ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու Թուրքիայի հայտարարությունն ավելի շատ շանտաժ է ԵՄ-ին. Ստեփան Գրիգորյան

18:33 • 20.08.17



Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով Թուրքիայի Էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը, որ մտադիր են ԵՏՄ-ի հետ մաքսային համաձայանգիր ստորագրել, նշում է, որ այն ավելի շուտ շանտաժ է ԵՄ-ին: Այնուամենայնիվ,  չբացառելով իրական շարժառիթները, նա նկատում է՝ այս դեպքում, սա մեծ քաղաքական սենսացիա է: Եթե լինի երկրորդ տարբերակը, ապա, ըստ Ստեփան Գրիգորյանի, Թուրքիան պետք է բացի ԵԱՏՄ անդամ ՀՀ-ի հետ սահմանը, իսկ չբացելու դեպքում, նրա գնահատմամբ՝ Հայաստանը պարտավոր է վետո դնել ԵԱՏՄ-ին թուրքական մերձեցմանը: 

-Պարո՛ն Գրիգորյան,  Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար  Նիհաթ Զեյբեքչին օրերս հայտարարեց, որ իր երկիրը մտադիր է ԵԱՏՄ-ի հետ ստորագրել մաքսային համաձայնագիր՝ չխախտելով ԵՄ-ի հետ ունեցած փաստաթղթի պահանջները: Որքան հասկանում եմ՝ սա, ինչպես Իրանի պարագայում, ազատ առևտրի կարգավիճակի նման մի բան է, սակայն հնարավո՞ր է, որ բանը հասնի անդամակցությանը, և Հայաստանն ու Թուրքիան լինեն նույն կառույցում:

-Դե խոսքը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին է գոնե այս փուլում: Բայց ես հակված եմ սա դիտել որպես շանտաժ Եվրոպայի նկատմամբ: Դուք էլ հարցում նշեցիք, որ Թուրքիան ունի ազատ առևտրի գոտի Եվրամիության հետ, և հետևաբար, ես կարծում եմ, որ իրենք պետք է դուրս գան այդ ազատ առևտրի գոտուց, նոր իրավունք ունենան ստորագրել այլ կազմակերպությունների հետ նման համաձայնագիր, քանի որ ԵԱՏՄ-ի դեպքում ակնայտ է, որ այդ դրույթները չեն համընկնում: Ես դա, կրկնում եմ, դիտում եմ ավելի շատ որպես քաղաքական հայտարարություն, շանտաժի, վախեցնելու միջոց, որ, այ, նայեք, դուք մեզ հետ վատ եք, քննադատում եք մեր «ժողովրդավարությունը», մենք էլ  ձեզ կպատասխանենք այսպես:

Երկրորդ տարբերակ. ենթադրենք իրենք, իրոք, ուզում են ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել: Նույնիսկ, եթե դա անդամակցություն չէ, դա բավականին երկարատև պրոցես է, որ մի կես կամ մեկ տարի կտևի. պետք է պատրաստենք այդ համաձայնագիրը, սկսեն նոր բանակցություններ: Որովհետև նույնիսկ Իրանի դեպքում, որը նույնպես նման մտադրություններ ունի, բայց որը ազատ է՝ չունենալով ԵՄ-ի հետ համանման համաձայնագիր, այդքան կտևի: Գումարած այն, որ Հայաստանն էլ որպես ԵԱՏՄ լիիրավ անդամ, իրավունք ունի այդ համաձայնագրի վրա վետո դնել: Եվ սրանից էլ բխում է հաջորդը. եթե, այնուամենայնիվ, լուրջ է Թուրքիայի ցանկությունը, ապա Հայաստանը պետք է մի լավ հաշվարկի՝ դա մեզ ձեռնտո՞ւ է, թե ոչ: Գիտեք հնարավոր տնտեսական վտանգների մասին, եթե սա ստորագրվի և թուրքերի ապրանքները ազատ մուտք գործեն Ռուսաստան, անդամ մյուս երկրներ ու Հայաստան…

-ԵԱՏՄ կանոնադրության հիմնարար սկզբունքներից մեկն էլ դա է. մարդկանց, տրանսպորտի  կապիտալի, ապրանքների ու ծառայությունների  ազատ տեղաշարժ: Ստացվում է՝ Հայաստանում  նման թուրքական «տեղաշարժեր», եթե, Ձեր ասած առաջին՝ շանտաժի տարբերակը, այլ իրական մտադրություն:

-Ելնենք  այն տարբերակից, որ Թուրքիայի կողմից սա խաղ չէ և իրոք ուզում է ստորագրել:  Այստեղ կան ակնհայտ տնտեսական վտանգներ: Դրանցից հիմնականն այն է, որ թուրքական սննդամթերքը՝ միրգ, բանջարեղեն, ազատ մուտք կգործի ԵԱՏՄ՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան: Սա նշանակում է, որ մեր ապրանքն ավելի դժվար կիրացվի ԵԱՏՄ շուկայում և մեր ապրանքը պակաս մրցունակ կլինի: Գաղտնիք չէ, որ Թուրքիայում արտադրված ապրանքներն ավելի էժան են և որակով էլ չեն զիջում հայաստանյանին: Նաև, ես  այլ առումներով էլ ռուս-թուրքական տնտեսական մերձեցումից մեզ համար շատ լավ բաներ չեմ սպասում: Եվ սրանք է, որ Հայաստանը պետք է հաշվարկի ու անհրաժեշտության դեպքում նաև՝ վետո դնի: Ինչո՞ւ եմ ասում հաշվարկի, որովհետև այստեղ առաջին հայացքից կարծես կան դրական բաներ: Դա հայ-թուրքական սահմանի բացումն է, հակառակ դեպքում, այս փաստաթուղթն անիմաստ է ստորագրել: Այդ դեպքում Թուրքիան, միանշանակ, պետք է պատրաստ լինի սահմանը բացել: Եթե չի անելու, ուրեմն Հայաստանը հաստատ պետք է վետո դնի:

- Եթե վերանում եք տարբերակ 1-ից, այսինքն, որ դա ԵՄ-ի  նկատմամբ շանտաժ է, ու պարզվում է, որ կա նման ցանկություն, Դուք այն սենսացիոն համարո՞ւմ եք:

-Այո, այս դեպքում սա կլինի սենսացիա, որովհետև կրկնում եմ, այդ դեպքում իրենք պետք է ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտուց դուրս գան: Բայց նորից եմ կրկնում՝ ես համոզված չեմ, որ դա իրականանալի բան է:

-Դուք խոսում եք, այս հնարավոր սենսացիայի տնտեսական հետևանքների մասին, իսկ այն ինչ քաղաքական նշանակություն կունենա, եթե իրականություն դառնա:  Նախ, մի տեսակ դժվար է պատկերացնել Հայաստանն ու Թուրքիան մի կառույցում, մյուս կողմից, հնարավո՞ր է, որ Ռուսաստանը այստեղ որոշակի դիվիդենտներ շահելու խնդիր ունենա: Որովհետև, եթե բացվում է հայ-թուրքական սահմանը ՝ եվրասիական այս ծրագրի շրջանակներում, ապա սա չի նշանակում, որ ՌԴ-ն սրանով ուզում է 10 –ով 0 անել ԱՄՆ-ին, որը տարիներ շարունակ հայ-թուրքական սահմանի ու երկխոսության հարցը տաք է պահում:

-Այո, համաձայն եմ, որ այստեղ կա քաղաքական բաղադրիչ. Ռուսաստանը, պարզ է՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի սանկցիաների տակ է, և իրական մերձեցման դեպքում,սա կլինի ԱՄՆ-ին պատասխան ապտակ, եթե կարողանան հասնել նրան, որ հայ-թուրքական սահմանը բացվի:


-Իսկ եթե այդ մերձեցումը կայանա, համարո՞ւմ եք, որ Թուրքիան 1 գնդակով 2 նապաստակ կխփի. համ Արևմուտքից վրեժ կլուծի, համ էլ հնարավոր է՝ ստվերային պայմանավորվածություն ձեռք բերի ՌԴ-ի հետ՝ ասենք Արցախի հարցում: Ու իր մերձեցումը կունենա կոնկրետ գին:

-Չեմ բացառում, որ թուրքերը շատ կուզենան պատժել, բայց, գիտեք, ամեն ինչին սահման կա: Թուրքիան, որքան հեռանա ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից, այնքան կթուլանա, և Ռուսաստանն էլ այն երկիրը չէ, որ կարողանա այդ ամենը կոմպենսացնել, տալ Թուրքիային արժանապատիվ ներկա ու ապագա: Եվ չմոռանանք նաև, թե ինչ քաղաքականություն է վարում Ռուսաստանը: Հիմա մենք դարձել ենք ու պարզ է, չէ՞, որ իրենք ոչ մի բան չեն անում, որ մենք այդ անդամակցությունից գոհ լինենք: Սա Թուրքիան էլ շատ լավ տեսնում ու հասկանում է: 

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

12:13 • 21/09

«Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատարը կդառնար 60 տարեկան. հուշ-երեկո՝ նվիրված Աշոտ Մանուկյանին

12:11 • 21/09

Ես մրցակցության մեջ չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Փաշինյանը մրցակցության մեջ է բոլորի հետ. Արարատ Զուրաբյան

12:01 • 21/09

Հայտնի է դարձել Վիետնամի նախագահի մահվան պատճառը

11:59 • 21/09

Արսենալի ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հայրը դարձել է Գաբոնի հավաքականի մարզիչը

11:56 • 21/09

Անկախության օրվա առթիվ նախագահի նստավայրում ընթանում է պարգևատրման արարողություն (ուղիղ)

11:51 • 21/09

ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությանը. Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել

11:39 • 21/09

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով (տեսանյութ)

11:37 • 21/09

Չի գաղտնազերծվել 0038 հրամանի այն մասը, որը կարող է վտանգել ոչ թե անձանց, այլ մեր ազգային անվտանգությունը․ Դավիթ Տոնոյան

11:32 • 21/09

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը հայտնել է, որ չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

11:30 • 21/09

Մեր վերջին 20 տարիներն անկախության կորստի տարիներ են եղել, որովհետև քաղաքացին սկսեց խեղճանալ, ընկճվել, իր ազատատենչությունն անկյուն սեղմվեց. Արամ Մանուկյան (տեսանյութ)

11:28 • 21/09

ԱՄՆ-ում հոգեհանգստի արարողության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, արձակվել է մոտ 15 կրակոց

11:20 • 21/09

Ստամբուլում ցուցադրության են հանվել Տիգրան Ձիթողցյանի կտավները

11:18 • 21/09

Շարունակելու ենք ամրապնդել երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ սերունդներին թողնելով խաղաղ, կայուն ու զարգացած հայրենիք. Արմեն Գրիգորյան

11:16 • 21/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես «Ալի» ուժեղ փոթորիկը Boeing-ին թույլ չի տալիս վայրէջք կատարել (տեսանյութ)

11:10 • 21/09

Ճապոնիայի մշակույթի փոխնախարարն ինքնակամ հեռացել է պաշտոնից՝ կոռուպցիոն սկանդալից հետո

11:01 • 21/09

Սահմանին այս պահին իրադրությունը հարաբերական կայուն է․ Դավիթ Տոնոյան

10:54 • 21/09

Հենրիխ Մխիթարյան. Արսենալը կփորձի հաղթել Եվրոպա լիգայում

10:54 • 21/09

«Առավոտ». Օրինազանցները չպիտի բաժանվեն «մերոնքականների» և «թշնամիների». պետության ներսում թշ­նամիներ պետք է ընդհան­րապես չլինեն

10:53 • 21/09

Խաղաղասեր քաղաքացիական մարդու կյանքն ու առողջությունը պետք է լինեն լիարժեք պաշտպանված. ՄԻՊ-ի ուղերձը

10:46 • 21/09

Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսներն ամիսներ առաջ ձերբակալվել են Նիդեռլանդներում. Bellingcat միջազգային խումբ

10:46 • 21/09

«Սանիտեկ» ընկերության նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են. նախարար

10:39 • 21/09

Եվրոպա լիգա. հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

10:35 • 21/09

Կառավարության և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ վարչապետի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր (լուսանկարներ)

10:30 • 21/09

Ռոհանին ՄԱԿ-ի ԳՎ-ի շրջանակում Թրամփի հետ հանդիպում է խնդրել

10:27 • 21/09

«Ժողովուրդ». Նոր իշխանությունը գնում է նախորդների ճանապարհով. բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին փոխարինել են ՔՊ-ականները

10:24 • 21/09

Թուրքիայում վերջին 5 տարում բռնության է ենթարկվել շուրջ 60.000 բուժաշխատող

10:17 • 21/09

Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները, վստահ եմ՝ հիմա էլ այդպես կլինի. Ա. Բաբլոյանի շնորհավորական ուղերձը

10:13 • 21/09

«Ժամանակ». ԲՀԿ-ական խաղեր. Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում իրավիճակը գնալով լարվում է

10:12 • 21/09

Եվրոպայի խորհուրդը պահանջ է ներկայացրել Թուրքիայի իշխանություններին՝ Դինքի դատավարության հետ կապված

09:55 • 21/09

«Ժամանակ». ՀԱՊԿ-ը հասկացրել է, որ Երևանն իր վրա հույս չդնի

09:47 • 21/09

Google-ը շնորհավորել է ՀՀ Անկախության 27-ամյակը

09:41 • 21/09

Մահացել է Վիետնամի նախագահը

09:38 • 21/09

Ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ և այսօր ունենք նոր երազանքներ. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

09:32 • 21/09

«Հրապարակ». Դատախազությունում քաոս է. ինչպե՞ս է դասավորվելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ճակատագիրը

09:27 • 21/09

Հայ ժողովուրդը միշտ հավատացել է իր պայքարի, երազանքների հաղթանակին. Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ն. Փաշինյանին

08:55 • 21/09

«Ժամանակ». ԱԺ-ն լուծարելու միակ հնարավոր տարբերակը մնացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

08:48 • 21/09

«Ժողովուրդ». Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկվի ՍԴ

08:38 • 21/09

«Հրապարակ». Նախընտրական այս շրջա­նում ՊԵԿ-ը դադարեցրել է գրեթե բոլոր ստուգումները

08:30 • 21/09

Հայաստանն այսօր տոնում է Երրորդ Հանրապետության անկախության 27-ամյակը

08:20 • 21/09

«Ժողովուրդ». Իրավապահների համար մոտավորապես պարզ է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումն իրականացրած անձանց շրջանակը

08:01 • 21/09

Երևանում և 3 մարզում սեպտեմբերի 24-ին էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:57 • 21/09

ԱՄՆ-ի Սիրակյուս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել. տուժել է 7 մարդ, այդ թվում` երեխաներ

07:23 • 21/09

ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակն ուսումնասիրելու համար գործարկած զոնդի՝ Երկիր ուղարկված առաջին լուսանկարը

06:54 • 21/09

Օգտատերերը հայտնել են Facebook-ի աշխատանքում խափանումների մասին

06:34 • 21/09

Արտակարգ դեպք Երևանում. դանակահարել են 23-ամյա և 27-ամյա եղբայրների. shamshyan.com

06:22 • 21/09

Համացանցում է հայտնվել «Սևազգեստ մարդիկ» ֆիլմաշարի նոր մասի գլխավոր հերոսների առաջին համատեղ լուսանկարը

05:46 • 21/09

Թրամփը հաստատել է կիբերանվտանգության վերաբերյալ Պենտագոնի ներկայացրած նոր մարտավարությունը

05:09 • 21/09

Արագած գյուղում մոլորված օտարերկրյա քաղաքացիները գտնվել են

04:51 • 21/09

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչն առաջարկել է պաղեստինաիսրայելյան բանակցություններն անցկացնել Մոսկվայում

04:16 • 21/09

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը գաղտնի հանդիպում են ունեցել. Daily Mail

03:42 • 21/09

Time ամսագրի նոր համարի շապիկին կրկին Թրամփն ու Պուտինն են հայտնվել

02:52 • 21/09

Իսրայելը Մոսկվային է փոխանցել Սիրիայում կործանված Իլ-20-ի մասին տվյալները

02:22 • 21/09

Պորոշենկոյին զրկել են Վերոնայի պատվավոր քաղաքացու կոչումից

01:37 • 21/09

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար

01:00 • 21/09

ԵԼ. Մխիթարյանը փայլեց. «Արսենալը» գոլառատ խաղում մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

01:00 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավ է խորտակվել. զոհվել է ավելի քան 40 մարդ

23:55 • 20/09

Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է Թրամփի թվիթերյան գրառման ֆոնին

23:52 • 20/09

Xiaomi-ն ներկայացրել է իր ամենամատչելի նոթբուքը

23:44 • 20/09

Մեր երկրում կանայք ոչ միայն հավասար իրավունքներ ունեն տղամարդկանց հետ, այլև ավելի շատ. Մարգարիտա Սիմոնյանը՝ ՌԴ-ում իրավահավասարության մասին

23:41 • 20/09

Իգուաինն ամսական ստանում է այնքան աշխատավարձ, որքան «Դյուդելանժի» բոլոր ֆուտբոլիստները և մարզիչը 1 տարում

23:35 • 20/09

Սոցցանցում հայտնված լուսանկարները բացահայտում են լոգասենյակների ամենատարօրինակ դիզայներական լուծումները

23:23 • 20/09

Մեծ Բրիտանիայում հրապարակել են Բուքերյան մրցանակի հավակնորդների կարճ ցանկը

23:08 • 20/09

Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին նոր հրամանագիր է ստորագրել

23:06 • 20/09

Անկախության տոնի առթիվ ՉԺՀ պետխորհրդի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ն. Փաշինյանին

22:56 • 20/09

ՀՀ զարգացումն ու զորացումը բոլոր հայերի խնդիրն է. Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

22:53 • 20/09

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը՝ վիրավորական բնույթի մեկնաբանությունների վերաբերյալ

22:51 • 20/09

Ասկերանի շրջանի Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

22:47 • 20/09

Galaxy A7. Samsung-ը ցուցադրել է եռակի տեսախցիկով առաջին սմարթֆոնը (լուսանկարներ)

22:46 • 20/09

Արցախի ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել Շոշ գյուղում տեղի ունեցած բռնության դեպքի վերաբերյալ

22:40 • 20/09

Արագած գյուղում օտարերկրյա քաղաքացիներ են մոլորվել

22:34 • 20/09

Սերժ Թանկյանը կոչ է արել ձեռք բերել Լաս Վեգասում կայանալիք համերգի VIP տոմսերն ու նվիրաբերություն անել հայ երեխաներին (տեսանյութ)

22:30 • 20/09

ԵԼ. «Արսենալ»-«Վորսկլա». ուղիղ հեռարձակում

22:28 • 20/09

Խորհրդարանի ինքնալուծարումը չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն, նույնիսկ ԱԺ նախագահի. Արա Բաբլոյան

22:24 • 20/09

Իտալիայում ռեստորանի տերը զբոսաշրջուհուն է վերադարձրել այնտեղ մոռացված 13 000 եվրոն

22:01 • 20/09

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը

21:56 • 20/09

ՀՀ-ը սահմանին լարվածության աճի հետ կապված պետք է դիմեր ՀԱՊԿ–ին․ ռազմական փորձագետ

21:56 • 20/09

Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի. անկախության տոնի առթիվ Դ. Թրամփը շնորհավորել է Ն. Փաշինյանին

21:53 • 20/09

Ջանք չենք խնաելու Ինտերպոլի հետ համագործակցոթյունն ընդլայնելու ուղղությամբ. Օսիպյանը՝ Ինտերպոլի պատվիրակությանը

21:48 • 20/09

ԵԼ. «Արսենալի» մեկնարկային կազմը «Վորսկլայի» հետ խաղում

21:48 • 20/09

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը. Անկախության օրվա առթիվ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

21:46 • 20/09

Անկախ պետականություն ունենալու խորհուրդը բոլորս պետք է գիտակցենք և մեր քայլերն անենք՝ սխալներն ուղղելու և առաջ գնալու ուղղությամբ. Աղվան Վարդանյան

21:42 • 20/09

Արթուր Ասատրյանն արդեն ազատության մեջ է. 50 միլիոն դրամ գրավը վճարված է. փաստաբան

21:37 • 20/09

Չկա թեկնածու, որի ընտրվելը խոչընդոտելու է ԱԺ արտահերթ ընտրությունների կայացմանը. Արամ Սարգսյան

21:28 • 20/09

Այո՛, ոչ մի պայմանավորվածություն որևէ մեկի հետ չկա, երևանցիներն են որոշելու. Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

21:21 • 20/09

Էդ Շիրանը համերգով հանդես կգա Մոսկվայում

21:15 • 20/09

«Ինտերի» գլխավոր մարզիչ. Հպարտ եմ, որ հանդես ենք գալիս Չեմպիոնների լիգայում

21:12 • 20/09

Ամեն ինչ անցողիկ է, պարո՛ն վարչապետ, սա էլ  կանցնի, բայց մենք պարտավոր ենք ապրել և գործել համերաշխության մթնոլորտում. Շարմազանով

20:59 • 20/09

Ինձ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատով օժտելուց հետո կհրավիրեմ բանակցություններ. Ն. Փաշինյան

20:51 • 20/09

Մեծ Բրիտանիայում տաքսու բարձր վարձավճարից դժգոհ ուղևորը դուրս է թռել մեքենայից ու մահացել

20:34 • 20/09

Թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնան պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում. ՀՀ նախագահ

20:32 • 20/09

Չէի ցանկանում վիրավորել կանանց իմ խոսքերով. Էմրե Ջան

20:19 • 20/09

Պաստորե. ՊՍԺ-ն լավագույն ակումբն է, որտեղ խաղացել եմ

20:19 • 20/09

Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունը կօգնի Սիրիայում զատել իրարից չափավոր ընդդիմադիրներին ու ծայրահեղականներին․ Զախարովա

20:17 • 20/09

Խորհրդարանի գործունեության արդյունավետության և լեգիտիմության աղբյուրը ժողովրդի կամքն է, խորհրդարանը պետք է արտահայտի նրա տրամադրություններն ու երազանքները. վարչապետ

20:12 • 20/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ հարցաքննվել է իր և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով

20:07 • 20/09

Եթե որևէ երկրում կա այնպիսի իրավիճակ, երբ խորհրդարանի լուծարմամբ պետք է կարգավորվի երկրի կյանքը, ուրեմն խորհրդարանը լուծարվում է. Տիգրան Թորոսյան

20:03 • 20/09

ԱԺ-ի առաքելությունը բարիք արարելն է մեր պետության հզորացման համար. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը

19:57 • 20/09

Գիտնականներն Իսպանիայում ջրիմուռներ են հայտնաբերել, որոնք ունակ են ապրելու նաև Մարսում

19:55 • 20/09

Ովքեր ասֆալտին փռում և փռվում են, թող իրենք մտածեն, ես նման խնդիր չունեմ, շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ շրջել. Միհրան Պողոսյան

19:50 • 20/09

«Արցախ»-«Շիրակ». Գլխավոր մարզիչների հետխաղյա մեկնաբանությունները (տեսանյութ)