Ռուս-ամերիկյան սառը քամիներ կարող են հասնել Արցախ և այլուր, բայց եթե սառնասիրտ լինենք ու դատող, այն կարող ենք «վերածել էներգիայի». Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է ռուս հայտնի վերլուծաբան Մոդեստ Կոլերովի այն հայտարարությանը, որ 2016-ին Հայաստանը չօգտագործեց պահը և Ստեփանակերտին չվերադարձրեց բանակցային սեղանի մոտ: Նա կարծում է, որ անգամ ռուս-ամերիկյան սառը պատերազմի ու Արցախ հնարավոր սառը քամիների գալու դեպքում, սառնասիրտ, հայրենասեր ու ողջամիտ մոտեցումների դեպքում այդ քամուց կարելի է, պատկերավոր ասած, ստանալ էլեկտրական էներգիա:
-Պարո՛ն Բաբայան, ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը Tert.am-ին տված հարցազրույցում ասել էր բառացիորեն հետևյալը. «Հայկական կողմն ապրիլյան իրադարձություններից հետո պետք է բանակցությունները վերսկսելու իր պայմաններն առաջ քաշեր, բայց այդպես չվարվեց: Հայաստանը մեղավոր է, որ չօգտագործեց անցյալ տարվա ապրիլյան իրադարձությունները՝ Լեռնային Ղարաբաղին որպես բանակցային կողմ վերադարձնելու համար: Հայաստանը կորցրեց ԼՂ-ն բանակցային կողմ դարձնելու պահը: Այս հնարավորությունը կարելի է համարել կորսված»: Ձեր մեկնաբանությունը , քանի որ նա դրանում մեղադրում է Հայաստանին:
-Տարբեր կարծիքներ կան, իհարկե, ցանկացած մարդ ունի իրավունք և տարբեր տիպի կարծիքներ հայտնելու, խորհուրդներ տալու: Խնդիրն այն է, որ ապրիլյան պատերազմից հետո առհասարակ, դիտարկվում է երկու տեսանկյունից: Նախ, լիարժեք ձևաչափի վերականգնման մասին մենք անընդհատ խոսում ենք և այդ լիարժեք ձևաչափի վերականգնման մասին խոսում ենք 1997-1998թթ. սկսած: Այսինքն՝ 20 տարի: Եվ սա ապրիլյան պատերազմի հետ կապ չունի: Անընդհատ խոսվում է այդ մասին: Նաև այն մասին, որ այս ոչ լիարժեք ձևաչափը հակասում է ԵԱՀԿ-ին, Մինսկի խմբի ստեղծմանը,1994 թվականին ընդունված Բուդապեշտյան գագաթնաժողովի բոլոր որոշումներին: Այդ ամենը ստեղծվել է կրկնում եմ՝ 94 թվականին դեռ և՝ կոնսենսուսի հիման վրա:
Այսինքն՝ այն ժամանակ բոլորը ճանաչել են, որ կա հակամարտության 3 կողմ ՝Արցախ, Ադրբեջան, Հայաստան: Այնուհետև Ադրբեջանի քմահաճույքով սա խախտվեց, բայց որևէ որոշում, առավել ևս՝ կոնսենսուսի միջոցով, չի ընդունվել այն մասին, որ ձևաչափը փոխվում է: Այսինքն՝ որևէ իրավական հիմք, որոշում չկա, որ այս ձևաչափը փոխվել է, չնայած գործընթացը այլ ձևաչափով է ընթանում: Երկրորդ. Ապրիլյան պատերազմից հետո, առհասարակ, բանակցային գործընթացը գրեթե տապալված է եղել, և այն ժամանակ այդ հարցն, իհարկե էլի բարձրացվել է, բայց այն ժամանակ շատ կարևոր էր գոնե ինչ-որ կերպով այդ բանակցային գործընթացը պահպանելը: Ոչ թե այդ պահի դրությամբ պետք է պնդեինք և ասեինք՝ չէ, Արցախը պետք է մասնակցի, որովհետև, կրկնում եմ, առհասարակ, բանակցային գործընթացը տապալված էր: Պատերազմ էր սկսվել, ի՞նչ բանակցային գործընթաց… հետևաբար, այս հարցը, այո, շատ կարևոր