Հայ-թուրքական սահմանի չբացվելու թիվ մեկ ջատագովը հենց Ռուսաստանն է. Խ. Քոքոբելյանը՝ Թուրքիայի՝ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին միանալու մասին

20:22 • 22.08.17



Tert.am-ն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ զրուցել է Թուրքիայի՝ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին միանալու հնարավորության և հետևանքների,  ինչպես նաև հայ –իրանական հարաբերությունների մասին: Քոքոբելյանը գտնում է, որ հայ-թուրքական սահմանի չբացման թիվ մեկ ջատագովը հենց Ռուսաստանն է, և այստեղից ուղղակի բխում է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը Թուրքիայի՝ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին միանալու հետ որևէ կապ չունի:

Միաժամանակ, ըստ նրա, եթե Թուրքիան «առանց մաքս» հարաբերություններ ունենա ԵԱՏՄ-ի հետ, այդ դեպքում ամենևին էլ պարտադիր չէ բացել Հայաստանի հետ սահմանը։ Քոքոբելյանը, խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին, հույս հայտնեց, որ ՀՀ-ի հետ կապված բոլոր որոշումները պետք է կայացնի բացառապես ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը:

- Պարո՛ն Քոքոբելյան, արտաքին քաղաքական սենսացիային մոտ օրակարգ հասունացավ այն բանից հետո, երբ Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ մտադիր են միանալ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին, դրան հասցրել են արձագանքել հայկական և ռուսական կողմերը: Հիմա հիմնական հարցադրումն է՝ այս պայմանագրի հետևանքով կբացվի՞, թե՞ չի բացվի հայ-թուրքական սահմանը:

- Մամուլից ծանոթացել եմ հայկական կողմի տեսակետներին և չեմ կարող չնշել, որ շատ մակերեսային մոտեցումներ են առաջ քաշվում ու քննարկվում: Նախ՝ հասկանանք, որ սա արևմտյան պրոյեկտ չէ, սա եվրասիական է: Եվ քաղաքականության հետ աղերս ունեցող յուրաքանչյուր ոք պետք է առնվազն ունենա այն տարրական պատկերացումը, որ հայ-թուրքական սահմանի չբացման թիվ մեկ ջատագովը հենց Ռուսաստանն է: Եվ այստեղից ուղղակի բխում է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը Թուրքիայի՝ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին միանալու հետ որևէ կապ չունի։ Բացի դրանից՝ այստեղ հարցը ոչ թե ԵԱՏՄ անդամակցության, այլ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին է, ինչը հնարավորություն կարող է տալ, որ Թուրքիան «առանց մաքս» հարաբերություններ ունենա ԵԱՏՄ-ի հետ, և ամենևին էլ պարտադիր չէ այդ դեպքում բացել Հայաստանի հետ սահմանը։  Ես սա ցավով եմ ասում, քանզի միշտ այն կարծիքին եմ եղել, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի: Բայց հայ-թուրքական սահմանի բացման մոտիվացիան ու շարժառիթներն այլ տեղ պետք է փնտրել։ Էլեմենտար տնտեսական ու քաղաքական հաշվարկ է, որ հայ –թուրքական սահմանի բացումն ակնհայտորեն բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, և անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Հայաստանի հետ միակողմանի փակել է սահմանը: Եվ թող ոչ ոք չասի, թե սահմանի փակ լինելը դրական երևույթ է: Ցավալի է, բայց կան նույնիսկ պաշտոնյաներ, որ ասում են, թե «Փառք Աստծո, որ չի բացվում սահմանը»: Ես այդ մոտեցումներն անհասկանալի և անհեռատես եմ համարում, քանզի զուտ տնտեսական առումով սահմանի բացումը մեզ օդ ու ջրի պես պետք է: Ավելին՝ մենք պետք է աշխատենք և մեր օրենսդրությամբ էլ նպաստավոր դաշտ ապահովենք, որպեսզի սահմանի բացումը նոր խնդիրներ չառաջացնի հայ-թուրքական հարաբերություններում՝ տնտեսական էքսպանսիայի հետ կապված: Հաջորդ խնդիրը, ցավոք, Մաքսային միությանն անդամակցության հետ կապված, Թուրքիան կարող է արհամարհել հայ-թուրքական սահմանի բացումը, ինչու ոչ՝ նաև շահարկել:

-Ռուս քաղաքագետ Կոլերովը մոտավորապես այդպես էլ ասել էր, որ հայ-թուրքական սահմանի բացում չի ենթադրվում:

- Հայաստանը պետք է կարողանա քաղաքական կամք դրսևորել և, որպես ԵԱՏՄ անդամ պետություն, պաշտպանել իր շահերն, ինչին, ցավոք, չեմ հավատում, որովհետև մինչ այս ԵԱՏՄ-ում մեր իրավունքների հետ կապված խնդիրներից որևէ մեկը չեն կարողացել լուծել ի շահ Հայաստանի: Եվ հայ-ռուսական հարաբերությունները բառիս բուն իմաստով վերածվել են արտագնա աշխատողներին առնչվող գործընթացի: Փոխանակ խոսվի ռուսական կողմից Ադրբեջանին հարձակողական տիպի զենքի վաճառքի մասին, օրերս էլ արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ռուսական նորագույն զենիթահրթիռային C-500 համակարգերի հավանական գնորդների ցանկում է։ Իսկ C-500-ը հայտնի C-400-ի կատարելագործված տարբերակն է։ Այ, այս կարևորագույն խնդրի մասին պապանձվում են, բայց գործ անելու իմիտացիա ստեղծելու համար բարձրաձայնում ու հետո էլ քաջաբար լուծում են ամենապարզ, ամենաէլեմենտար խնդիրները: Չեմ ասում, որ այդ խնդիրները չպետք է լուծվեն, բայց կան շատ ավելի առաջնային ու կարևոր խնդիրներ, որոնք էլ պատճառն ու հետևանքն են, որ Հայաստանն այսօր այս վիճակում է: Ցավոք, պետք է նշեմ, որ ռուս-թուրքական հարաբերությունների վրա Հայաստանը երբեք էլ էական ազդեցություն չի ունեցել: Եվ պետք է գոնե այժմ ամեն ինչ անենք, որ Հայաստանն ազդեցություն ունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա և իր շահերը այդ համատեքստում պաշտպանի:

-Եթե սա եվրասիական պրոյեկտ է, ինչպես Դուք եք ասում, ապա Հայաստանը կկարողանա՞, օրինակ, մերժել Ռուսաստանին, այն է՝ վետո դնել Թուրքիայի համաձայնագրին միանալու հարցում, եթե Թուրքիան, ինչպես նշեցիք, չբացի սահմանը:

-Իրավական առումով՝ այո, բայց զուտ քաղաքական առումով հավանական չեմ համարում: Տեսեք, թե սա ինչ հրատապ ու զգայուն թեմա է, բայց մինչ այս պահը մեր պաշտոնյաները, որոնք նաև եվրասիական միության ղեկավար կառույցներում են ներգրավված, անգամ ղեկավարում են ԵԱՏՄ կարևորագույն մարմիններից մեկը, որևէ կերպ չեն արձագանքել, դիրքորոշում չեն հայտնել: Վստահեցնում եմ՝ հետագայում էլ չենք լսի որևէ արձագանք: Մի կարևոր դիտարկում ևս, եթե Թուրքիան կարող է առանց մաքս հարաբերություններ հաստատել ԵԱՏՄ-ի հետ՝ չանդամակցելով այդ կառույցին, եթե այդ հարցը Ռուսաստանում ընդունում են հալած յուղի պես, անգամ ՌԴ-ի ձեռքին քարոզչական գործիք է դարձել, ապա հարց է առաջանում ինչո՞ւ Հայաստանը չէր կարող առանց ԵԱՏՄ-ին անդամակցելու Ռուսաստանի և մյուս երկրների հետ ունենալ առանց մաքս հարաբերություններ: Եվ սա հռետորական հարց չէ, որ բարձրացնում եմ, այլ ակնկալում եմ, որ պաշտոնատար անձինք  այս հարցի պատասխանը տան ՀՀ այլ քաղաքացիներին:

- Խոսենք նաև հայ-իրանական հարաբերութունների մասին, քանի որ այս օրերին Երևանն ու Թեհրանը բանակցում են Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալները 2,5 անգամ մեծացնելու շուրջ: Այս ծրագիրը որքանո՞վ է ռեալ՝ հաշվի առնելով, որ 2000-ականներին Ռուսաստանն անգամ թույլ չտվեց, որ Հայաստան-Իրան գազատարի խողովակի տրամաչափը մեծացվի: Հիմա ի՞նչ է փոխվել, որ թողնի, ՌԴ-ի  մոտեցումներում փոփոխությո՞ւն կա:

- Առաջինը՝ հայ-իրանական հարաբերություններն ավելի բնականոն և ամուր հիմքերի վրա են գտնվում, քան որևէ դեսպանի կամ պաշտոնյայի այցելություն կամ հայտարարություն: Երկրորդը՝ պարզ է, որ թե՛ հայ պաշտոնյաները, թե՛ քաղաքական գործիչները, թե՛ հայ ժողովուրդը պետք է հասկանան, որ ՀՀ-ի հետ կապված բոլոր որոշումները պետք է կայացնի բացառապես ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը: Իհարկե, ցավով պետք է ասեմ, որ դեռևս 2000-ական թվականներին մեր իշխանությունների դիմադրողականությունը, միգուցե նաև կամքը, չբավարարեց վերոնշյալ հարցում շահեկան որոշում կայացնելու համար: Հաշվի չառնվեց, որ հայ-իրանական գազատարը ստրատեգիական նշանակություն ունի ոչ միայն ՀՀ-ի, այլև ԵՄ-ի և Վրաստանի համար: Սա էր պատճառը, որ մենք ժամանակին էլ դեմ էինք գազատարի սեփականաշնորհմանը: Ինչ վերաբերում է Ձեր բարձրացրած հարցին, ապա չեմ կարծում, որ սա այնքան ծախսատար գործընթաց է, որ ՀՀ-ն ու իրանական կողմը հրաժարվեն, իրականում խոսքը շահավետ գործարքի մասին է:  Ինչպես նաև, եթե ռուսական գազը 1.5 տարի առաջ լուրջ զենք էր համարվում, ապա այսօր այդպես չէ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս տարվա առաջին եռամսյակում «Գազպրոմի» եկամուտները 11 անգամ նվազել են, ինչից կարող ենք հետևություն անել, որ ՌԴ-ն գազն իրացնելու խնդիր կարող է ունենալ: Ուշագրավն այն է, որ ՌԴ-ն Թուրքիայի հետ հարաբերությունների ամենալարված ժամանակահատվածում անգամ չի խոսել Թուրքիա մատակարարվող գազի սակագնի բարձրացման մասին, որն, ի դեպ, ավելի մատչելի է մեզ մատակարարվող գազի սակագնի համեմատ: Այսինքն՝ հայ-իրանական հարաբերություններն ինքնաբավ են՝ զարգացման լայն հնարավորություններով, թեպետ ցավալի է, որ  ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամ լինելու  հետևանքով շատ սահմանափակումներ կան այդտեղ ևս: Միևնույն է, վստահ եմ՝ թե՛ Արևմուտքի, թե՛ Իրանի և թե՛ ԵՄ-ի համար ՀՀ-ի ճանապարհը կարող է լինել անփոխարինելի՝ որպես էներգառեսուրս տեղափոխման էժան ճանապարհ: Այսօր ԵՄ-ում քննարկվում է, որ հեղուկ գազը տանկերների միջոցով, ծովային ճանապարհով հասնի Եվրոպա, միայն թե հրաժարվեն ռուսական գազից: Եթե նման նախագծեր են քննարկվում, ապա Հայաստանի ճանապարհով գազի անցկացումն ու ծավալների մեծացումը միանշանակ շահավետ պրոցես է: Կուլիսներում քննարկումներ կան, որ իրանական գազը ՀՀ-ով կարող է տեղափոխվել Վրաստան եռակողմ համաձայնագրով՝ Հայաստան-Իրան-Գազպրոմ, և մեկ տարի է, ինչ այս բանակցությունները շարունակվում են:

Հայ-իրանական հարաբերությունները երբեք չի կարելի կապել այլ երկրների հարաբերությունների հետ, սա այն հազվագյուտ դեպքերից է, որ մենք չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանն ազդեցություն ունենա հայ-իրանական հարաբերությունների վրա: Ես նաև ցավով եմ նշում, որ հայ-իրանական սահմանին այս պահին կա ռուսական վերահսկողություն, ինչն ինձ համար որևէ կերպ ընդունելի և հասկանալի չէ: Եթե Թուրքիայի հետ կապված բացատրություններ փորձում ենք գտնել, ապա հայ-իրանական սահմանին դրա անհրաժեշտությունը ընդհանրապես չկա:

-Իսկ ինչո՞վ եք բացատրում, որ մի կողմից իրանական կողմն այդպիսի հայտարարություն է անում, իսկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Բազեում խիստ զգուշավոր ասաց, որ այս պահին որևէ բանակցություններ չեն վարվում` անդրադառնալով ՀՀ-ից էներգակիր գնելու վերաբերյալ առնչվող հարցին: Վարչապետը բառացիորեն ասաց, որ եթե լինի նման առաջարկ, գնային համեմատությամբ ձեռնտու լինի, մեծ սիրով:

- Ես համարում եմ, որ նա զուտ պաշտոնական դիրքորոշում է փորձել հայտնել, բայց բոլոր նրանք, ովքեր քաջատեղյակ են, գիտեն, թե այդտեղ ինչ կնճռոտ խնդիրներ կան և ինչի շուրջ են գնում բանակցությունները: Նոր չէ, որ իրանական կողմը խոսում է այդ մասին, նաև 3-4 տարի առաջ Իրանի նախկին դեսպանն է հայտարարել, որ իրենք պատրաստ են, ուղղակի հայկական կողմից իրենց առաջարկ չի եղել քննարկելու, օրինակ՝ գազի սակագինը կամ գազի ծավալների հետ կապված հարցեր: Այսինքն՝ սրանք հստակ իրանական մոտեցումներն են, որոնք չեն փոխվել և բնական է, որ Իրանին և մեզ նույնպես ձեռնտու է, որ իրանական գազը ոչ միայն Հայաստան մտնի, այլ նաև Հայաստանը դառնա տրանզիտ երկիր: Ընդհանրապես, բիզնեսը, երբեմն, թելադրում է իր կանոնները և քաղաքական վարքագիծ փոխում: Կա շատ պարզ հաշվարկ՝ ռուսական գազը մինչև Հայաստան հասցնելու ծախսը և իրանական գազը Հայաստանում ստանալու ծախսը համադրելի չեն: Այսինքն՝ կա նաև տրանսպորտային տեղափոխման արժեք։ Մյուս խնդիրը կապված է ռուսական պատժամիջոցների հետ. անկախ ամեն ինչից, գազը միայն տեղափոխումը չէ, այլ նաև միջազգային առևտուր է, իսկ մենք գիտեք, թե այսօր Ռուսաստանի և հատկապես Գազպրոմի առջև ինչպիսի կոշտ խոչընդոտներ են դրված միջազգային շուկայում:

 

Անի Օհանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:08 • 25/09

Ռուսաստանի ներկայացուցիչներն արդեն եղել են ՀՀ-ի տարածքում գտնվող ամերիկյան լաբորատորիաներում․ վարչապետի խորհրդական

17:05 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

17:03 • 25/09

Ադրբեջանում կազմակերպված ձևով իրականացվում է հայատյացության քաղաքականություն. Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է հատուկ զեկույց

16:57 • 25/09

Երևանի Արտաշիսյան և Հալաբյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

16:55 • 25/09

Սարի թաղում 2016 թ. հուլիսի 29-ին խաղաղ ցուցարարներին բռնության ենթարկելու քրգործը կասեցվել է. պատճառը մեղադրյալների բացակայությունն է. Ա. Ղուկասյան

16:54 • 25/09

Գազի սակագնի իջեցման մասին դեռ վաղ է խոսել. վարչապետ Փաշինյանի խորհրդական

16:54 • 25/09

Դոպինգ օգտագործելու համար Ջուզեպե Ռոսիին երկարաժամկետ որակազրկում է սպառնում

16:53 • 25/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է բարձրակրունկներ հագած Ջենիֆեր Լոպեսն ընկնում համերգի ժամանակ (տեսանյութ)

16:42 • 25/09

2016 թ. ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործը կշարունակի նրա կինը. (տեսանյութ)

16:40 • 25/09

Վրաստանն ԱՄՆ-ի աջակցությամբ խախտում է բաց երկնքի վերաբերյալ պայմանագիրը. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

16:37 • 25/09

«Օրանժ» ձեռնարկությունը շահագրգիռ է համատեղ նոր գործարար գաղափարների իրականացմամբ. Նախագահը հանդիպել է Ստեֆան Ռիշարի հետ

16:33 • 25/09

ԱԺ պատվիրակությունը Բելառուսում այցելել է Բրեստի ամրոց-հուշահամալիր

16:30 • 25/09

ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6 տոկոս

16:27 • 25/09

FIFA The Best. Ինչպիսի՞ տեսք ունի լավագույն տասնյակը

16:26 • 25/09

Լոռու մարզում ընթացիկ տարվա 8 ամիսներին ավարտված նյութերով և քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 752 մլն ՀՀ դրամ. Դատախազություն

16:17 • 25/09

Բակո Սահակյանը պարգևատրել է մշակութային մի քանի գործիչների

16:16 • 25/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Հնդկաստանում ուժգին հեղեղը քշում-տանում զբոսաշրջային ավտոբուսը (տեսանյութ)

16:14 • 25/09

Առանց մտածել արել է, ցանկացել է բալոնը լիցքավորել, և ճնշման տարբերությունից պայթյուն է եղել. «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» թթվածնի կայանի տնօրեն

16:12 • 25/09

Թրամփն Իրանի նախագահին «հիանալի մարդ» է անվանել

15:51 • 25/09

Փյունիկ ՖԱ-ն այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Սոչիում

15:50 • 25/09

Մտածել եմ կարիերաս ավարտելու մասին. Տոմաշ Բերդիխ

15:48 • 25/09

Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին

15:33 • 25/09

«Ռեալը» կորուստներ ունի «Սևիլիայի» հետ խաղից առաջ

15:32 • 25/09

Ինչ զենք է Ադրբեջանը գնել Ռուսաստանից 2005-2018 թվականներին. ТАСС-ի անդրադարձը

15:31 • 25/09

Արա Սաղաթելյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը

15:12 • 25/09

Խախտվել են տեխնիկայի անվտանգության կանոնները, երևի, աշխատակիցն իր օգտագործման համար էր բալոն բերել. «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ տեխնիկայի անվտանգության պատասխանատու  

15:10 • 25/09

Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել ԱՄԷ-ում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

15:09 • 25/09

Ադրբեջանը նոր դիպուկահար զենք է ստեղծել

15:03 • 25/09

Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

15:01 • 25/09

Արարատի մարզում 2 մեքենաներ են բախվել միմյանց. կա մեկ զոհ. shamshyan.com

15:01 • 25/09

Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

14:59 • 25/09

Beeline-ի Ֆիքսված հեռախոսակապով զանգահարելն արդեն ավելի հարմար է և շահավետ

14:53 • 25/09

Հրապարակվել է «Տրանսֆորմերներ»-ի մասին նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

14:53 • 25/09

Թթվածնի կայանի տնօրենը պետք է ազատման դիմում գրեր, և նոր աշխատակիցը պետք է ներքին համատեղությամբ համալրեր այդ պաշտոնը. «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ԺՊ

14:29 • 25/09

Դուբայում բրիտանացի զբոսաշրջիկը ձերբակալվել է ոստիկանի ոտքը տրորելու և նրան սպառնալու համար

14:28 • 25/09

Միհրան Հակոբյանը շրջանառության մեջ է դրել Կաթողիկոսի անվտանգությունն օրենքով ապահովելու մասին նախագիծը

14:23 • 25/09

Աղբյուր. Իտալացի մասնագետ Ջիանի Դե Բիազին կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը

14:14 • 25/09

Ավստրալուհին քաղցկեղով հիվանդ է ձևացել ու մոտ 10.000 ավստրալական դոլար հավաքել

14:07 • 25/09

Թրամփի նոր լիմուզինն առաջին անգամ ներկայացվել է հանրությանը (լուսանկարներ)

14:04 • 25/09

Արսենալը նորություններ է հայտնել Մխիթարյանի առողջական վիճակի մասին

14:02 • 25/09

Սեպտեմբերի 24-25-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 42 դեպք

14:00 • 25/09

Իմ խորին համոզմամբ՝ քաղաքական գործիչների կանայք պետք է խորհուրդներ չտան իրենց տղամարդկանց. Ա. Հակոբյանի հարցազրույցը «Мир 24»-ին

13:52 • 25/09

ԵՄ-ն ֆինանսական մեխանիզմ կստեղծի Իրանի հետ ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ գործարքներ իրականացնելու համար

13:51 • 25/09

Տնտեսական զարգացման փոխնախարարը ՀՀ-ում հեղափոխությունից հետո արձանագրում է ներդրողների հետաքրքրության բարձրացում

13:49 • 25/09

Մաքգրեգորի հայր. Խաբիբը չի դիմանա մինչև երկրորդ ռաունդ. Կոնորը կջարդի նրա գլուխը

13:31 • 25/09

Հայ բռնցքամարտիկները ոսկե ու արծաթե մեդալ են նվաճել Լատվիայի միջազգային մրցաշարում

13:30 • 25/09

Մ. Մայիլյանն Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը ներկայացրել է՝ Ադրբեջանը փորձում է Արցախի դեմ նոր ագրեսիա սանձազերծելու հող պատրաստել

13:30 • 25/09

«Ժառանգության» նախկին անվանի գործիչները «Ժառանգությունում» դարձան աստղեր, բայց ավելի կարևոր է համաստեղությունը, քան թե աստղը. Րաֆֆի Հովհաննիսյան

13:21 • 25/09

Մեր կրոնը, մեր ազգային եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունը. Գարեգին Բ-ի ելույթը «Մետրոպոլիտան»-ում

13:18 • 25/09

Սաուդյան Արաբիայի ուղտերի փառատոնը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում (լուսանկարներ)

13:18 • 25/09

Պաշտոնական. Ալաշկերտ ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի

13:10 • 25/09

National Geographic-ը վերստեղծել է 2014 թվականին խորհրդավոր կերպով անհետացած Boeing-777-ի «կործանումը» (տեսանյութ)

13:09 • 25/09

Առաջիկա ընտրությունները հավանաբար կլինեն վերջինը, որ կպահանջեն անձնապես իմ մասնակցությունը. Րաֆֆի Հովհաննիսյան

13:00 • 25/09

Ավտովթար Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում. կան տուժածներ

12:57 • 25/09

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ-թուրքական սահմանը հատած Կարսի 16-ամյա բնակչին

12:52 • 25/09

Բելգիայի վարչապետը Եվրամիությանը Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության կոչ է արել

12:50 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և վիրավոր (թարմացված)

12:47 • 25/09

Այս քարոզարշավի ընթացքում քաղաքական դիսկուրս, փաստարկ, ոչինչ չեղավ Հ. Խառատյան

12:37 • 25/09

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

12:33 • 25/09

Kicker-ը Սարգիս Ադամյանին ճանաչել է 2-րդ Բունդեսլիգայի 6-րդ տուրի լավագույնն ու ընդգրկել խորհրդանշական հավաքականում

12:27 • 25/09

Հայ հրաձիգները Կահիրեում միջազգային մրցաշարի կմասնակցեն

12:23 • 25/09

Իրանը հիշեցրել է ԱՄՆ-ին 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին

12:19 • 25/09

Պապարացիները 78-ամյա Ալ Պաչինոյին լուսանկարել են իրենից 2 անգամ փոքր ընկերուհու հետ (լուսանկարներ)

12:17 • 25/09

Զիդանը FIFA-ի մրցանակաբաշխության ժամանակ Մբապեին ասել է, որ վերջինս պետք է խաղա Ռեալում

12:16 • 25/09

«Գահերի խաղը» սերիալի մի քանի վայր կբացվի հանրության համար (լուսանկարներ)

12:06 • 25/09

Ակնկալում ենք, որ ԵՄ-ից ՀՀ ներդրումներ կլինեն, բայց դրա համար պետք է կայունություն. Եվրոպական հանձնաժողովի  Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ

12:02 • 25/09

Մարզպետը մեզ չի ընդունում, մենք իր ժողովուրդը չենք. Արարատի մարզի բնակիչները ոռոգման ջրի հարցի լուծումը պահանջում են կառավարությունից

12:01 • 25/09

Լռության օրը «Անկախ դիտորդի» մոնիտորինգի ներկայացումը խախտում էր. միջադեպը պետք է համապատասխան մարմինների ուշադրությանն արժանանա. Ա. Մելիքյան

12:01 • 25/09

«Մակրոնի հետ իմ հարաբերությունները 99%-ով լավ են». Թրամփ (լուսանկարներ, տեսանյութ)

11:57 • 25/09

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր մերկ մարդիկ նետվել են Հյուսիսային ծովը

11:49 • 25/09

ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին քննարկվել է մաքսային արժեքի հսկողություն ունեցող ապրանքների ցանկը

11:44 • 25/09

Բրայան Մեյը հրապարակել է «Քուին»-ի՝ նախկինում անհայտ լուսանկարները (ֆոտոշարք)

11:41 • 25/09

Ռամոս. Երջանիկ եմ Մոդրիչի համար. կարծես ինքս դարձած լինեմ լավագույն ֆուտբոլիստ

11:37 • 25/09

Հայաստանի նոր կառավարության քաղաքականության կենտրոնում պետք է լինեն մարդու իրավունքները. Դունյա Միյատովիչ

11:35 • 25/09

Կոռուպցիայի հաղթահարումը կօգնի Հայաստանին գտնել նոր գործընկերներ. Պյոտր Սվիտալսկին՝ ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով նիստին

11:32 • 25/09

Եզրափակվում է «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը

11:30 • 25/09

ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանի կայունությանը. Զ. Մնացականյանը՝ Թունիսի ԱԳ նախարարին

11:28 • 25/09

Նավթը թանկացել է՝ հասնելով 2014 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշի

11:21 • 25/09

Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները

11:20 • 25/09

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Շարմազանովը՝ Բելառուսի գործընկերներին

11:18 • 25/09

Առաջին անգամ ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշումը. ՄԻՊ

11:11 • 25/09

Նոր iPhone Xs-ն ու Xs Max-ը տապալել են դիմացկունության թեստը (տեսանյութ)

11:08 • 25/09

Թույլ չենք տալու ցեխ շպրտել բռնցքամարտի վրա. ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյան

11:07 • 25/09

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

11:04 • 25/09

Երևան-Արմավիր երթուղու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց

11:03 • 25/09

Փաշինյանը Քոչարյանին ուղղակիորեն մեղավոր է հայտարարում, դատարանից պահանջում ենք նրան պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել. Հ. Ալումյան

10:56 • 25/09

Ռուսաստանում մտադիր են հանրային տրանսպորտում դեմքերը ճանաչող համակարգ ներդնել. «Известия»

10:52 • 25/09

Իշխանությունները ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամք են դրսևորել. ԺՈՒԿ-ը շնորհավորել է երևանցիներին

10:52 • 25/09

FIFA The Best. հայտնի է, թե ինչպես են քվեարկել Հենրիխ Մխիթարյանն ու Վարդան Մինասյանը

10:38 • 25/09

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

10:36 • 25/09

Նոր Զելանդիայի վարչապետը դարձել է պատմության մեջ նորածնի հետ ՄԱԿ-ի ԳՎ այցելած առաջին ղեկավարը (լուսանկարներ)

10:35 • 25/09

«Ժողովուրդ». Էթիկայի հանձնաժողովը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել

10:25 • 25/09

«Հրապարակ». Ֆինանսների նախարարության «ԿՌՈՒ»-ի՝ ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետ կնշանակվի Արա Ասլիկյանը 

10:24 • 25/09

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կրկին կալանավորվել է՝ այս անգամ 20 օրով

10:21 • 25/09

Մեսսին Ռոնալդուին ընդգրկել է լավագույն ֆուտբոլիստների իր եռյակում

10:15 • 25/09

«Ժողովուրդ». Հեղափոխությունից հետո կոռուպցիոն տարբեր պատմությունների բացահայտումից հետո շարունակում է կալանքի տակ մնալ միայն Մ. Գրիգորյանը

10:04 • 25/09

ԻՊ-ը ցանկանում է Կենտրոնական Ասիայում «խալիֆայություն» ստեղծել. ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար

10:04 • 25/09

«Ժամանակ». Ռուսական ընկերություննե­րը սկսել են հրաժարվել ռուսա­կան ռուբլով առևտուր անելուց

10:01 • 25/09

«Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը». Տրյուդոյի թվիթերյան գրառումը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

09:51 • 25/09

«Ժողովուրդ». Արտահերթ ընտրությունների անցկացման համար հնարավոր է Ն. Փաշինյանը գնա ԱԺ-ն 1-2 շաբաթով շրջափակելու քայլին