմանյան ընկերությունները կարող են ենթարկվել սեկտորալ պատժամիջոցների: Ի դեպ, պատժամիջոցների մասին օրենքի սկզբնական տարբերակում նշվում էր, որ ԱՄՆ նախագահը պետք է կիրառի պատժամիջոցներ նման ներդրումներ իրականացնող ընկերությունների նկատմամբ, սակայն այդ օրենքի վերջնական խմբագրության մեջ արդեն կիրառվում է «կարող է կիրառել»: Պարզ է, որ Սպիտակ Տունը և Կոնգրեսը որոշակի կոնսենսուսի են եկել՝ Թրամփին մանևրելու հնարավորություն թողնելու նպատակով: Իհարկե, ես չեմ հերքում, որ պատժամիջոցները ապագայում չեն անդրադառնա «Գազպրոմի» շահութաբերության վրա, չէ՞ որ դրանց վերջնական նպատակը «Հյուսիսային հոսք-2» գազամուղի համար պատնեշների ստեղծումն է: Հայտնի է, որ այդ՝ մոտ 10 մլրդ եվրո գնահատվող նախագծին մասնակցում են Եվրոպայի առաջատար էներգետիկ ընկերությունները՝ որպես ներդրողներ, իսկ խողովակների մատակարարումը և անցկացումը ապահովում է շվեյցարական Allseas-ը, որի պատվերների առյուծի բաժինը հենց ԱՄՆ-ից է գալիս: Ավելին, հարվածի տակ է հայտնվել նաև «Թուրքական հոսքը», որը «Հյուսիսային հոսք-2» -ի հետ մեկտեղ նպատակ է հետապնդում Ուկրաինան շրջանցելով եվրոպական շուկայում «Գազպրոմի» դիրքերը վերջնականապես ամրապնդելու: Պարզ է, որ ԱՄՆ նպատակը միայն քաղաքական բնույթ չի կրում: Պատժամիջոցներ կիրառելով՝ ԱՄՆ-ն փորձում է Եվրոպայում ռուսական գազի փոխարեն իր թերթաքարային գազն առաջարկել: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն այսօր սկսել է բավականին ագրեսիվ էներգետիկ քաղաքականություն վարել, որի նպատակն է մոտակա 5 տարիների ընթացքում դառնալ էներգառեսուրսների առանցքային արտահանող: Ակնհայտ է, որ սա չի կարող չանդրադառնալ ռուսական էներգետիկ քաղաքականության և առանձին ընկերությունների շահութաբերության վրա: Սակայն այս ամենը միայն հեռանկար է: Իսկ այսօր «Գազպրոմի» արտահանման ծավալները դեռ կայուն են: Հատկապես ձմռան ամիսներին «Գազպրոմը» զգալիորեն ավելացնում է գազի արտահանումը դեպի Եվրոպա: Այդ պատկերը առկա էր նաև 2016-ին, երբ «Գազպրոմը»  դեպի Եվրոպա արտահանման պատմական ռեկորդ արձանագրեց՝  մոտ 180 մլրդ խմ, ինչը եվրոպական սպառման 34 տոկոսն է կազմում: Այս ձմռանը ևս ռուսական ընկերության ցուցանիշները բարձր էին: Բավական է նշել, որ ձմռան ամենացուրտ՝ հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստանի՝ գազի արտահանումից գոյացած շահույթը նախորդ տարվա համեմատ աճել էր 24 տոկոսով, ինչը պայմանավորված էր, այդ թվում Գերմանիայում՝ գազով աշխատող ՋԷԿ-երի ակտիվ շահագործմամբ: Ի դեպ, շեշտադրումը հիմնականում դնում եմ եվրոպական շուկայի վրա, քանի որ այն արդեն 40 տարի է, ինչ հանդիսանում է ռուսական բնական գազի հիմնական սպառողը: Հարկ է, սակայն, նշել, որ այսօր Ռուսաստանում արդյունահանվող բնական գազի ինքնարժեքը նվազում է և այն, թերևս, ամենացածրն է աշխարհում, այն կազմում է մոտ 20 դոլար 1000 խմ դիմաց: Եվ այս գործոնը չի կարելի անտեսել: Այնուամենայնիվ, շահույթի կրճատման հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ վերջին շրջանում «Գազպրոմը» նախաձեռնել է մի շարք խոշոր աշխարհաքաղաքական նշանակության ենթակառուցվածքային նախագծեր, որոնք լուրջ ներդրումներ են պահանջում, ինչն անդրադարձավ նաև ընկերության դիրքերի վրա ներքին շուկայում: Արդյունքում այսօր Գազպրոմը զգալիորեն զիջում է «Ռոսնեֆտին», որը, չնայած նույն պատժամիջոցներին, շարունակում է շահույթի և կապիտալիզացման կայուն աճ արձանագրել: Ինչ վերաբերում է նրան, որ այս ֆոնին Ռուսաստանից Հայաստան որևէ կոպեկ չի գալու, ապա կարծում եմ, որ դա էմոցիոնալ գնահատական է: Ուրիշ բան, որ ստեղծված իրավիճակում զգալիորեն կնվազեն մասնավոր տրանսֆերտները և կսահմանափակվեն որոշ ներդրումային ծրագրեր:             