է, բայց այն պետք է դիտարկենք սառնասրտորեն: Առավել ևս, որ ամեն անգամ և՛ պաշտոնական Ստեփանակերտը, և՛ պաշտոնական Երևանը այդ հարցը բարձրացնում են: Եվ համանախագահներն ընդունում են այն, ինչ մենք ասում ենք, առավել ևս, որ, կրկնում եմ, չի եղել նախկին կոնսենսուսի փոփոխության որևէ իրավական փաստաթուղթ՝ ԵԱՀԿ նման գագաթնաժողովի կողմից: Բայց, հիմա իրավիճակը սա է, ավելի լավ է սա, այս կերպ ընթանա, բայց լինի բանակցային խաղաղ գործընթաց, քան չլինի առհասարակ:
-Ասում եք՝ համանախագահները հասկանում և ընդունում են: Բայց իրենք լավագույն դեպքում ասում են, որ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղանին ինչ-որ մի փուլից հետո:
-Չէ, ասում են, բայց դա էլ է ասելու մի ձև: Եվ բոլորը հասկանում են, որ անհնարին է առանց պաշտոնական Ստեփանակերտի ինչ-որ քայլեր կատարել: Եվ ինչքան շուտ վերադառնա, այնքան ավելի հեշտ է լինելու կարգավորումը: Չնայած, կրկնում եմ, սա տասնամյակների խնդիր է, և պետք է հասկանանք, որ ներկա դրությամբ ամենակարևոր հրամայականը պարզապես խաղաղության և կայունության պահպանումն է, բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելն է: Դեռևս շատ ու շատ վաղաժամ է խոսել ինչ-որ քայլերի մասին: Կրկնում եմ՝ նույնիսկ տեխնիկական ամենահիմնական մակարդակի վրա հարցերը դժվար է կարգավորելը: Նույն այդ դիպուկահարների հետ քաշումը, մնացած պայմանավորվածությունները: Եթե այս դեպքում այսպես է, ոնց կարող ենք խոսել ամենակարևոր ու զգայուն հարցերի մասին:
-Ե՞րբ են համանախագահները Ստեփանակերտին վերջին անգամ առաջարկել, որ Ստեփանակերտ կողմ լինի: Հիշո՞ւմ եք նման դեպք ինչ-որ մի թվականի, չեմ ասում՝ 2016-ին, ինչի՞ մասին խոսում է Կոլերովը:
-Միշտ ասում են, որ «մենք հասկանում ենք», և այն, որ նրանք գալիս են տարածաշրջան և, անպայման, գալիս են Ստեփանակերտ, սա նաև դրա վկայությունն է: Այսինքն՝ կրկնում եմ՝ չնայած խախտված լինելուն, բայց այնուամենայնիվ այդ ձևաչափը ինչ-որ մի ձևով պահպանվում է: Եվ Ստեփանակերտը ոչ թե լրիվ դուրս է բանակցային գործընթացից, այլ այլ մակարդակով՝ ինչ-որ կերպ մասնակցում է: Նրանք (համանախագահները) գալիս են մեզ հետ քննարկում են տարբեր հարցեր, և սա փաստ է: Եվ այն, որ նրանք ամեն անգամ գալիս են, վկայում է այն մասին, որ կարևորում են այդ ձևաչափի առկայությունն առհասարակ:
-Կարելի՞ է ասել, որ Ստեփանակերտը «կողքից» կա որպես կողմ՝ այլ հարթություններում:
-Կրկնում եմ Ստեփանակերտը ինչ-որ ձևով, ոչ բոլոր աստիճանաններում, բայց մասնակցում է, դրա համար էլ ասում ենք՝ խախտված ձևաչափ: Այսինքն՝ Նախագահների մակարդակով հանդիպում չկա, արտգործնախարարների՝ չկա, ինչը եղել է ժամանակին՝ մինչև 1997 թվականը, բայց Ստեփանակերտը նաև այդ գործընթացի մասն է և երբևէ ամբողջությամբ դուրս չի մնացել: Որովհետև, եթե այդպես լիներ, եթե ամբողջությամբ դուրս մնա, պետք է արդեն ֆիքսել, որ բանակցային գործընթացը պարզապես տապալվել է:
-Եթե ամեն ինչ այդպես է, ինչպես Դուք եք ներկայացնում, այդ դեպքում ինչո՞ւ է ռուս վերլուծաբանը նման հայտարարություններ անում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կա նրա լեզվի տակ :
-Գիտեք կան տարբեր մոտեցումներ: Նա հայտնի վերլուծաբան է, նա ունի իր տեսլականը, բայց դա չի նշանակում, որ այն համապատասխանում է իրականությանը կամ ամբողջությամբ արտացոլում է իրավիճակը: Մենք, իրոք, բարձր ենք գնահատում այն, որ նման, այդ մակարդակի վերլուծաբանները կարևորում են պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությունը: Իրոք, սա շատ կարևոր է, որովհետև սա նշանակում է, որ նման շրջանակները ըմբռնում են այդ կարևորությունը: Եվ նույն Կոլերովի հետ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, գիտենք այդ տեսլականը: Սա շատ լավ է, և Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում էլ կան տարբեր վերլուծաբաններ, որոնք ևս այդ կարծիքին են: Պարզապես խնդիրն այն է, որ Ադրբեջանն ամեն ձևով խուսափում է: Ձևաչափի լիարժեք վերականգնման համար Ադրբեջանի այդ «կապրիզներն» ու հիստերիան դեռևս խոչընդոտ են, բայց կրկնում եմ՝ սա կրում է ժամանակավոր բնույթ: Ի վերջո, առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության հնարավոր չի լինի կարգավորումը: Առանց Ստեփանակերտի մասնակցության, որը մասնակցում է խաղաղության պահպանման գործընթացին, սա անհնարին է, չէ՞ որ ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի երկայնքով մեկ մենք ենք այդ խաղաղությունը պահպանում:
-Նույն Կոլերովի հարցազրույցի հիման վրա արդեն իսկ որոշ վերլուծություններ կան, առ այն, որ ամենայն հավանականությամբ` մոսկովյան իշխանության որոշակի շրջանակներ շարունակում են շրջանառել Հայաստանին բանակցություններից դուրս թողնելու և կարգավորման գործընթացը Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով տանելու թեզը:
-Չեմ կարծում, որ դա այդպես է:Կրկնում եմ՝ խնդիրը համապարփակ կարգավորման անհրաժեշտությունն է, որ հակամարտությունը պետք է համապարփակ կարգավորվի: Իսկ դրա համար պետք է բոլոր շահագրգիռ կողմերը ներգրավված լինեն: Ես չեմ կարծում, որ պաշտոնական Կրեմլը փորձում է նման մոտեցում որդեգրել, մանավանդ որ մեր տարածաշրջանում, որտեղ հասկանալի է, որ կա գերտերությունների միջև պայքար, որը երբևիցե չի վերջանալու և երբևիցե չի էլ վերջացել: Այդ պայքարը եղել է, կա և կմնա: Եվ տարբեր պետություններ, վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ այս կամ վեկտորի կողմնակիցներ են: Սա հասկանալի է: Հասկանալի է նաև, որ կան մարդիկ, որոնք ունեն հակառուսական վեկտոր և փորձում են դա առաջ տանել, կամ հակառակը, ռուսամետ են: Սա էլ է բնական և,ավելին՝ ամեն երկրում այդպիսի վեկտորներ պետք է լինեն: Բայց մենք պետք է մի բան լավ հասկանանք՝ այն է՝ մեր աշխարհաքաղաքական յուրահատկությունը: Տեսեք քարտեզը. ում հետ ենք հարևան և այլն: Եվ նաև այս յուրահատկության մյուս կողմը՝ հայոց սփյուռքի առկայությունը... Սա է, որ մեզ համար այդ հավասարակշռված քաղաքականությունը դարձնում է այլընտրանք չունեցող: Մենք չենք կարող զարգացնել մեր հարաբերությունները Արևմուտքի հետ Ռուսաստանի հաշվին, կամ Ռուսաստանի հետ՝ Արևմուտքի հաշվին:
