ԻՊ-ի ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել նաև Հարավային Կովկասը, քանի որ այն սահմանակցում է ՌԴ-ին․ Կարեն Վերանյան

21:07 • 20.08.17



«Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով՝ իսկապես անտեղի չեն այն մտահոգությունները, որ «Իսլամական պետություն» խմբավորման ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել նաև Հարավային Կովկասը, որի կարևորությունը էապես մեծանում է, քանի որ տարածաշրջանը անմիջապես սահմանակցում է Ռուսաստանին և, մասնավորապես ոչ այնքան կայուն Հյուսիսային Կովկասին:  ԻՊ-ի ներկայիս գործունեության մասին Tert.am-ի՝  Կարեն Վերանյանի հետ հարցազրույցը՝ ստորև:

-Պարո՛ն Վերանյան, «Իսլամական պետությունը», կարելի է ասել, ուներ քաղաքական աստառ և ենթադրում էր արաբական խալիֆայության վերստեղծում: Արդյոք հիմա՞ էլ նպատակներն ու համոզումները նույնն են մնացել:

-Առհասարակ խոսելով ԻՊ-ի մասին, նախ և առաջ անհրաժեշտ եմ համարում նշել, որ այն աշխարհաքաղաքական հերթական նախագիծն է, որն արդյունավետ գործիք է ծառայում այս կամ այն երկրի կամ ռազմաքաղաքական տարբեր կազմակերպությունների համար` իրենց քաղաքական ու տնտեսական դիրքերն ու շահերը ամրապնդելու այս կամ այն տարածաշրջանում: Բայց այս հարցում զուտ քաղաքական ենթատեքստից զատ, գոյություն ունի նաև խնդրի խորքային այլ նշանակություն, այն է` ԻՊ և նրան նախորդած ահաբեկչական կազմակերպությունները ունեն հակաքաղաքակրթական համատեքստ: Մենք ականատես ենք լինում ցեղասպանության, քաղաքակրթությունների ու մշակութային արժեքների ոչնչացման ձեռագրի:

Պետք է նշել, որ մերօրյա ժամանակներում փոխվել են պատերազմի վարման մեթոդները, մեխանիզմները, փոխվել են նաև պատերազմ վարող սուբյեկտները: Եթե նախկինում պատերազմները հիմնականում վարում էին պետությունները` լայնածավալ պատերազմական մեթոդներով, ապա ներկայում ռազմական գործողություններ իրականացվում են տարածաշրջանային տարբեր ռազմականացված խմբավորումների կողմից, որոնք չունեն գաղափարական հիմնավորումներ և առաջնորդվում են զուտ ֆինանսական մոտիվացիայով:

Նման խմբավորումները տարբեր խողովակներով ֆինանսական աջակցություն են ստանում մի շարք երկրներից, որոնք այս կամ այն գործողությամբ ձգտում են առաջ մղել իրենց շահերը: Այս առումով, խոսելով ԻՊ նպատակների մասին, վերջինիս առաքելության և համոզմունքների վերաբերյալ կարծիք կազմելու համար առաջնակարգ հարկավոր է պարզել այդ խմբավորման ֆինանսական աղբյուրները և հասկանալ խմբավորմանը ֆինանսավորող երկրների աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերը:

-Ժամանակին ԻՊ-ի ցանկալի խալիֆայության  քարտեզն էր գծվել: Այստեղ, կարծեմ, մտնում էին նաև՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը: Եթե հաշվի ենք առնում ԻՊ-ի վերջին գործողությունները՝ ի՞նչ կարող ենք ենթադրել՝ ի՞նչ ուղղություններ է հիմա նա ընտրել: Աշխարհի ո՞ր հատվածներն է հիմա նա վերահսկում:

- Եթե նկատել եք, ԻՊ առավել արդյունավետ գործունեություն է ծավալում առավել անկայուն տարածաշրջաններում, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը, Միջին Ասիան և այլն: Այո, դուք իրավացի եք, Հարավային Կովկասը շարունակում է գտնվել խմբավորման ուշադրության կենտրոնում` որպես Մեծ Մերձավոր Արևելքի կարևորագույն տարածաշրջան, և բնականաբար, հնարավորության դեպքում ԻՊ-ը մեծ հաջողությամբ կփորձի գործողություններ իրականացնել նաև մեր տարածաշրջանում: Ավելին, Հարավային Կովկասը գտնվում է Թուրքիայի անմիջական հարևանությամբ, մի երկրի, որտեղ նոր չէ դրված պետության կազմաքանդման գործընթացը, ականատես ենք լինում գրեթե ամենօրյա ռազմական գործողությունների, որոնք իրականացվում են Թուրքիայի պետական ուժերի և քրդական շարժումների միջև, երկիր, որը զգալի ֆինանսական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում ԻՊ խմբավորմանը, ուստի պաշտոնական Անկարան հնարավորության դեպքում կարող է փորձեր կատարել երկրում առկա անկայունությունը դեպի Հարավային և Հյուսիսային Կովկաս տեղափոխելու ուղղությամբ: Հայտնի է, որ վերջին շրջանում Սիրիայում և Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորումը կրում է զգալի մարդկային և դիրքային կորուստներ: Այդ դիրքային անհաջողությունները փոխհատուցելու, Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ կենտրոնացված հակաահաբեկչական ուժերը ապակենտրոնացնելու նպատակներով ԻՊ-ը ներկայում փորձում է ապակայունացման օջախներ ձևավորել այլ տարածաշրջաններում, որտեղ ահաբեկչական խմբավորումը ավանդաբար լուրջ առաջընթաց չի ունեցել:

Այս համատեքստում, իսկապես անտեղի չեն այն մտահոգությունները, որ խմբավորման ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել նաև Հարավային Կովկասը, որի կարևորությունը էապես մեծանում է, քանի որ տարածաշրջանը անմիջապես սահմանակցում է Ռուսաստանին և, մասնավորապես ոչ այնքան կայուն Հյուսիսային Կովկասին: Հավելեմ նաև, որ ԻՊ խմբավորումը վերջին շրջանում ակտիվություն է ցուցաբերում, մասնավորապես Աֆղանստանում և տարբեր աղբյուրների հավաստմամբ, ունի որոշակի դիրքային հաջողություններ: Ի դեպ, Աֆղանստանում խմբավորման արմատավորումը նույնպես կարող է լուրջ վտանգ ներկայացնել ՌԴ անվտանգության ապահովման տեսանկյունից:

-Եվրոպայում ահաբեկչությունների կազմակերպումը ԻՊ-ին ի՞նչ է տալիս:

-Ինչպես արդեն նշեցի, ունենալով դիրքային ու մարդկային լուրջ կորուստներ Սիրիայում և Իրաքում` Իսլամական պետություն խմբավորումը ձգտում է գործունեության համար ընտրել նորանոր օջախներ, ինչպիսին Եվրոպան է:  Օրերս Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը հատուկ ծրագրված էր այդ երկրի համար զբոսաշրջության ամենաակտիվ ժամանակաշրջանում, կրկին ստանձնեց ԻՊ խմբավորումը: Ամենացավալին այն է, որ ահաբեկչության հետևում կանգնած են երիտասարդ մուսուլմաններ, որոնցից մի քանիսը, եթե չեմ սխալվում, նույնիսկ անչափահաս էին: Հատկանշական է, որ Եվրոպայում վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացված ահաբեկչությունների կազմակերպիչները, որպես կանոն, ուսում են ստացել եվրոպական դպրոցներում ու բուհերում: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Եվրոպա ներգաղթած մուսուլմանների զգալի մասը գաղափարապես և սոցիալապես այդպես էլ չի ինտեգրվում եվրոպական հասարակությունում: Այս տեսանկյունից, Եվրոպան կանգնած է անվտանգության ապահովման լրջագույն խնդրի առջև, սա իր հերթին առաջիկա տարիներին անպայմանորեն հանգեցնելու է Եվրոպայում ազգայնական շարժումների առաջխաղացմանը: Ինչևէ ավելացնեմ, որ Եվրոպայում իրականացնելով ահաբեկչություններ` այդ ընթացքում ԻՊ-ը հնարավորություն է ստանում ժամանակավորապես վերականգնելու և մոբիլիզացնելու իր ռեսուրսները` առավել նպատակային և թիրախավորված գործողություններ վարելու համար:

-Հայտնի թեզ էր, որ ԻՊ-ի հովանավորյալը Արևմուտքն է: Ձեր կարծիքով որքանո՞վ է  իրատեսական  այդ վարկածը: Կարո՞ղ ենք ասել, որ «օձը իրեն տաքացնողին է» կծում:

- Այո, դուք իրավացի եք, ահաբեկչական այս խմբավորման հետևում կանգնած են արևմտյան որոշակի ուժեր, որոնք տարբեր անօրինական խողովակներով ֆինանսական ու քաղաքական զգալի աջակցություն են ցուցաբերում վերը հիշատակված խմբավորմանը` հիմնական նպատակներից է Ռուսաստանից սահմանակից շրջաններում ստեղծել ապակայունացման օջախներ:

Հայտնի է, որ վերջին տարիներին Ռուսաստանը կարողանում է մոբիլիզացնել իր ֆինանսական ու մտավոր ռեսուրսները, էապես մեծացել է Ռուսաստանի միջազգային կշիռը, ինչը մեղմ ասած, ձեռնտու չէ արևմտյան առաջատար ուժերին: Սակայն սա ամենը չէ, ԻՊ խմբավորման թիրախ դարձած տարածաշրջաններում այնպիսի քաոս է ստեղծվել, որ ահաբեկչական խմբավորումը ֆինանսական-քաղաքական աջակցություն է ստանում նաև, մասնավորապես մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների ու ռազմականացված խմբավորումների կողմից, որոնք նույնպես փորձում են ԻՊ-ի հետ համագործակցությամբ լուծել իրենց տարածաշրջանային խնդիրները:

-Նկատելի է, որ ԻՊ-ի մարտավարության փոփոխություններ կան: Ժամանակին օրինակ, եթե ավելի ծայրահեղ քայլերի էին դիմում՝ ինքնաթիռ գողանալ, շենքեր պայթեցնել և այլն, ապա հիմա մարդաշատ վայրերում պարզապես մեքենաներով վրաերթեր են կազմակերպում և այլն: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է դա նշանակում՝ռեսուրսների,  մարդկանց քչություն, թե դրա հետևում այլ պատճառներ կարող են լինել:

- Դուք ճիշտ նկատեցիք, փոխվել է խմբավորման մարտավարությունը: Ներկայում խմբավորման առաջնորդները ձգտում են ահաբեկչություններ կազմակերպել մարդաշատ վայրերում ավտոբուսների, բեռնափոխադրող մեքենաների, ավտոմեքենաների միջոցով մխրճվելով հոծ բազմությունների մեջ: Ինչպես դուք նշեցիք, սա կարող է մասամբ պայմանավորված լինել Իսլամական պետություն խմբավորման ֆինանսական կամ մարդկային ռեսուրսների սակավության հետ: Սակայն, ըստ իս, խմբավորման մարտավարության փոփոխությունը վկայում է այն մասին, որ ահաբեկիչներն ընտրել են առավել արդյունավետ պայքարի միջոց` փոքր ռեսուրսներով հանել մեծ աղմուկ և ստեղծել վախի մթնոլորտ հասարակության շրջանում: Սա պատերազմի վարման ժամանակակից միջոցներից մեկն է, երբ միջադեպի շուրջ ստեղծված տեղեկատվական դաշտը հեռահար նպատակների մասով առավել ազդեցիկ է և վնասակար, քան բուն գործողությունը: Բացի այդ, իրականացնելով ահաբեկչություններ Եվրոպայի խոշոր քաղաքներում զբոսաշրջության ամենաակտիվ ժամանակաշրջանում` ահաբեկչությունների կազմակերպիչները լուծում են նաև այլ խնդիր` կրճատել դեպի Եվրոպա զբոսաշրջիկների հոսքերը և դրանով իսկ տնտեսական վնասներ պատճառել եվրոպական երկրներին:

-Պարոն Վերանյան, ըստ Ձեզ՝ ո՞վ և որտե՞ղ է պայքարում նրա դեմ: Եվ ընդհանրապես աշխարհն ի՞նչ է ուզում ԻՊ-ից:

- ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքար են մղում մի շարք երկրներ, որոնց թվում է նաև Միացյալ Նահանգները: Սակայն այստեղ կարևորագույն հարցն այն է, թե որքանով կարող է լինել հակաահաբեկչական պայքարն արդյունավետ, եթե դրան զուգահեռաբար խմբավորումը տարբեր տեսակի և տարբեր խողովակներով աջակցություն է ստանում մի շարք երկրների ու ռազմականացված խմբավորումների կողմից: Սա նշանակում է, որ խմբավորման դեմ իրականացվող հակաահաբեկչական պայքարը կարող է ցիկլավորվել և ձգվել տարիներ:

Դժբախտաբար, այսօր միջազգային հանրությունը միանշանակ կարծիք և դիրքորոշում չունի ԻՊ խմբավորման ոչնչացման հարցում: Մի բան է, երբ աշխարհի առաջատար պետությունները հայտարարում են խմբավորման ոչնչացման անհրաժեշտության մասին, լրիվ այլ բան` թե ինչ է իրականում տեղի ունենում մեզ հայտնի անկայուն տարածաշրջաններում, ինչպիսի լատենտային և բացահայտ գործունեություն են իրականացնում այս կամ այն ուժերը: Միջազգային հարաբերություններում դրսևորվող լարվածությունն ու անկայունությունը, երբ հակասությունների նոր ալիք է հասունանում ԱՄՆ և Ռուսաստանի միջև, հասունանում է կորեական նոր ճգնաժամ, բնականաբար, ԻՊ խմբավորումը միմիայն գործունեության նոր հնարավորություններ կարող է ստանալ ստեղծված իրավիճակում:

 

 

 

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

03:25 • 22/09

Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել

03:11 • 22/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հալեպի նահանգապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02:23 • 22/09

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել կարիերային դիվանագետ Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը

15:33 • 21/09

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

15:25 • 21/09

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

15:22 • 21/09

Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ

15:19 • 21/09

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

15:12 • 21/09

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի մոտակայքում գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

15:07 • 21/09

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

15:05 • 21/09

Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռոբերտ Քոչարյան

14:59 • 21/09

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

14:53 • 21/09

ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկը քննարկել են համագործակցության հարցեր

14:51 • 21/09

Նյու Յորքում 52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաների

14:44 • 21/09

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

14:43 • 21/09

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին անկախության տոնի առթիվ

14:41 • 21/09

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան

14:37 • 21/09

Անկախության տոնը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

14:36 • 21/09

Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը

14:30 • 21/09

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին

14:22 • 21/09

3.7 մլն դոլար. հաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանությունից 3 ամիս անց նրա բնակարանը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

14:20 • 21/09

Հրազդան քաղաքում՝ ավտոմեքենայում, օձ է հայտնաբերվել

14:18 • 21/09

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին՝ իր մասին աղմկահարույց նյութի հրապարակման համար

14:15 • 21/09

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել. ԱՀ ոստիկանությունը՝ Արցախի Շոշ գյուղում կատարված միջադեպի մասին

14:13 • 21/09

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

14:08 • 21/09

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում

14:07 • 21/09

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի մեղադրանքին ի պատասխան

14:03 • 21/09

«Իմ քայլը»՝ 60.6%, ԲՀԿ 9.2%, «Լույս»՝ 3.4%. «GALLUP International association»-ը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հարցումների արդյունքները

13:58 • 21/09

Ճապոնական հետազոտական զոնդերը վայրէջք են կատարել Ռյուգու երկնաքարի վրա

13:50 • 21/09

Պերուում Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում

13:50 • 21/09

Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. կայացել է հայացքների մենամարտը (տեսանյութ)

13:44 • 21/09

Մի՛ բացառեք, որ ևս երեք ամիս հետո ՔՊ-ն հայտարարի, որ պառլամենտական ընտրություններ պետք չեն. Արարատ Զուրաբյան

13:39 • 21/09

«1000 դրամների» հիմնադրամն աստիճանաբար կտարածվի նաև ավելի վաղ տարիներին եղած դեպքերի վրա. Նիկոլ Փաշինյան

13:37 • 21/09

Վետերանների խնդիրները կքննարկվեն և ըստ առաջնահերթության կտրվեն լուծումներ. Ն. Փաշինյանն այցելել է վետերանների միավորում

13:35 • 21/09

Ավստրիացի ընթերցողներին կներկայացվեն ՀՀ-ի և Ավստրիայի միջև ձևավորված համագործակցության արդյունքները գյուղատնտեսության ոլորտում

13:32 • 21/09

Պետք է հարգենք անմեղության կանխավարկածը. Արա Կետիկյանը երես չի թեքել Մանվել Գրիգորյանից (տեսանյութ)