-Եթե «Գազպրոմը» տնտեսական վնասներ ունենա, սա ինչ-որ կերպ կար՞ող է արտահայտվել գազի մատակարարումների իրենց քաղաքականության վրա, ավելի կոնկրետ՝ կարող են ռուսները սահմանին թանկացնել գազը և եթե այո, սահմանից այս կողմ սա ինչ հետևանքների կարող է բերել: Այսինքն՝ որ մտնեն ՀԾԿՀ՝ սակագնի վերանայման հայտով:

-Ինչպես արդեն նշեցի, Գազպրոմի շահույթի կրճատումը պայմանավորված է ոչ թե գազի արտահանման կրճատումով, այլ խոշոր ներդրումային ծրագրերով: Ընկերության ռազմավարությունն այսօր կայանում է նրանում, որ նոր խողովակաշարերի միջոցով հնարավոր է ավելացնել ռուսական՝ ցածր ինքնարժեք ունեցող գազի արտահանման ծավալները և դրանով իսկ կայունացնել ընկերության և առհասարակ տնտեսության վիճակը: Սակագնային կարգավորումը վերջին մեխանիզմն է, որին կդիմի «Գազպրոմը»: Այն էլ Հայաստանի դեպքում, որի շուկան, լինենք անկեղծ, կոմերցիոն առումով ռազմավարական նշանակություն չունի ռուսական մոնոպոլիայի համար: Այն կարևոր է, նախ և առաջ, քաղաքական ազդեցության առումով: Հետևաբար, այսօր սակագնի աճ սպասել պետք չէ: Սահմանին գործող սակագինն առանց այդ էլ ցածր է, ուրիշ բան, որ ներքին շուկայում այդ ֆանտաստիկ տրանսֆորմացիաների է ենթարկվում: Ի դեպ, գազպրոմը պատրաստ է զսպել իր սակագնային քաղաքականությունը նաև եվրոպացիների համար, ինչի արդյունքում Գերմանիան և Ավստրիան պաշտոնապես ամերիկյան պատժամիջոցների դեմ են արտահայտվել: Վստահ եմ, որ նույն տրամաբանությունն է կիրառվելու նաև Հայաստանի դեպքում: Այստեղ հարկ է կանգ առնել 2017 թ. ապրիլին ԵԱՏՄ կողմից հավանության արժանացած ընդհանուր գազի շուկա ստեղծելու մասին ծրագրի վրա: Վերջինս ենթադրում է, որ մինչև 2021 թ. ԵՏՄ տարածքում ստեղծվելու է գազային բիրժա, որտեղ անդամ-պետությունները կարող են գազի առք ու վաճառք իրականացնել: Սա, իր հերթին, պետք է բերի գազի սակագների՝ շուկայական մեխանիզմներով կարգավորմանը, ինչի արդյունքում կնվազեն գնագոյացման քաղաքական ռիսկերը: Նաև ենթադրվում է, որ  ծրագրի շրջանակներում ներդաշնակեցվելու են ԵԱՏՄ անդամ-պետությունների՝ գազատրանսպորտային ոլորտը կարգավորող նորմատիվ ու իրավական բազաները: Կարծում եմ, որ մինչ այդ ժամանակ գազի սակագնի էական փոփոխություն Հայաստանում դժվար թե արձանագրվի:

-Նաև այդքան առաջարկներ հնչեցին, որ մենք վճարենք ռուսներին ոչ թե դոլարով, այլ ռուբլով, հիմա, երբ իրենք փորձում են սահմանափակել դոլարի շրջանառությունը միջպետական գործարքներում, ինչո՞ւ մեր կառավարությունը ռուբլով վճարելու նորից չի պնդում ռուսների մոտ:

-Բնականաբար, մեզ ավելի ձեռնտու կլիներ ռուսական գազը ձեռքբերել հենց ռուբլով, ինչը կնվազեցներ արտարժութային ռիսկերը:  Հայտնի է, որ համաձայն 2013 թ. «գազային համաձայնագրերի»՝ Հայաստան մատակարարվող ռուսական բնական գազի գինը ուղղակիորեն կապվում է Օրենբուրգում գործող գնի հետ, որը, բնականաբար, հաշվարկվում է ռուբլով, սակայն Հայաստանին վաճառվում է դոլարով: Սա, իր հերթին, ենթադրում է, որ ռուբլու արժեզրկման պայմաններում պետք է նվազի նաև Հայաստանի կողմից վճարվող գինը և հակառակը: Սա բավականին ռիսկային գոտի է նաև հայաստանյան բիզնեսի համար, որն իր արտադրանքը իրացնում է դրամով կամ ռուբլով և այնուհետև դրանք վերածում է դոլարի՝ վճարելով գազի դիմաց: Պարզ է, որ սա ազդում է բիզնեսի մրցունակության վրա: Հաշվի առնելով այս ամենը՝ կառավարության նախկին կաբինետը բազմիցս բարձրացրել է այս հարցը ռուսաստանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ: Այսօր կառավարությունը լռում է դրա մասին՝ հաշվի առնելով, որ գործընթացը, կարծես թե, սկսված է: Ակնհայտ է, որ 2021 թ. ԵԱՏՄ գազային բիրժայի ստեղծումը իր հետ բերելու է նաև առևտրի իրականացման՝ ռուբլու վրա հիմնված նոր բանաձև: Սակայն դրա արդյունավետությունը կախված է լինելու նրանից, թե մինչ այդ ժամանակն Ռուսաստանը որքանով է կարողանալու սահմանափակել դոլարի շրջանառությունը արտաքին առևտրում: Վերջինս կախված է Ռուսաստանի՝ տնտեսական բարդ վիճակից դուրս գալուց, հակառակ դեպքում այն շարունակելու է արտարժույթի կարիք ունենալ: Այսօր աշխարհում էներգակիրների գները  տատանվում են, և դա թույլ չի տալիս կայունացնել ռուսական ռուբլին: Հետևաբար, այսօր Ռուսաստանը դեռ պատրաստ չէ անցնելու նոր բանաձևի:  

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

05:50 • 22/09

Ավստրալիայի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

05:18 • 22/09

Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատարը Նեթանյահուին է ներկայացրել Մոսկվայի հետ բանակցությունների արդյուքները

04:51 • 22/09

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

04:23 • 22/09

ԱՄՆ-ը խոստացել է ուժեղացնել Վենեսուելայի նկատմամբ ճնշումը

04:06 • 22/09

Լեհական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է աշխատակիցներից մեկին՝ Թրամփի և Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար

03:25 • 22/09

Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել

03:11 • 22/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հալեպի նահանգապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02:23 • 22/09

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել կարիերային դիվանագետ Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը

15:33 • 21/09

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

15:25 • 21/09

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

15:22 • 21/09

Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ

15:19 • 21/09

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

15:12 • 21/09

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի մոտակայքում գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

15:07 • 21/09

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

15:05 • 21/09

Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռոբերտ Քոչարյան

14:59 • 21/09

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

14:53 • 21/09

ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկը քննարկել են համագործակցության հարցեր

14:51 • 21/09

Նյու Յորքում 52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաների

14:44 • 21/09

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

14:43 • 21/09

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին անկախության տոնի առթիվ

14:41 • 21/09

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան

14:37 • 21/09

Անկախության տոնը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

14:36 • 21/09

Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը

14:30 • 21/09

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին

14:22 • 21/09

3.7 մլն դոլար. հաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանությունից 3 ամիս անց նրա բնակարանը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

14:20 • 21/09

Հրազդան քաղաքում՝ ավտոմեքենայում, օձ է հայտնաբերվել

14:18 • 21/09

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին՝ իր մասին աղմկահարույց նյութի հրապարակման համար

14:15 • 21/09

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել. ԱՀ ոստիկանությունը՝ Արցախի Շոշ գյուղում կատարված միջադեպի մասին

14:13 • 21/09

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

14:08 • 21/09

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում

14:07 • 21/09

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի մեղադրանքին ի պատասխան

14:03 • 21/09

«Իմ քայլը»՝ 60.6%, ԲՀԿ 9.2%, «Լույս»՝ 3.4%. «GALLUP International association»-ը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հարցումների արդյունքները

13:58 • 21/09

Ճապոնական հետազոտական զոնդերը վայրէջք են կատարել Ռյուգու երկնաքարի վրա

13:50 • 21/09

Պերուում Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում

13:50 • 21/09

Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. կայացել է հայացքների մենամարտը (տեսանյութ)