Սա անհնարին է միայն հենց մեր սփյուռքի առկայության տեսակետից: Մենք ոնց կարող ենք վատ հարաբերություններ ունենալ այն երկրների հետ, որտեղ ունենք հայկական սփյուռք: Մենք պարտավոր ենք նման հավասարակշռված հարաբերություններ ունենալ՝ անկախ նրանից, թե ով ինչ է ասում: Մենք պետք է ունենանք ռազմավարական, բարեկամական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ: Պարտավոր ենք լավ, բարեկամական, ռազմավարական հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի հետ, որովհետև այնտեղ ունենք Սփյուռք:
-Բայց արդյոք մեր ցանկությունները համընկնո՞ւմ են մեր հնարավորություններին: Շատ լավ կլիներ, որ այդպես լիներ, բայց արդյոք դա հնարավո՞ր է:
-Իհարկե հնարավոր է: Ինչ է՝ մինչ այս մենք վատ հարաբերություններ ունե՞նք ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի հետ:
-Երկկողմ հարաբերությունների մակարդակով՝ ոչ, բայց արդյոք այդ նույն հավասարությունը կա տարբեր միություններին ինտեգրման պարագայում: Ավելին՝ կա շահերի հակասություն:
-Սա ուրիշ բան է, դա չի նշանակում, որ մենք, ինտեգրվելով ԵԱՏՄ-ին, հակաամերիկյան ինչ-որ մոտեցում ենք ցուցաբերում: Այդպես չէ:
-Բայց չէ՞ որ ռուս-ամերիկյան հարաբերությունները իրենց վատթարագույն փուլն են թևակոխել և, շատերի համար անհնար է թվում, որ դա հնարավոր է անել: Ավելին, կա շատ տարածված կարծիք, որ , ի վերջո, ռուս-ամերիկյան սառը պատերազմի սառը քամիները կհասնեն Արցախ:
-Չէ, հնարավոր է: Իհարկե, այդ քամիները հասնելու են ոչ միայն Արցախ, այլ գնալու են տարբեր տեղեր: Բայց, կարծում եմ, եթե մենք պահպանենք սառնասրտություն, դատողականությունը, հայրենասիրությունը և պետական շահերով հարցին մոտենանք, շատ նորմալ կարող ենք այդ «քամիներից նորմալ էլեկտրաէներգիա սարքել» և մեր շահերը պաշտպանել: Անհոգ եղեք, մենք այլ տարբերակ չունենք: Եվ առհասարակ, տեսեք՝ այն պետությունները, որոնք դարձել են այս կամ վեկտորի միանձնյա կողմնակից, ջատագով, ահավոր տուժել են: Մենք դա անելու իրավունքը չունենք: Հատկապես ներկա աշխարհաքաղաքական վիճակում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 11:26 • 12/04 ՀՀ ԱԱԾ-ն քրեական վարույթ է հարուցել ՀՀ զինծառայողների վերաբերյալ. նրանք փորձել են հատել սահմանը և հովվին ու ոչխարներին հետ բերել Համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
Սպորտ
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
-
21:15 • 18.04.24 Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է
Իրադարձային
-
23:02 • 18.04.24 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել