Սեպտեմբերի 1-ին Երկրի կողքով կանցնի ամենամեծ երկնաքարերից մեկը (լուսանկարներ)

15:46 • 18.08.17

Սեպտեմբերի 1-ին Երկրի կողքով կանցնի «Ֆլորենս» երկնաքարը, որը կլինի երբևէ մոլորակի կողքով անցած խոշորագույն երկնային մարմիններից մեկը:

Ինչպես նշվում է ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքում,  երկնաքարը կանցնի 7մլն կմ հեռավորության վրա:

Ամերիկացի մասնագետների խոսքով՝ երկնաքարն ունի 4.4կմ տրամագիծ:

«Չնայած, որ նախկինում Երկրի կողքով ավելի մոտ հեռավորության վրա երկնաքարեր են անցել, այնուհանդերձ՝ «Ֆլորենսը» դրանցից բոլորից ամենամեծն է: Այն պահից սկսած, ինչ ՆԱՍԱ-ն իրագործում է Երկրի կողքով անցնող երկնաքարերի ֆիքսման ու դրանց հետևելու ծրագիրը, «Ֆլորենսը» կլինի Երկրի կողքով անցած ամենամեծ երկնաքարը»,-ասել է գործակալության աշխատակից Փոլ Չոդասը:

Աղբյուրը մանրամասնում է, որ «Ֆլորենսը» հայտնաբերվել է 1981թ. ավստրալացի մասնագետների կողմից՝ անվանակոչվելով բժշկուհի Ֆլորենս Նայթինգլի պատվին:

Մինչև 2500թ. դրանից ավելի մեծ երկնաքար Երկրի կողքով չի անցնի:

 

 

Animation of Asteroid Florence

Asteroid Florence, a large near-Earth asteroid

Սեպտեմբերի 1-ին Երկրի կողքով կանցնի ամենամեծ երկնաքարերից մեկը (լուսանկարներ)